ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 փետրվարի 2025 թվականի N 16-Ն
ՈԼՈՔԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՏՎԱԾԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ոլոքի մոտակա հատվածի կոտրվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի փետրվարի 11-ի
N 16-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՈԼՈՔԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՏՎԱԾԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
.___________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|_______|_______________________________________________|
|1) |S82.1 |Ոլոքի մոտակա հատվածի կոտրվածք |
| | |Ոլոքային` |
| | |. կոճերի |
| | |. գլխիկի . |
| | |. մոտակա ծայրի | նրբոլոքի կոտրվածքի վերաբերյալ|
| | |. թմբկության | հիշատակմամբ կամ առանց դրա |
| | | . |
.___________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, |Մեծահասակ |
| |երեխա, դեռահաս, մեծահասակ) | |
|___|____________________________|____________________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|____________________________|____________________________________|
|3) |Բարդություններ (առանց |ԱԲ, Բ |
| |բարդությունների (ԱԲ), | |
| |բարդություններով (Բ)) | |
|___|____________________________|____________________________________|
|4) |Հիվանդության փուլը |Սուր ընթացքով |
| |(նկարագրել) | |
|___|____________________________|____________________________________|
|5) |Բժշկական օգնության և |Արտահիվանդանոցային պայմաններում, |
| |սպասարկման պայմանները |ցերեկային ստացիոնարի պայմաններում, |
| |(բժշկական կազմակերպությունից|հիվանդանոցային պայմաններում |
| |դուրս, արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, ցերեկային | |
| |ստացիոնարի պայմաններում, | |
| |հիվանդանոցային պայմաններում)| |
|___|____________________________|____________________________________|
|6) |Բժշկական օգնության և |Անհետաձգելի, շտապ, պլանային |
| |սպասարկման ծառայությունների | |
| |մատուցման ձևը (շտապ, | |
| |անհետաձգելի, պլանային) | |
|___|____________________________|____________________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր |
| |մասնագետների շրջանակը) |վիրաբույժ, ընտանեկան բժիշկ, բժշկական|
| | |հաստատության ընդունարանի բժիշկ |
|___|____________________________|____________________________________|
|8) |Գանգատներ |Ցավ, այտուց, վերջույթի ֆունկցիայի |
| | |խանգարում և դեֆորմացիա |
|___|____________________________|____________________________________|
|9) |Անամնեզ |1. Վնասվածքի մեխանիզմ (կենցաղային, |
| | |սպորտային, արտադրական, |
| | |ճանապարհատրանսպորտային պատահար, |
| | |կատատրավմա, հրազենային վնասվածք): |
| | |2. Մինչհիվանդանոցային օգնություն: |
| | |3. Նախկինում տարած հիվանդություններ`|
| | |ներառյալ քրոնիկ և ուռուցքաբանական |
| | |հիվանդությունների առկայություն: |
| | |4. Դեղորայքային ալերգիաներ: |
| | |5. Ալկոհոլի չարաշահում: |
| | |6. Ծխախոտի օգտագործում: |
|___|____________________________|____________________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Մաշկային ծածկույթների |
| | |ամբողջականության, գույնի և այտուցի |
| | |գնահատում, դեֆորմացիաների |
| | |գնահատում, ախտաբանական |
| | |շարժունակության գնահատում, |
| | |պերիֆերիկ պուլսի ու զգացողության |
| | |գնահատում, հարակից հոդերում |
| | |շարժումների ծավալի գնահատում: Այլ |
| | |օրգան համակարգերի ընդհանուր վիճակի |
| | |գնահատում` սիրտանոթային համակարգ, |
| | |շնչառական համակարգ, աղեստամոքսային |
| | |համակարգ, միզային համակարգ, |
| | |կենտրոնական նյարդային համակարգ: |
|___|____________________________|____________________________________|
|11)|Հոսպիտալացման ցուցում |1. Բացարձակ ցուցումներ. |
| | |1) նյարդանոթային խրձի |
| | |վնասումներ. |
| | |2) ակտիվ արյունահոսություն. |
| | |3) հոդախախտով կոտրվածքի |
| | |առկայություն. |
| | |4) կոմպարտմենտ համախտանիշ` |
| | |միջփակեղային համախտանիշ. |
| | |5) բաց կոտրվածքներ (Գուստիլո |
| | |Անդերսոն/Gustilo Anderson II, IIIa, |
| | |IIIb, IIIc): |
| | |2. Հարաբերական ցուցումներ. |
| | |1) տեղաշարժով կոտրվածքներ. |
| | |2) բաց կոտրվածքներ առանց |
| | |նյարդանոթային խրձի վնասման |
| | |(Գուստիլո Անդերսոն/Gustilo Anderson |
| | |I): |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
.________________________________________________.
|Հ/հ| Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|__________________________|________|________|
|1) |Վնասվածքաբան-օրթոպեդ | 1 | 1 |
|___|__________________________|________|________|
|2) |Անոթային վիրաբույժ | 1 | 1 |
|___|__________________________|________|________|
|3) |Թերապևտ կամ սրտաբան | 1 | 1 |
|___|__________________________|________|________|
|4) |Պլաստիկ վիրաբույժ | 0.05 | - |
.________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման| Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | |ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |Առկա չէ|Արյան ընդհանուր |1 |1 |Բորբոքային |
| | |հետազոտություն | | |փոփոխություններ, |
| | | | | |հեմոգլոբինի մակարդակի |
| | | | | |որոշում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|2) |Առկա չէ|Արյան բիոքիմիական |1 |1 |Այլ օրգան-համակարգերի |
| | |հետազոտություն | | |գնահատում, հնարավոր |
| | |(բիլիռուբին, | | |շեղումների հայտնաբերում|
| | |ալանինամինոտրանսֆերազ | | | |
| | |(ԱԼՏ), ասպարտատամինո- | | | |
| | |տրանսֆերազ (ԱՍՏ), | | | |
| | |միզանյութ, գլյուկոզ, | | | |
| | |կրեատինին, ընդհանուր | | | |
| | |սպիտակուց) | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|3) |Առկա չէ|Մեզի ընդհանուր |1 |1 |Բորբոքային |
| | |հետազոտություն | | |փոփոխություններ, |
| | | | | |միզային համակարգի |
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |Առկա չէ|Արյան խումբ և ռեզուս |1 |1 |Արյան խմբի և ռեզուս |
| | |գործոն | | |գործոնի որոշում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|5) |Առկա չէ|Ընդհանուր |1 |1 |Արյան մակարդելիության |
| | |կոագուլոգրամմա | | |շեղումների հայտնաբերում|
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|6) |Առկա չէ|Արյան շճաբանական |1 |1 |Վարակիչ |
| | |հետազոտություն | | |հիվանդությունների |
| | | | | |հայտնաբերում |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|7) |Առկա չէ|Վնասված հատվածի |1 |1 |Ախտորոշման ճշտում |
| | |ռենտգենաբանական | | | |
| | |հետազոտություն` | | | |
| | |առաջահետին և | | | |
| | |կողմնային դիրքերով | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |Առկա չէ|Համակարգչային |1 |1 |Ախտորոշման ճշտում |
| | |տոմոգրաֆիա | | | |
| | |(ռենտգենաբանական | | | |
| | |հետազոտությունով | | | |
| | |կասկածելի կոտրվածքների| | | |
| | |և ներհոդային | | | |
| | |կոտրվածքների | | | |
| | |առկայության դեպքում) | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|9) |Առկա չէ|Որովայնի և կրծքա- |1 |1 |Ներքին օրգանների |
| | |վանդակի օրգանների | | |վիճակի գնահատում |
| | |ուլտրաձայնային | | | |
| | |հետազոտություն | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|10)|Առկա չէ|Ստորին վերջույթների |1 |1 |Ստորին վերջույթների |
| | |անոթների դոպլերոգրաֆիա| | |անոթների անցանելիության|
| | | | | |գնահատում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|11)|Առկա չէ|Էլեկտրասրտագրություն |1 |1 |Սրտային |
| | |(ԷՍԳ) | | |ախտաբանությունների |
| | | | | |հայտնաբերում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|12)|Առկա չէ|Էխոսրտագրություն |0.2 |0.2 |Սրտային |
| | |(Էխո-ՍԳ) | | |ախտաբանությունների |
| | | | | |հայտնաբերում |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|13)|Առկա չէ|Կրծքավանդակի |1 |1 |Ախտաբանությունների |
| | |ռենտգենաբանական | | |բացառում |
| | |հետազոտություն | | | |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._____________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չ/Մ |Միջի- |Միջին |Բուժ- |Օրերի|
| |դեղաչափ, |/ջեներիկ/ | |նաց- |օրական |ման |քանակ|
| |դեղաձև, | | |ված |չափա- |կուրսի | |
| |փաթեթավորում| | |ցուցա-|քանակ |միջին | |
| | | | |նիշ` | |չափա- | |
| | | | |տրամա-| |քանակ | |
| | | | |դրման | | | |
| | | | |հաճախա| | | |
| | | | |կանու-| | | |
| | | | |թյուն | | | |
|___|____________|_____________|_________|______|_______|_______|_____|
|1) |Կետոպրոֆեն |Կետոպրոֆեն |դեղահատեր|1 |100- |700մգ |7 օր |
| |100մգ |100մգ | | |150մգ | | |
| | | | | |օրական | | |
| |____________|_____________| | |_______|_______| |
| |Դեքսկետոպրո-|Դեքսկետոպրո- | | |150մգ |800մգ | |
| |ֆեն 25մգ |ֆեն 25մգ | | |օրական | | |
| |____________|_____________| | |_______|_______| |
| |Պարացետամոլ |Պարացետամոլ | | |1500մգ |10500մգ| |
| | | | | |օրական | | |
|___|____________|_____________|_________|______|_______|_______|_____|
|2) |Տրամադոլ |Տրամադոլ |դեղա- |0.9 |200- |400մգ |2 օր |
| |(տրամադոլի |(տրամադոլի |պատիճներ | |400մգ | | |
| |հիդրոքլորիդ)|հիդրոքլորիդ) | | |օրական | | |
| |50մգ,100մգ |50մգ,100մգ | | | | | |
|___|____________|_____________|_________|______|_______|_______|_____|
|3) |Ցեֆազոլին |Ցեֆազոլին |սրվակներ |1 |2000մգ |2000մգ |1 օր |
| |(ցեֆազոլին |(ցեֆազոլին | | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |դեղափոշի մ/մ|դեղափոշի մ/մ | | | | | |
| |և ն/ե |և ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |500մգ, |500մգ, | | | | | |
| |1000մգ |1000մգ | | | | | |
|___|____________|_____________|_________|______|_______|_______|_____|
|4) |Էնօքսապարին |Էնօքսապարին |ներարկիչ-|1 |40մգ |2800մգ |7 օր |
| |(էնօքսապարին|(էնօքսապարին |ներ | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |լուծույթ |լուծույթ | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |4000 անտի-Xa|4000 անտի-Xa | | | | | |
| |ՄՄ/0,4մլ; |ՄՄ/0,4մլ; | | | | | |
._____________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման|
| | |քանակը |
| | |__________|
| | |ԱԲ | Բ |
|___|______________________________________________________|____|_____|
|1) |Վերջույթի անշարժացում (գիպսակապ, կոշտ բեկակալ, |0.8 |0.1 |
| |հոդով բեկակալ) | | |
|___|______________________________________________________|____|_____|
|2) |Վերջույթի ժամանակավոր կամ վերջնական անշարժացում` |0.1 |0.05 |
| |արտաօջախային ֆիքսման սարքով | | |
|___|______________________________________________________|____|_____|
|3) |Ոսկրաբեկորների բաց կամ փակ համադրում` ներքին |0.9 |0.05 |
| |ֆիքսացիայով | | |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
11. Ոլոքի պրոքսիմալ կոտրվածքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է սույն հավելվածի Ձև 6-ում.
Ձև 6
(նկար)
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ
1. Օրթոպեդիկ վնասվածքների ժամանակ որոշումների կայացում: Մայր Տ. Մարմոր, Օրթոպեդիկ վնասվածքաբանության ինստիտուտ, Ցուկերբերգ Սան Ֆրանցիսկոյի Ընդհանուր հիվանդանոց և Սան Ֆրանցիսկոյի վնասվածքաբանության կենտրոն, Կալիֆորնիա/Decision Making in Orthopaedic Trauma - Meir T. Marmor, MD, Orthopaedic Trauma Institute, UCSF Department of Orthopaedic Surgery, Zuckerberg San Francisco General Hospital and Trauma Center San Francisco, California
Պաշտոնական հրապարակման օրը` 20 փետրվարի 2025 թվական: