ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2025 թվականի N 249-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների` պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները սահմանելու մասին» N 956-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 5-րդ ենթակետը.
2) 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ նվիրաբերելու մասին.».
3) 5-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «չորս» բառով.
4) 6-րդ կետից հանել «սույն որոշման N 4 հավելվածով սահմանված շուտ փչացող գույքերը,» բառերը.
5) 8-րդ կետում`
ա. «անհապաղ, բայց ոչ ուշ, քան գույքը կոմիտեին հանձնվելուն հաջորդող օրը,» բառերը փոխարինել «գույքը կոմիտեին հանձնվելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետը.
6) 11-րդ կետում «անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումն ստանալուն հաջորդող օրը,» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
7) 12-րդ կետում «անմիջապես» բառը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
8) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված գույքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կոմիտեին հանձնվելուց հետո ծառայությունը քառօրյա ժամկետում կոմիտեին է ներկայացնում գույքի տնօրինման վերաբերյալ եզրակացություն:».
9) 15-րդ կետում «հանձնվելու օրվան հաջորդող յոթերորդ աշխատանքային օրը`» բառերը փոխարինել «հանձնվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում» բառերով.
10) 16-րդ կետը «դիմումն ստացվելու օրվան հաջորդող» բառերից հետո լրացնել «երրորդ աշխատանքային» բառերով.
11) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պետական սեփականություն հանդիսացող նվերները հանձնելու հետ միաժամանակ նվերն ստացած պետական մարմինը կոմիտեին է ներկայացնում նվերի տնօրինման եղանակի վերաբերյալ առաջարկություն: «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված գույքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կոմիտեին հանձնելուն զուգահեռ նվերն ստացած պետական մարմինը ծառայությանն է ներկայացնում նվերի տնօրինման եղանակի վերաբերյալ առաջարկություն:».
12) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերով.
«25. Սույն հավելվածով նախատեսված կարգավորումները չեն տարածվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պետության սեփականություն դարձած և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պետությանը հանձնված սննդամթերք հանդիսացող նվերների տնօրինման և դրանից բխող գործողությունների իրականացման հետ կապված հարաբերությունների վրա:
26. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հանձնված` պետական սեփականություն դարձած սույն հավելվածի 25-րդ կետով նախատեսված նվերը պետական սեփականություն համարվելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կոմիտեին հանձնվելու օրվանից հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն այն ի պահ է հանձնում նվերն ստացած հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց կամ պետական մարմնին` մինչև սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված որոշման կայացումը:
27. Կոմիտեն «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պետության սեփականություն դարձած և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պետությանը հանձնված` սույն հավելվածի 25-րդ կետով նախատեսված նվերների տնօրինման նպատակով 5-օրյա ժամկետում կայացնում է սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին (բացառությամբ գույքը նվեր ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը որոշակի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև վերջինիս պաշտոնից ազատվելը կամ ծառայությունը դադարեցնելը թողնելու մասին որոշման), 3-6-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը:»:
2. Որոշման N 2 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Անհրաժեշտության դեպքում` գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն կազմելու համար ծառայությունը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով դիմում է սույն որոշման 4-րդ կետով սահմանված` տվյալ գույքի առնչությամբ լիազոր մարմնին` գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար:»:
3. Որոշման N 1 հավելվածի 12-րդ, N 2 հավելվածի 39-րդ, N 3 հավելվածի 2-րդ կետերում «գլխավոր քարտուղարը կամ այլ հավասարազոր պաշտոնատար անձը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը), Հանրապետության նախագահի և վարչապետի աշխատակազմում` աշխատակազմի գործերի կառավարիչը կամ լիազորված այլ պաշտոնատար անձը, Ազգային ժողովի աշխատակազմում` աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետը կամ լիազորված այլ պաշտոնատար անձը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
4. Ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:
5. Որոշման «Ձև 1»-ից հանել «հետևյալ պատճառաբանությամբ» տողը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մարտի 6
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 մարտի 2025 թվական: