Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 873-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

27 փետրվարի 2025 թվականի N 676-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 873-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-ին հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Զբաղմունքների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 31-ի N 632-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 873-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածի ՄԱՍ 2-ում լրացնել նոր 5-րդ բաժին` համաձայն Հավելված N 1-ի:

2) Հավելվածի ՄԱՍ 3-ի 2-րդ բաժնում «Մասնագետներ` բարձր որակավորման» հիմնական խումբ 2-ում լրացնել նոր` «Ենթախումբ 25. Մասնագետներ` ՏՀՏ ոլորտում»` համաձայն Հավելված N 2-ի:

3) Հավելվածի ՄԱՍ 3-ի 2-րդ բաժնի նախաբանի 3-րդ կետի «գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ նախապատրաստելը» բառերից հետո լրացնել «, տեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաների կատարելագործումը, սարքավորումները, ծրագրային ապահովումը և դրանց հետ կապված հետազոտությունները» բառերը և նույն բաժնի նախաբանի 4-րդ կետում լրացնել 5-րդ ենթակետ հետևյալ խմբագրությամբ «5) Ենթախումբ 25. Մասնագետներ` ՏՀՏ ոլորտում»:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին:

 

Գ. ՊԱՊՈՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի

2025 թ. փետրվարի 27-ի

N 676-Ն հրամանի

 

._________________________________________________________________________.

|Բաժին 5|Հիմնական խմբերի, ենթախմբերի և  փոքր խմբերի             |Կոդ      |

|       |անվանումները                                           |         |

|_______|_______________________________________________________|_________|

|1.     |Մասնագետներ` ՏՀՏ ոլորտում                              |25       |

|_______|_______________________________________________________|_________|

|1)     |Ծրագրային ապահովման և  հավելվածների մշակողներ և        |251      |

|       |վերլուծաբաններ                                         |         |

|_______|_______________________________________________________|_________|

|ա.     |Համակարգային վերլուծաբաններ                            |2511     |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Համակարգչի մասնագետ                                    |2511.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ խորհրդատու                                         |2511.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |արհեստական բանականության ինժեներ                       |2511.11  |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ հետազոտությունների խորհրդատու                      |2511.12  |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ համակարգերի վերլուծաբան                            |2511.13  |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ համակարգի ճարտարագետ                               |2511.14  |

|_______|_______________________________________________________|_________|

|       |բլոկչեյն ճարտարապետ                                    |2511.14.1|

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ համակարգերի մշակող                                 |2511.15  |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ համակարգերի ինտեգրման խորհրդատու                   |2511.16  |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ինտեգրման ճարտարագետ                                   |2511.17  |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՏ աուդիտոր                                            |2511.18  |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Օգտատերերի փորձի վերլուծաբան                           |2511.19  |

|_______|_______________________________________________________|_________|

|       |տվյալների ինժեներ                                      |2511.2   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |համակարգչային տեսողության համակարգերի ճարտարագետ       |2511.2   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Տվյալների վերլուծաբան                                  |2511.3   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |տվյալագետ                                              |2511.4   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ներկառուցված համակարգեր նախագծող                       |2511.5   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ձեռնարկության ճարտարապետ                               |2511.6   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |կանաչ ՏՀՏ-ի խորհրդատու                                 |2511.7   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավար              |2511.8   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ բիզնես վերլուծաբան                                 |2511.9   |

|_______|_______________________________________________________|_________|

|բ.     |Ծրագրային ապահովման մշակողներ                          |2512     |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Ճարտարագետ` ամպային տեխնոլոգիաների                     |2512.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ծրագրակազմի վերլուծաբան                                |2512.2   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Ծրագրային ապահովման ճարտարապետ                         |2512.3   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Ծրագրային ապահովման մշակող                             |2512.4   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |բլոկչեյն ծրագրավորող                                   |2512.4.1 |

|_______|_______________________________________________________|_________|

|       |օգտատիրոջ միջերեսի մշակող                              |2512.5   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ամպային ճարտարագետ                                     |2512.6   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |DevOps-ճարտարագետ` ամպային տեխնոլոգիաների              |2512.7   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ամպային ծրագրակազմի մշակող                             |2512.8   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |բանացանցի (IoT) ծրագրավորող                            |2512.9   |

|_______|_______________________________________________________|_________|

|գ.     |Վեբ-պորտալների և  մուլտիմեդիական հավելվածների մշակողներ|2513     |

|_______|_______________________________________________________|_________|

|       |թվային խաղերի ծրագրավորող                              |2513.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |որոնման համակարգի օպտիմալացման փորձագետ                |2513.2   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Օգտատիրոջ միջերեսի (ինտերֆեյսի) դիզայներ               |2513.3   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |վեբ բովանդակության ղեկավար                             |2513.4   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |վեբ ծրագրավորող                                        |2513.5   |

|_______|_______________________________________________________|_________|

|դ.     |Հավելվածների ծրագրավորողներ                            |2514     |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ կիրառման կարգավորող                                |2514.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ հավելվածների մշակող                                |2514.2   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման մշակող    |2514.2.1 |

|_______|_______________________________________________________|_________|

|       |բջջային հավելվածի ծրագրավորող                          |2514.2.2 |

|_______|_______________________________________________________|_________|

|       |արդյունաբերական շարժական սարքերի ծրագրակազմի մշակող    |2514.3   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |թվային գործիքների և  գործընթացների վերահսկման          |2514.4   |

|       |ծրագրավորող                                            |         |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Մենեջեր` նույնականացման, ամպային տեխնոլոգիաներում      |2514.5   |

|_______|_______________________________________________________|_________|

|ե.     |Ծրագրային ապահովման և  հավելվածների մշակողներ և        |2519     |

|       |վերլուծաբաններ` այլուր չդասակարգված                    |         |

|_______|_______________________________________________________|_________|

|       |տվյալների որակի մասնագետ                               |2519.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |աուդիտոր-ղեկավար` տեղեկատվական հաղորդակցական           |2519.2   |

|       |տեխնոլոգիաների                                         |         |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների              |2519.3   |

|       |փոփոխությունների և  կազմաձևի  ղեկավար                  |         |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Վերլուծաբան` տեղեկատվական հաղորդակցական                |2519.4   |

|       |տեխնոլոգիաների վերականգնող                             |         |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Ղեկավար` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների     |2519.5   |

|       |որակի ապահովման                                        |         |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ թեստերի վերլուծաբան                                |2519.6   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ծրագրակազմ փորձարկող                                   |2519.7   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |թվային խաղերի փորձարկող                                |2519.7.1 |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ հասանելիության փորձարկող                           |2519.7.2 |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ ներդրման փորձարկող                                 |2519.7.3 |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ համակարգի փորձարկող                                |2519.7.4 |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ օգտագործելիության փորձարկող                        |2519.7.5 |

|_______|_______________________________________________________|_________|

|2)     |Տվյալների շտեմարանների և  ցանցերի մասնագետներ          |252      |

|_______|_______________________________________________________|_________|

|ա.     |Տվյալների շտեմարանների դիզայներներ և  ադմինիստրատորներ |2521     |

|_______|_______________________________________________________|_________|

|       |տվյալների բազայի ադմինիստրատոր                         |2521.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |տվյալների բազայի նախագծող                              |2521.2   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |տվյալների բազայի մշակող                                |2521.3   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |տվյալների բազայի ինտեգրատոր                            |2521.4   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Նախագծող` տվյալների շտեմարանի                          |2521.5   |

|_______|_______________________________________________________|_________|

|բ.     |Համակարգային ադմինիստրատորներ                          |2522     |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ համակարգի ադմինիստրատոր                            |2522.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ ցանցի ադմինիստրատոր                                |2522.1.1 |

|_______|_______________________________________________________|_________|

|       |համակարգի կարգաբերող                                   |2522.1.2 |

|_______|_______________________________________________________|_________|

|գ.     |Համակարգչային ցանցերի մասնագետներ                      |2523     |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ հզորության ապահովման մասնագետ                      |2523.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ ցանցի ճարտարագետ                                   |2523.2   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ ցանցի ինժեներ                                      |2523.3   |

|_______|_______________________________________________________|_________|

|դ.     |Տվյալների շտեմարանների և  ցանցերի մասնագետներ`         |2529     |

|       |այլուր չդասակարգված                                    |         |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ անվտանգության ղեկավար                              |2529.1   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |թվային դատաբժշկական փորձագետ                           |2529.2   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետ      |2529.3   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |էթիկական հաքեր                                         |2529.4   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |Կիբերանվտանգության և  աղետների դիմակայության           |2529.5   |

|       |կառավարման մասնագետ                                    |         |

|_______|_______________________________________________________|_________|

|       |ՏՀՏ անվտանգության կառավարիչ                            |2529.6   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |կիբերանվտանգության մասնագետ                            |2529.7   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |կիբերանվտանգության ռիսկերի կառավարիչ                   |2529.8   |

|_______|_______________________________________________________|_________|

|       |գիտելիքի ճարտարագետ                                    |2529.9   |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի

2025թ. փետրվարի 27-ի

N 676-Ն հրամանի

 

ԵՆԹԱԽՈՒՄԲ 25. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. ՏՀՏ ոլորտում մասնագետները իրականացնում են հետազոտություններ, հատուկ կիրառման համար պլանավորում, մշակում, նկարագրում, փորձարկում, խորհրդակցում և կատարելագործում են տեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաները, սարքավորումները, ծրագրային ապահովումը և դրանց հետ կապված հայեցակարգերը: Մշակում են առնչվող փաստաթղթերը, ներառյալ` սկզբունքները, քաղաքականությունը և ընթացակարգերը, ինչպես նաև նախագծում, մշակում, վերահսկում, պահպանում տվյալների բազան և այլ տեղեկատվական համակարգերը` օպտիմալ աշխատանքի, տվյալների միասնության և անվտանգության ապահովման համար:

2. Այս ենթահիմնական խմբի աշխատողների կողմից իրականացվող պարտականությունները սովորաբար ներառում են. բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ուսումնասիրումը. բարելավման կարիք ունեցող բնագավառների բացահայտումը և համակարգիչների տեսական հիմունքների ու օգտագործման մեթոդների հետազոտումը. հատուկ հավելվածների` ներառյալ համացանցի, ներքին ցանցի և մուլտիմեդիա համակարգերի համար սարքավորումների կամ ծրագրային ապահովման գնահատումը, պլանավորումը և փոխդասավորության մշակումը. համակարգչային ծրագրերի մշակումը, կազմումը, փորձարկումը և տեխնիկական սպասարկումը. տվյալների բազաների ճարտարապետության և տվյալների բազաների կառավարման համակարգերի նախագծումը և մշակումը. տվյալների վարման անվտանգության և քաղաքականության պլանների մշակումն ու իրականացումը, ինչպես նաև համակարգչային ցանցերի և դրանց հետ կապված հաշվողական միջավայրերի վարումը. բարդ համակարգերի և նախագծման փուլում գտնվող դրանց ճարտարապետության, տվյալների մոդելների և ուրվագծերի մասնագրերի վերլուծումը, մշակումը, մեկնաբանումը և գնահատումը, ինչպես նաև համակարգչային համակարգերի փոխդասավորումն ու ինտեգրումը:

3. Այս ենթահիմնական խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ փոքր խմբերում.

1) Փոքր խումբ 251. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ.

2) Փոքր խումբ 252. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ:

 

2. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 251. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ և ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ

ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ

 

1. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներն ու վերլուծաբանները իրականացնում են հետազոտական աշխատանքներ, պլանավորում, նախագծում, կազմում, փորձարկում, տրամադրում խորհրդատվություն և կատարելագործում տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի համակարգեր, ինչպիսիք են` հատուկ պահանջներին համապատասխան սարքավորումներն ու ծրագրային ապահովումը կամ այլ հավելվածները: Այս ենթահիմնական խմբում գտնվող զբաղմունքների մեծ մասում արդյունավետ աշխատանքը պահանջում է ԶԴՄՍ-ի (Զբաղմունքների դասակարգչի միջազգային ստանդարտ, ISCO) հմտությունների չորրորդ մակարդակի հմտություններ:

2. Պարտականությունները սովորաբար ներառում են. բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ուսումնասիրությունը և բնագավառների հայտնաբերումը, որոնցում կարող են կատարվել բարելավումներ` արդյունավետության ու շահութաբերության առավելագույն բարձրացման համար. համակարգիչների տեսական հիմունքների ու օգտագործման մեթոդների բնագավառում հետազոտական աշխատանքների կատարումը. հատուկ հավելվածների համար սարքավորումների կամ ծրագրային ապահովման փոխդասավորության գնահատումը, պլանավորումն ու մշակումը. հատուկ պահանջներին համապատասխան համակարգչային ծրագրերի մշակումը, կազմումը, փորձարկումը և տեխնիկական սպասարկումը. համացանցի, ներքին ցանցի և մուլտիմեդիա համակարգերի գնահատումը, պլանավորումն ու մշակումը:

3. Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.

1) 2511. Համակարգային վերլուծաբաններ.

2) 2512. Ծրագրային ապահովման մշակողներ.

3) 2513. Վեբ-պորտալների և մուլտիմեդիական հավելվածների մշակողներ.

4) 2514. Հավելվածների ծրագրավորողներ.

5) 2519. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ` այլուր չդասակարգված:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2511. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ

 

1. Համակարգային վերլուծաբանները իրականացնում են հետազոտություններ, վերլուծում և գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը, ընթացակարգերը կամ հաճախորդների խնդիրները, ինչպես նաև մշակում և կյանքի կոչում ընթացիկ կամ ապագա տեղեկատվական համակարգերի բարելավմանն ուղղված առաջարկությունները, հանձնարարականներն ու պլանները:

2. Նրանց պարտականությունները ներառում են.

ա) ցանցերի աշխատանքի բոլոր սկզբունքների ու գրավոր պահանջների ձևակերպման համաձայնեցման համար` օգտվողների և ղեկավարության հետ խորհրդակցումը.

բ) բիզնես գործընթացների, ընթացակարգերի և աշխատանքի մեթոդների որոշումն ու վերլուծումը.

գ) սակավ արդյունավետ տեղամասերի բացահայտումն ու գնահատումը և գործնական մեթոդների, ինչպես նաև համակարգերի գործառույթների և վարքի բարելավման վերաբերյալ խորհրդատվությունը.

դ) իր պատասխանատվությամբ գործառնական լուծումների ծավալումը, ներառյալ համակարգերի փորձարկումների անցկացման պլանների ստեղծումը, ընդունումն ու կենսագործումը.

ե) համակարգեր նախագծողների օգտագործման համար գործառնական մասնագրերի մշակումը.

զ) աշխատանքային գործընթացների կատարելագործման կամ նոր նպատակների նվաճման համար համակարգերի ընդլայնումը կամ փոփոխումը.

է) համատեղելիության մեծացման համար կազմակերպության ներսում համակարգչային համակարգերի կապակցումը և համակարգումը:

3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) բիզնես վերլուծաբան (ՏՏ),

2) մասնագետ` հաշվողական մեքենաների և համակարգերի տեսության բնագավառի,

3) տեղեկատվական համակարգերի վերլուծաբան,

4) համակարգերի գծով խորհրդական,

5) ՏՏ համակարգերի մշակող:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) համակարգային ադմինիստրատոր (համակարգիչների) - 2522,

2) հաղորդակցման վերլուծաբան (համակարգիչների) - 2523,

3) ցանցային վերլուծաբան - 2523:

 

2511.1. Համակարգչի մասնագետ

1. Համակարգչի մասնագետները կատարում են հետազոտություններ տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում` ուղղված ՏՀՏ երևույթների հիմնարար ասպեկտների վերաբերյալ ավելի հիմնավոր գիտելիքների և ընկալման ձեռքբերմանը: Նրանք գրում են հետազոտական զեկույցներ և առաջարկներ: Համակարգչի մասնագետները նաև հայտնաբերում ու նախագծում են նոր մոտեցումներ հաշվողական տեխնոլոգիաների համար, գտնում նորարարական կիրառություններ առկա տեխնոլոգիաների համար և ուսումնասիրում ու լուծում հաշվողական ոլորտի բարդ խնդիրները:

 

2511.11. արհեստական բանականության ինժեներ

1. Արհեստական բանականության ինժեները կիրառում է արհեստական բանականության մեթոդները ինժեներական գործում, ռոբոտիկայում և համակարգչային գիտություններում` ծրագրեր նախագծելու համար, որոնք սիմուլացնում են բանականությունը, ներառյալ մտածողության մոդելներ, կոգնիտիվ և գիտելիքահեն համակարգեր, խնդիրների լուծում և որոշումների կայացում: Նրանք նաև ինտեգրում են կառուցվածքային գիտելիքը համակարգչային համակարգերում (գոյաբանություն, գիտելիքի բազաներ)` բարդ խնդիրներ լուծելու համար, որոնք սովորաբար պահանջում են բարձր մակարդակի մարդկային փորձառություն կամ արհեստական բանականության մեթոդներ:

 

2511.12. ՏՀՏ հետազոտությունների խորհրդատու

1. ՏՀՏ հետազոտությունների խորհրդատուները կատարում են նպատակային ՏՀՏ հետազոտություններ և տրամադրում են վերջնական զեկույց հաճախորդին: Նրանք նաև օգտագործում են ՏՀՏ գործիքներ` հարցումների համար հարցաշարեր կազմելու, արդյունքները վերլուծելու, զեկույցներ գրելու, արդյունքները ներկայացնելու և հետազոտության արդյունքների հիման վրա առաջարկություններ անելու նպատակով:

 

2511.13. ՏՀՏ համակարգերի վերլուծաբան

1. ՏՀՏ համակարգերի վերլուծաբանները սահմանում են համակարգի պահանջները վերջնական օգտատիրոջ պահանջները բավարարելու համար: Նրանք վերլուծում են համակարգի գործառույթները, որպեսզի սահմանեն նպատակները և հայտնաբերեն գործողություններն ու ընթացակարգերը դրանք առավել արդյունավետ իրականացնելու համար: Նրանք նաև նախագծում են նոր ՏՏ լուծումներ` բիզնեսի արդյունավետությունը և արտադրողականությունը բարելավելու համար, կազմում են նախնական նախագծեր և գնահատում նոր համակարգերի ծախսերը, սահմանում են համակարգի կատարելիք գործառույթները և տվյալների դիտման եղանակը վերջնական օգտատիրոջ կողմից: Նրանք ներկայացնում են դիզայնը օգտատերերին և սերտ համագործակցում են օգտատերերի հետ` լուծումը կիրառելու համար:

 

2511.14. ՏՀՏ համակարգի ճարտարագետ

1. ՏՀՏ համակարգերի ճարտարագետները նախագծում են բաղադրիչներ, մոդուլներ, միջերեսներ և տվյալներ բազմաբաղադրիչ համակարգի համար նշված պահանջներին համապատասխանելու համար:

 

2511.14.1. բլոկչեյն ճարտարապետ

1. Բլոկչեյն ճարտարապետները տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների համակարգերի ճարտարապետներ են, որոնք մասնագիտացված են բլոկչեյնի հենքով լուծումների մեջ: Նրանք նախագծում են կառուցվածքներ, բաղադրիչներ, մոդուլներ, միջերեսներ և տվյալներ ցանցային համակարգի համար` համապատասխանեցնելով նախանշված պահանջներին:

 

2511.15. ՏՀՏ համակարգերի մշակող

1. ՏՀՏ համակարգերի մշակողները պահպանվում են, աուդիտ են անցկացնում և բարելավում են կազմակերպչական աջակցության համակարգերը: Նրանք օգտագործում են առկա կամ նոր տեխնոլոգիաները` հատուկ կարիքները բավարարելու համար: Նրանք թեստավորում են թե՛ ապարատային, թե՛ ծրագրային համակարգի բաղադրիչները, ախտորոշում և լուծում են համակարգի խափանումները:

 

2511.16. ՏՀՏ համակարգերի ինտեգրման խորհրդատու

1. ՏՀՏ համակարգերի ինտեգրման խորհրդատուները խորհրդատվություն են տրամադրում տարբեր համակարգերը միավորելու վերաբերյալ, որպեսզի դրանք կարողանան համատեղ աշխատել կազմակերպության ներսում` տվյալների փոխանակումը հնարավոր դարձնելու և կրկնությունը նվազեցնելու համար:

 

2511.17. ինտեգրման ճարտարագետ

1. Ինտեգրման ճարտարագետները մշակում և իրականացնում են լուծումներ, որոնք համակարգում են ձեռնարկության կամ նրա ստորաբաժանումների և բաժինների կողմից կիրառվող ծրագրակազմը: Նրանք գնահատում են առկա բաղադրիչները կամ համակարգերը` որոշելու ինտեգրման պահանջները և հետևում են, որ վերջնական լուծումները համապատասխանեն կազմակերպության կարիքներին: Նրանք վերօգտագործում են բաղադրիչները, հնարավորության դեպքում օգնում են կառավարիչներին որոշումներ կայացնելու հարցում: Նրանք ՏՀՏ համակարգի ինտեգրման խնդիրներին տալիս են լուծումներ:

 

2511.18. ՏՏ աուդիտոր

1. ՏՏ աուդիտորներն իրականացնում են տեղեկատվական համակարգերի, հարթակների և գործառնական ընթացակարգերի աուդիտներ` համաձայն արդյունավետության, ճշգրտության և անվտանգության հաստատված կորպորատիվ չափանիշների: Նրանք գնահատում են ՏՀՏ ենթակառուցվածքը կազմակերպության ռիսկի տեսանկյունից և սահմանում են վերահսկողություններ կորուստը նվազեցնելու համար: Նրանք սահմանում ու առաջարկում են բարելավումներ ընթացիկ ռիսկերի կառավարման վերահսկիչ միջոցառումներում և համակարգի փոփոխությունների կամ թարմացումների իրականացման գործընթացում:

 

2511.19. Օգտատերերի փորձի վերլուծաբան

1. Օգտատերերի փորձի վերլուծաբանները գնահատում են հաճախորդի փոխգործակցությունը, փորձը և վերլուծում օգտատերերի վարքագիծը, վերաբերմունքը և հույզերը որոշակի արտադրանքի, համակարգի կամ ծառայության օգտագործման վերաբերյալ: Նրանք առաջարկություններ են անում արտադրանքների, համակարգերի կամ ծառայությունների ինտերֆեյսի և կիրառելիության բարելավման համար: Այդ ամենի ընթացքում նրանք հաշվի են առնում մարդու և համակարգչի փոխգործակցության և արտադրանքի սեփականության գործնական, փորձառական, զգացմունքային, իմաստային և արժեքավոր հայեցակետերը, ինչպես նաև անձի ընկալումները համակարգի հայեցակետերի վերաբերյալ (օգտակարությունը, դյուրօգտագործումը, արդյունավետությունը և օգտատիրոջ փորձի դինամիկան):

 

2511.2. տվյալների ինժեներ

1. Տվյալների ինժեներները մշակում են այն ճարտարապետությունը, որն անհրաժեշտ է մեծ քանակությամբ տվյալների մշակման, կառավարման և պահպանման համար, և որը կօգտագործվի տվյալագետների կողմից վերլուծության համար: Նրանք նախագծում են կառուցվածքը և պահպանում տվյալների շղթաներն ու բազաները` ռազմավարական նպատակներով տվյալներն օգտագործելու համար:

 

2511.2. համակարգչային տեսողության համակարգերի ճարտարագետ

1. Համակարգչային տեսողության համակարգերի ճարտարագետները հետազոտում, նախագծում, մշակում և ուսուցանում են արհեստական բանականության ալգորիթմներ և մեքենայական ուսուցման բազային տարրեր, և կարող են հասկանալ թվային պատկերների բովանդակությունը մեծ քանակությամբ տվյալների հիման վրա: Նրանք օգտագործում են այս գիտելիքը իրական աշխարհի տարբեր խնդիրներ լուծելու համար, ինչպիսիք են անվտանգությունը, ինքնավար վարումը, ռոբոտային արտադրությունը, թվային պատկերների դասակարգումը, բժշկական պատկերների մշակումը և ախտորոշումը և այլն:

 

2511.3. Տվյալների վերլուծաբան

1. Տվյալների վերլուծաբանները ներմուծում, ստուգում, մաքրում, փոխակերպում, վավերացնում, մոդելավորում կամ մեկնաբանում են տվյալների բազաները` հաշվի առնելով ընկերության բիզնես նպատակները: Նրանք երաշխավորում են, որ տվյալների աղբյուրներն ու պահոցները տրամադրեն համատեղելի և հուսալի տվյալներ: Տվյալների վերլուծաբաններն օգտագործում են տարբեր ալգորիթմներ և ՏՏ գործիքներ` կախված իրավիճակից և առկա տվյալներից: Նրանք կարող են նաև պատրաստել զեկույցներ` վիզուալիզացիաների տեսքով, ինչպիսիք են գծապատկերները, աղյուսակները և վահանակները:

 

2511.4. տվյալագետ

1. Տվյալագետները գտնում և մեկնաբանում են հարուստ տվյալների աղբյուրները, կառավարում են մեծ քանակությամբ տվյալներ, համադրում են տվյալների աղբյուրները, ապահովում են տվյալների հավաքածուների համակարգվածությունը և ստեղծում են վիզուալիզացիաներ` տվյալները հասկանալի դարձնելու համար: Նրանք տվյալների հիման վրա կառուցում են մաթեմատիկական մոդելներ, իրենց թիմի մասնագետներին և գիտնականներին (անհրաժեշտության դեպքում ոչ մասնագետ լսարանին) ներկայացնում և նրանց համար մեկնաբանում են տվյալների մասին պատկերները և արդյունքները և առաջարկում են տվյալների կիրառման եղանակներ:

 

2511.5. ներկառուցված համակարգեր նախագծող

1. Ներկառուցված համակարգեր նախագծողները ստեղծում և նախագծում են ներկառուցված կառավարման համակարգեր ըստ պահանջների և ավելի ընդհանուր նախագծի կամ ճարտարապետության` համաձայն ծրագրային ապահովման տեխնիկական բնութագրերի:

 

2511.6. ձեռնարկության ճարտարապետ

1. Ձեռնարկության ճարտարապետները տեխնոլոգիական հնարավորությունները համաձայնեցնում բիզնեսի պահանջների հետ: Նրանք նաև պահպանում են կազմակերպության ռազմավարության, գործընթացների, տեղեկատվության և ՏՀՏ ակտիվների ամբողջականությունը և կապում բիզնես առաքելությունը, ռազմավարությունը և գործընթացները ՏՀՏ ռազմավարության հետ:

 

2511.7. կանաչ ՏՀՏ-ի խորհրդատու

1. Կանաչ ՏՀՏ-ի խորհրդատուները խորհուրդ են տալիս կազմակերպություններին կանաչ ՏՀՏ ռազմավարության և դրա իրականացման վերաբերյալ, որպեսզի կազմակերպությունը կարողանա հասնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ՏՀՏ բնապահպանական նպատակներին առավել արդյունավետ և արդյունավետ կերպով:

 

2511.8. ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավար

1. ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավարները բացահայտում են ոլորտները, որտեղ տեղեկատվական համակարգերի փոփոխություններն անհրաժեշտ են բիզնես պլաններին աջակցելու և փոփոխությունների կառավարման տեսանկյունից ազդեցությունը վերահսկելու համար: Դրանք նպաստում են բիզնես կազմակերպության ընդհանուր ՏՀՏ գործառական պահանջներին: ՏՀՏ ոլորտում բիզնես վերլուծության ղեկավարները վերլուծում են բիզնեսի կարիքները և դրանք վերածում ՏՀՏ լուծումների:

 

2511.9. ՏՀՏ բիզնես վերլուծաբան

1. ՏՀՏ բիզնես վերլուծաբանները պատասխանատու են կազմակերպության գործընթացների, համակարգերի վերլուծության և նախագծման համար, գնահատում են բիզնես մոդելը և դրա համադրումը տեխնոլոգիայի հետ: Նրանք նաև հայտնաբերում են փոփոխության կարիքները, գնահատում փոփոխության ազդեցությունը, գրանցում ու փաստաթղթավորում պահանջները, հետո երաշխավորում, որ այդ պահանջները կատարվեն` աջակցելով բիզնեսին նպատակների իրագործման գործընթացում:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2512. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՂՆԵՐ

 

1. Ծրագրային ապահովման մշակողները իրականացնում են հետազոտություններ, վերլուծում և գնահատում են ընթացիկ կամ ապագա ծրագրային հավելվածներին և օպերացիոն համակարգերին ներկայացվող պահանջները և այդ պահանջներին համապատասխան նախագծում, մշակում, փորձարկում և պահպանում ծրագրային լուծումները:

2. Նրանց պարտականությունները ներառում են.

ա) ծրագրային հավելվածներին և օպերացիոն համակարգերին ներկայացվող պահանջների հետազոտությունների կատարումը, վերլուծումն ու գնահատումը.

բ) համակարգչային ծրագրային ապահովման համակարգերի հետազոտությունների կատարումը, նախագծումն ու մշակումը.

գ) սարքավորումների և ծրագրային ապահովման միջև ինտերֆեյսի գնահատման համար ճարտարագիտատեխնիկական անձնակազմի հետ խորհրդակցությունների անցկացումը.

դ) ծրագրային ապահովման փորձարկման և հաստատման ընթացակարգերի մշակումը և ղեկավարումը.

ե) սխալների ուղղման, նոր սարքավորումներին հարմարեցման կամ ինտերֆեյսի նորացման և բնութագրերի կատարելագործման համար ընթացիկ ծրագրային ապահովման ձևափոխումը.

զ) ծրագրային ապահովման կազմումը և փաստաթղթերի մշակումը.

է) օպերացիոն համակարգերի, հաղորդակցման միջավայրերի և կիրառական ծրագրային ապահովման տեխնիկական սպասարկման ընթացակարգերի գնահատումը, մշակումը, նորացումը և փաստաթղթավորումը.

ը) ծրագրային համակարգերի տեխնիկական սպասարկման հարցերով հաճախորդների հետ խորհրդակցությունների անցկացումը:

3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) ծրագրավորող-վերլուծաբան,

2) նախագծող` ծրագրային ապահովման,

3) մշակող` ծրագրային ապահովման

4) ճարտարագետ-ծրագրավորող:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) հավելվածների ծրագրավորող - 2514:

 

2512.1. Ճարտարագետ` ամպային տեխնոլոգիաների

1. Ամպային տեխնոլոգիաների ճարտարագետը պատասխանատու են ամպային տեխնոլոգիաների նախագծման, պլանավորման, կառավարման և պահպանման համար: Նրանք մշակում և ներդնում են ամպային հավելվածներ, կառավարում են առկա տեղակայված հավելվածների տեղափոխումը դեպի ամպ և շտկում են ամպային շերտերում առկա սխալները/խնդիրները:

 

2512.2. ծրագրակազմի վերլուծաբան

1. Ծրագրակազմի վերլուծաբանները հավաքում և ըստ առաջնահերթության դասակարգում են օգտագործողների պահանջները, կազմում և փաստաթղթավորում են ծրագրակազմի բնութագրերը, ստուգում են դրանց կիրառությունը և վերանայում են դրանք ծրագրային ապահովման մշակման ընթացքում: Նրանք հանդես են գալիս որպես միջնորդ ծրագրակազմի օգտագործողների և ծրագրային ապահովման մշակման թիմի միջև:

 

2512.3. Ծրագրային ապահովման ճարտարապետ

1. Ծրագրային ապահովման ճարտարապետները ստեղծում են ծրագրային համակարգի տեխնիկական դիզայնը և ֆունկցիոնալ մոդելը` հիմնված ֆունկցիոնալ բնութագրերի վրա: Նրանք նաև նախագծում են համակարգի, բիզնեսի կամ հաճախորդի պահանջներին, տեխնիկական հարթակին, համակարգչային լեզվին կամ զարգացման միջավայրին համապատասխան տարբեր մոդուլների և բաղադրիչների ճարտարապետությունը:

 

2512.4. Ծրագրային ապահովման մշակող

1. Ծրագրային ապահովման մշակողներ իրականացնում կամ ծրագրավորում են բոլոր տեսակի ծրագրային ապահովման համակարգերը բնութագրերի և նախագծերի հիման վրա` օգտագործելով ծրագրավորման լեզուներ, գործիքներ և հարթակներ:

 

2512.4.1. բլոկչեյն ծրագրավորող

1. Բլոկչեյն ծրագրավորողներն իրականացնում կամ ծրագրավորում են բլոկչեյնի վրա հիմնված ծրագրային համակարգեր` օգտագործելով ծրագրավորման լեզուներ, գործիքներ և բլոկչեյնի հարթակներ ըստ տեխնիկական նկարագրությունների և նախագծերի:

 

2512.5. օգտատիրոջ միջերեսի մշակող

1. Օգտատիրոջ միջերեսի մշակողները կիրառում են, կոդավորում, փաստաթղթավորում և սպասարկում ծրագրակազմի համակարգի միջերեսը` օգտագործելով ֆրոնտ-էնդ (front-end) տեխնոլոգիաներ:

 

2512.6. ամպային ճարտարագետ

1. Ամպային ճարտարագետները պատասխանատու են նախագծի տեխնիկական հատկանիշները ճարտարապետության վերածելու համար` վերջնական արդյունքի հասնելու նպատակով: Տեխնիկական ամպային ռազմավարությունը մշակելու համար նրանք ունեն ճարտարապետական սկզբունքների և ծառայությունների վերաբերյալ խորը գիտելիքներ, որոնք օգնում են ամպային միգրացիայի ջանքերին, վերանայում աշխատանքային ծանրաբեռնվածության ճարտարապետությունը և խորհուրդներ տալիս բարձր ռիսկային խնդիրների լուծման վերաբերյալ: Նրանք սովորաբար գործում են նախավաճառքի փուլում և հաճախ նրանց խնդրում են ներկայացնել հայեցակարգի ապացույցների նախագծեր, թեմատիկ սեմինարներ և ղեկավարել իրականացման ծրագրեր: Նրանք համագործակցում են ԴեվՕփս-ի (DevOps) ինժեներների հետ` համապատասխան տեխնոլոգիաներ ստեղծելու համար:

 

2512.7. ԴեվՕփս (DevOps)-ճարտարագետ` ամպային տեխնոլոգիաների

1. Ամպային տեխնոլոգիաների ԴեվՕփս (DevOps)-ճարտարագետներն իրականացնում և ղեկավարում են շարունակական ծրագրային ապահովման համակարգեր և մեթոդաբանություններ: Սա ներառում է կոդերի պահոցների կառավարում և կարգավորում, կառուցման ծառայություններ, ավտոմատացված փորձարկում և տեղակայման մեխանիզմներ: Ամպային բեռնումների համար ամպային տեխնոլոգիաների ԴեվՕփս (DevOps)-ճարտարագետները սահմանում ու տեղադրում են ենթակառուցվածքներ որպես կոդ` ավտոմատացնելով փորձարկման և զարգացման միջավայրերը: Նրանք կարող են սահմանել ու կյանքի կոչել աղետների վերականգնման ավտոմատացված լուծումներ, որոնք համապատասխանում են բիզնեսի նպատակներին:

 

2512.8. ամպային ծրագրակազմի մշակող

1. Ամպային ծրագրակազմի մշակողները ստեղծում, տեղակայում և արդիականացնում են ծրագրակազմերը, որոնք գործում են ամպային տիրույթում` օգտագործելով միկրոհամակարգեր, կոնտեյներներ և սերվերային տեխնոլոգիաներ: Նրանք մշակում են չափելի և բարձր հասանելիությամբ հավելվածներ` օգտագործելով ամպային լուծումներ և լավագույն փորձը: Նրանք կոդերում ներառում են գրանցումը և մշտադիտարկումը և կարող են կատարել սխալի պատճառի վերլուծություն:

 

2512.9. բանացանցի (IoT) ծրագրավորող

1. Բանացանցի (IoT) ծրագրավորողները վերլուծում և հավաքում են տվյալներ` նախշերը մեկնաբանելու և արդյունքը կանխատեսելու համար: Նրանք օգտագործում են արհեստական բանականությունը` առաջադրանքները կառավարելու և ինքնավար որոշումներ կայացնելու համար` կիրառելով մեքենայական ուսուցման ալգորիթմներ` տվյալների տվիչների միջոցով ավելի խելացի սարքեր ստեղծելու համար: Բանացանցի ծրագրավորողները ստեղծում են ծրագրակազմեր` օբյեկտները համակարգերին և սարքերին միացնելու կամ այդ օբյեկտները ծրագրավորելու համար, որպեսզի դրանք ինքնուրույն գործեն:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2513. ՎԵԲ-ՊՈՐՏԱԼՆԵՐԻ և ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱԿԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ

 

1. Վեբ-պորտալների և մուլտիմեդիական հավելվածների մշակողները իրենց աշխատանքում համատեղում են դիզայներական և տեխնիկական գիտելիքները` հետազոտություններ կատարելու, վերլուծելու, գնահատելու, նախագծելու, ծրագրավորելու և փոփոխելու վեբ պորտալներն ու հավելվածները, որոնք միավորում են տեքստային, գրաֆիկական, անիմացիոն, պատկերային, ձայնային և տեսանյութերը, ինչպես նաև այլ ինտերակտիվ միջոցները:

2. Նրանց պարտականությունները ներառում են.

ա) զանազան գեղարվեստական և ստեղծագործական միջոցների ծրագրային ապահովման, սցենարների լեզուների և օպերացիոն միջավայրերով ինտերֆեյսի հետ համատեղման միջոցով համացանցի համար կայքերի վերլուծումը, նախագծումն ու մշակումը.

բ) մուլտիմեդիական ծրագրային ապահովման, գործիքների և օժանդակ միջոցների, ինտերակտիվ գրաֆիկների և ծրագրավորման լեզուների օգտագործմամբ` թվային անիմացիաների, պատկերների, ներկայացումների, խաղերի, տեսաձայնագրությունների և համացանցային հավելվածների նախագծումն ու մշակումը.

գ) ցանցային մասնագետների հետ կապերի պահպանումը` համացանցի հետ կապված այնպիսի հարցերով, ինչպիսիք են` համացանցում և վեբ-սերվերում վերահսկողության ու անվտանգության ապահովման նպատակով անվտանգությունը, կայքերի տեղադրումը, տեղերի բաշխումը, օգտվողների մուտքի ապահովումը, անընդհատ գործառույթը, վեբ-կայքերի պահուստավորումը և վթարներից հետո վերականգնումը.

դ) վեբ-կայքերի մշակման, տեխնիկական սպասարկման և պահպանման նպատակով մեքենայական կոդի նախագծումը, մշակումը և այլ մասնագիտացված մուտքային տվյալների` ներառյալ պատկերային ֆայլերի, ձայնային ֆայլերի և սցենարների լեզուների հետ ինտեգրումը.

ե) համացանցային ռազմավարությունների, մեթոդաբանության և վեբ հիմքով զարգացման պլանների վերլուծման, որոշման և մշակման ժամանակ աջակցումը:

3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) անիմացիայի ծրագրավորող,

2) համակարգչային խաղերի ծրագրավորող,

3) համացանցային մշակող,

4) մուլտիմեդիական ծրագրավորող,

5) վեբ-կայքերի ճարտարապետության մասնագետ,

6) վեբ-կայքերի մշակող:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) վեբ-կայքերի դիզայներ - 2166,

2) վեբ-վարպետ - 3514,

3) վեբ-կայքերի ադմինիստրատոր - 3514,

4) վեբ-պորտալի մասնագետ-տեխնիկ - 3514:

 

2513.1. թվային խաղերի ծրագրավորող

1. Թվային խաղերի ծրագրավորողները ծրագրավորում, իրականացնում և փաստաթղթավորում են թվային խաղերը: Նրանք իրականացնում են տեխնիկական ստանդարտներ խաղի ընթացքի, գրաֆիկայի, ձայնի և ֆունկցիոնալության վերաբերյալ:

 

2513.2. որոնման համակարգի օպտիմալացման փորձագետ

 

1. Որոնման համակարգի օպտիմալացման փորձագետները բարձրացնում են ընկերության վեբ էջերի դիրքերը որոնման համակարգում նպատակային հարցումների հետ կապված: Նրանք նախաձեռնում և իրականացնում են որոնման համակարգերի օպտիմալացման (SEO) արշավներ և որոշում են, թե որ կողմերն ունեն բարելավման կարիք: Որոնման համակարգի օպտիմալացման փորձագետները կարող են իրականացնել վճարիր-քլիքի-համար (PPC (pay-per-click)) արշավներ:

 

2513.3. Օգտատիրոջ միջերեսի (ինտերֆեյսի) դիզայներ

1. Օգտատիրոջ միջերեսի դիզայներները պատասխանատու են հավելվածների և համակարգերի համար օգտատերերի միջերեսների նախագծման համար: Նրանք կատարում են դասավորության, գրաֆիկայի և երկխոսությունների ձևավորման աշխատանքներ, ինչպես նաև հարմարեցման աշխատանքներ:

 

2513.4. վեբ բովանդակության ղեկավար

1. Վեբ բովանդակության ղեկավարները կազմակերպում կամ ստեղծում են բովանդակություն վեբ հարթակի համար` համաձայն կազմակերպության կամ նրանց հաճախորդների առցանց բովանդակության երկարաժամկետ ռազմավարական նպատակների, քաղաքականության և ընթացակարգերի: Նրանք վերահսկում և մշտադիտարկում են չափորոշիչների, իրավական և գաղտնիության կանոնակարգերի համապատասխանությունը և ապահովում են վեբ օպտիմալացումը: Նրանք պատասխանատու են նաև գրողների և դիզայներների աշխատանքի ինտեգրման համար` վերջնական դասավորություն ստեղծելու համար, որը համատեղելի է կորպորատիվ չափորոշիչների հետ:

 

2513.5. վեբ ծրագրավորող

1. Վեբ ծրագրավորողները մշակում, իրականացնում և փաստաթղթավորում են վեբ հասանելի ծրագրակազմը` հիմնվելով տրամադրված դիզայնի վրա: Նրանք համահունչ են դարձնում հաճախորդի վեբ ներկայությունը իրենց բիզնես ռազմավարության հետ, կարգաբերում ծրագրակազմի խնդիրները և փնտրում են հավելվածի բարելավման ուղիներ:

 

ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2514. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ

 

1. Հավելվածների ծրագրավորողները ստեղծում և պահպանում են տեխնիկական հրահանգներում և մասնագրերում նշված ծրագրավորման ենթակա կոդերը` հավելվածների և օպերացիոն համակարգերի համար:

2. Նրանց պարտականությունները ներառում են.

ա) որակի չափորոշիչներին համապատասխան` տեխնիկական հրահանգներում և մասնագրերում նշված ծրագրային կոդի ստեղծումն ու պահպանումը.

բ) առկա ծրագրերի աշխատանքի արդյունավետության բարձրացման և նոր պահանջներին հարմարեցման համար ծրագրերի վերանայումը, կարգաբերումը կամ ընդլայնումը.

գ) ծրագրերի և ծրագրային հավելվածների պահանջվող տեղեկատվության ապահովման ստուգման համար փորձարկումների կատարումը.

դ) ծրագրերի մշակման մասին փաստաթղթերի կազմումն ու նախապատրաստումը.

ե) տեխնիկական հիմնախնդիրների, գործընթացների և լուծումների բացահայտումն ու դրանց մասին ծանուցումը:

3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.

1) հավելվածների ծրագրավորող:

4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.

1) ծրագրավորող-վերլուծաբան - 2512,

2) ծրագրային ապահովման մշակող - 2512,

3) մուլտիմեդիական ծրագրավորող - 2513:

 

2514.1. ՏՀՏ կիրառման կարգավորող

1. ՏՀՏ կիրառման կարգավորողները հայտնաբերում են, գրանցում և պահպանում օգտագործողի հատուկ կիրառման կարգավորումները` հիմնված օգտագործողի պահանջների և բիզնես կանոնների վրա: Նրանք կարգավորում են ընդհանուր ծրագրային համակարգերը, որպեսզի ստեղծեն հատուկ տարբերակ, որը կիրառվում է կազմակերպության համատեքստում: Այս կարգավորումները տատանվում են հիմնական պարամետրերի կարգավորումից մինչև բիզնես կանոնների և դերերի ստեղծում ՏՀՏ համակարգում` հատուկ մոդուլների մշակմամբ (ներառյալ պատրաստի առևտրային համակարգերի (COTS) կարգավորումը: Նրանք նաև փաստաթղթավորում են կարգավորումները, կատարում կարգավորումների թարմացումներ և ապահովում, որ կարգավորումները ճիշտ կերպով իրականացվեն հավելվածում:

 

2514.2. ՏՀՏ հավելվածների մշակող

1. ՏՀՏ հավելվածների մշակողները իրականացնում են ՏՀՏ (ծրագրային ապահովման) հավելվածները` հիմնվելով տրամադրված դիզայնների վրա` օգտագործելով հավելվածների դոմեյնին հատուկ լեզուներ, գործիքներ, հարթակներ և փորձառություն:

 

2514.2.1. ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման մշակող

1. Ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման մշակողները ծրագրավորում, ներդրում, փաստաթղթավորում և պահպանում են ներկառուցված համակարգում գործարկվող ծրագրակազմը:

 

2514.2.2. բջջային հավելվածի ծրագրավորող

1. Բջջային հավելվածների ծրագրավորողներն իրականացնում են բջջային սարքերի համար հավելվածների ծրագրային ապահովման մշակումը` հիմնվելով տրամադրված նախագծերի վրա, օգտագործելով օպերացիոն համակարգերի համար ծրագրավորման ընդհանուր կամ հատուկ գործիքներ:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
27.02.2025
N 676-Ն
Հրաման