Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՀՀ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԹԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2025 թվականի N 30-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում թանգարանային առարկաները և հավաքածուներն ընդգրկելու և դրանից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

3/4/2025

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի մարտի 4-ի

N 30-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորման կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում թանգարանային առարկաները և հավաքածուներն ընդգրկելու և դրանից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորումը, թանգարանային հավաքածուում թանգարանային առարկաների և հավաքածուների ընդգրկումը և դրանից հանելու գործընթացն իրականացվում է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

3. Թանգարանային հավաքածուն ձևավորվում է մեկ կամ մի քանի թեմայի (կամ գաղափարի) շուրջ` ըստ անհրաժեշտության համալրվող թանգարանային առարկաների և հավաքածուների հիման վրա:

4. Թանգարանային հավաքածուն ձևավորվում է թանգարանի առաքելությանը և թանգարանի գիտական խորհրդում հաստատած համալրման հայեցակարգին համապատասխան և վերցվում մշտական պահպանության: Համալրման հայեցակարգը ներառում է թանգարանի բնույթին համապատասխան համալրման սկզբունքները, ուղղությունները, ձևերն ու մեթոդները:

5. Թանգարանային հավաքածուի համալրման հայեցակարգը թանգարանի ուղղվածությանը համապատասխան հիմնական հավաքածուի պարբերական արդիականացման հիմնավորումն է, որը թանգարանի ընդհանուր զարգացման հայեցակարգի պարտադիր բաղկացուցիչն է:

6. Արգելվում է հիմնական հավաքածուում հաշվառված թանգարանային առարկաների և հավաքածուների նվիրատվությունն ու օտարումը:

 

2. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

7. Առարկայի` թանգարանայինի կարգավիճակ ստանալու, տվյալ թանգարանին սեփականության իրավունքով պատկանելու փաստը ամրագրող իրավական առաջին փաստաթուղթը թանգարանային առարկայի մշտական պահպանության ընդունման ակտն է` համաձայն Ձև 1-ի, որը կազմվում է երեք օրինակից, ստորագրվում է մի կողմից հանձնողի` առարկայի սեփականատերը, մյուս կողմից` ընդունողի (թանգարանի ներկայացուցիչների` գլխավոր ավանդապահի (ֆոնդապահի), պատասխանատու ֆոնդապահի կողմից, հաստատվում է թանգարանի (կազմակերպության) ղեկավարի ստորագրությամբ և թանգարանի կնիքով:

8. Առարկաները թվարկվում են մեկը մյուսի հետևից իրենց համապատասխան համառոտ բնութագրիչներով (հեղինակը, առարկայի անվանումը, ժամանակաշրջան կամ տարեթիվ, ստեղծման և գրանցման վայրը /կամ գտնվելու վայրը հնագիտական առարկաների դեպքում/, չափերը, նյութը, պատրաստման տեխնիկան, դրոշմը, ստորագրությունը, վիճակը, ձեռք բերման միջոցը (նվիրատվություն, առք ու վաճառք, կտակ, փոխանակում և այլն):

9. Մշտական պահպանության ընդունման ակտում արձանագրվում է ընդունողների (թանգարանի պատասխանատու անձանց պաշտոնները) և սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրային և կոնտակտային տվյալները: Բոլոր ստորագրությունները պետք է վերծանված լինեն, իսկ առարկայի սեփականատիրոջ ստորագրությունը ստանալու անհնարինության դեպքում մշտական պահպանության ակտին կցվում է «Ստացականը»` համաձայն Ձև 2-ի:

10. Թանգարանը չի կարող գնել, նվիրատվություն կամ որպես ժառանգություն ընդունել թանգարանային առարկաներ և հավաքածուներ, եթե բացակայում են դրանց ծագման և տնօրինման իրավական հիմքերը` բացառությամբ հնագիտական, պատմակենցաղային, ազգագրական և բնագիտական գիտարշավների արդյունքում հայտնաբերված մշակութային առարկաների:

11. Ֆոնդային-գնահատող հանձնաժողովի որոշմամբ մշտական պահպանության ընդունման ակտով թանգարան ընդունված առարկան պարտադիր գրանցվում է գլխավոր մատյանում:

 

3. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

12. Պետական կամ համայնքի սեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն թանգարանի հավաքածուի հաշվառումից կարող է հանվել`

1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում` մշակութաբանական և արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա (բացառությամբ բնագիտական թանգարանների).

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.

3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման և մեկ այլ թանգարանի փոխանցման դեպքում.

4) երբ այն այլևս գոյություն չունի կամ կորցրել է իր մշակութային և գիտական արժեքը:

13. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող թանգարանային հավաքածուներից կորած առարկաները չեն հանվում հաշվառումից և մնում են հաշվառված:

14. Պետական թանգարանների թանգարանային հավաքածուից թանգարանային առարկաները և հավաքածուներն հանելու նպատակով այլ պետական մարմնի ենթակայությամբ գործող թանգարանների դեպքում` մարմնի ղեկավարը, իսկ լիազոր պետական մարմնի ենթակայությամբ գործող թանգարանների դեպքում` թանգարանի (կազմակերպության) ղեկավարը գրությամբ դիմում է լիազոր պետական մարմնին` կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) հիմնավորում` թանգարանային հավաքածուից թանգարանային առարկան հաշվառումից հանելու վերաբերյալ,

2) թանգարանային առարկայի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը,

3) ֆոնդային-գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրությունը,

4) ֆոնդային-գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը` որոշումով:

15. Լիազոր պետական մարմինն ընդունում է 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում դրանք: Եթե փաստաթղթերն ամբողջական չեն, ապա գրավոր պահանջում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել դրանք:

16. 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը ամբողջական լինելու դեպքում լիազոր պետական մարմինը թանգարանային առարկաները և հավաքածուներն հաշվառումից հանելու նպատակով պատրաստում է Կառավարության որոշման նախագիծ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

17. Կառավարության որոշման ընդունումից հետո այլ պետական մարմնի ենթակայությամբ գործող թանգարանների դեպքում այն գրությամբ տրամադրվում է այլ պետական մարմնի ղեկավարին, իսկ լիազոր պետական մարմնի ենթակայությամբ գործող թանգարանների դեպքում` թանգարանի (կազմակերպության) ղեկավարին:

18. Լիազոր պետական մարմնի գրությունը ստանալուց հետո թանգարանը տասնօրյա ժամկետում ներկայացնում է տեղեկություն գործընթացի ավարտի վերաբերյալ:

19. Համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուից թանգարանային առարկաները և հավաքածուներն հաշվառումից հանելու նպատակով համայնքի ղեկավարը գրությամբ դիմում է լիազոր պետական մարմնին` կցելով սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

20. Լիազոր պետական մարմինը ընդունում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում դրանք` տալով դրական կամ բացասական դիրքորոշումը:

21. Պահանջվող փաստաթղթերն ամբողջական չլինելու դեպքում լիազոր պետական մարմինը գրավոր պահանջում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել դրանք:

19. Լիազոր պետական մարմնի դրական դիրքորոշման դեպքում համայնքապետարանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է համայնքի ավագանու որոշման նախագիծ` կցելով լիազոր պետական մարմնի դրական դիրքորոշումը և սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

20. Համայնքի ավագանու որոշման ընդունումից հետո համայնքի ղեկավարը գրությամբ որոշման պատճենը ներկայացնում է լիազոր պետական մարմին և թանգարանի (կազմակերպության) ղեկավարին:

21. Համայնքի ղեկավարի գրությունը և համայնքի ավագանու որոշման պատճենը ստանալուց հետո թանգարանի (կազմակերպության) ղեկավարը տասնօրյա ժամկետում համայնքի ղեկավարին է ներկայացնում տեղեկություն գործընթացի ավարտի վերաբերյալ:

22. Թանգարանի գլխավոր մատյանից թանգարանային առարկան կամ հավաքածուն հաշվառումից հանելը իրականացնում է միայն թանգարանի գլխավոր ֆոնդապահը (ավանդապահը) գլխավոր մատյանի «Ծանոթություն» բաժնում կարմիր գրիչով` հղում կատարելով հիմք փաստաթղթին, պետական թանգարանների դեպքում` Կառավարության որոշման համարը, ընդունման ամսաթիվը, տարեթիվը, իսկ համայնքային թանգարանների դեպքում` համայնքի ավագանու որոշման համարը, ընդունման ամսաթիվը, տարեթիվը: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը (ավանդապահը) կազմում է թանգարանային հավաքածուից թանգարանային առարկան հաշվառումից հանելու վերաբերյալ ակտը` համաձայն Ձև 3-ի, որը կազմվում է երկու օրինակից, ստորագրվում է ֆոնդային-գնահատող հանձնաժողովի անդամների, գլխավոր ավանդապահի (ֆոնդապահի) և հաստատվում թանգարանի ղեկավարի ստորագրությամբ և թանգարանի կնիքով:

23. Ակտի մեկ օրինակը պահվում է գլխավոր ավանդապահի (ֆոնդապահի), մյուսը` հավաքածուի (բաժնի) ֆոնդապահի, իսկ պատճենը թանգարանի (կազմակերպության) ղեկավարը գրությամբ ներկայացնում է լիազոր պետական մարմնին:

 

Ձև 1

 

__________________________________

Թանգարանի անվանումը

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Թանգարանի ղեկավար` ___________________

(ստորագրություն)

«____»_____________թ.

 

ԱԿՏ N ____

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Սույն ակտը կազմված է այն մասին, որ թանգարանը իր լիազոր անձանց անունից

________________________________________________________________________

                             (ԱԱՀ, պաշտոնը)

 

Ֆոնդային-գնահատող հանձնաժողովի որոշմանը համապատասխան (արձանագրություն N____ «____»_____ թ.

և պայմանագրի հիման վրա ___ «____»_________թ.

ընդունեց, իսկ _______________________________________________________

(սեփականատիրոջ ԱԱՀ, բնակության վայրը, անձնագրային

տվյալները)

______________________________________________________________________

հանձնեց մշտական պահպանության հետևյալ մշակութային առարկաները.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Առարկայի անվանումը և |Նյութը, |Չափերը|Քանակը|Վիճակը|Ձեռք- |Ծանո- |

|   |համառոտ նկարագիրը,   |տեխնիկան|      |      |      |բերման|թու-  |

|   |ժամանակը, արձանագրու-|        |      |      |      |ձևը   |թյուն |

|   |թյունները, կնիքները  |        |      |      |      |      |      |

|___|_____________________|________|______|______|______|______|______|

| 1 |          2          |    3   |   4  |   5  |   6  |   7  |  8   |

|___|_____________________|________|______|______|______|______|______|

|___|_____________________|________|______|______|______|______|______|

|___|_____________________|________|______|______|______|______|______|

|___|_____________________|________|______|______|______|______|______|

._____________________________________________________________________.

 

Ակտով ընդամենը`____________________________________________ առարկաներ

(թվերով և տառերով)

 

Հիմք` ֆոնդային-գնահատող հանձնաժողովի արձանագրություն N __»__»_______ թ.

 

Հանձնեց` /_________________/ _________________________________

              (ստորագրություն)                 (ԱԱՀ)

 

Ընդունեց` /_________________/ _________________________________

              (ստորագրություն)                 (ԱԱՀ)

 

Ձև 2

 

Թանգարանի անվանումը ____________________

 

ՍՏԱՑԱԿԱՆ N _______

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«____» __________ թ.

 

Համաձայն սույն ստացականի թանգարանի ներկայացուցիչ _____________________________________________________________________-ը

(ԱԱՀ, պաշտոնը)

 

Ֆոնդային-գնահատող հանձնաժողովին ներկայացնելու համար, թանգարան` մշտական պահպանության ___________________ ժամկետով ընդունեց

__________________________________________________________________________

(սեփականատիրոջ ԱԱՀ, բնակության վայրը, անձնագրային տվյալներ)

 

ներքոնշյալ առարկաները.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Առարկայի անվանումը և    |Պահպանվածությունը|Հաշվառման|Ծանոթություն|

|   |համառոտ նկարագրությունը |                 |համարը   |            |

|___|________________________|_________________|_________|____________|

|1  |            2           |         3       |    4    |      5     |

|___|________________________|_________________|_________|____________|

|___|________________________|_________________|_________|____________|

|___|________________________|_________________|_________|____________|

|___|________________________|_________________|_________|____________|

|___|________________________|_________________|_________|____________|

._____________________________________________________________________.

 

Ընդամենը` __________________________ առարկա

 

Հանձնեց` /_________________/ _________________________________

              (ստորագրություն)                 (ԱԱՀ)

 

Ընդունեց` /_________________/ _________________________________

              (ստորագրություն)                 (ԱԱՀ)

 

Ձև 3

 

Թանգարանի անվանումը ________________

 

ԱԿՏ N _______

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

«____» __________ թ.

 

Համաձայն`

_______________________________________________________________ որոշման

(ՀՀ կառավարության կամ համայնքի ավագանու որոշման համարը,

ընդունման ամսաթիվը, տարեթիվը)

 

Ֆոնդային-գնահատող հանձնաժողովը որոշեց հիմնական հավաքածուի հաշվառումից հանել ներքոնշյալ թանգարանային առարկան կամ առարկաները.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Առարկայի անվանումը և    |Պահպանվածությունը|Հիմնական  |Ծանոթու-   |

|   |համառոտ նկարագրությունը |                 |հավաքածուի|թյուն      |

|   |                        |                 |հաշվառման |           |

|   |                        |                 |համարը    |           |

|___|________________________|_________________|__________|___________|

| 1 |           2            |         3       |    4     |      5    |

|___|________________________|_________________|__________|___________|

|___|________________________|_________________|__________|___________|

|___|________________________|_________________|__________|___________|

|___|________________________|_________________|__________|___________|

._____________________________________________________________________.

 

Ընդամենը` __________________________ առարկա

 

    Ֆոնդային-գնահատող       /_________________/ _______________________

    հանձնաժողովի անդամներ`   (ստորագրություն)           (ԱԱՀ)

 

    Գլխավոր ավանդապահ`     /_________________/ _______________________

    (ֆոնդապահ)              (ստորագրություն)           (ԱԱՀ)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.03.2025
N 30-Ն
Հրաման