Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 90-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 փետրվար 2025 թվականի N 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 90-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 61-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման կարգը սահմանելու մասին» N 90-Ն հրամանի հավելված 1-ի 9-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատում» բառերով, 14-րդ կետի 4-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը` «ֆունկցիոնալության գնահատման» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի «Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական փաստաթղթերի լրացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելված N 1-ի 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ժա» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«ժա. «Հաշմանդամություն» տողում ընդգծվում է «չունի» կամ «1-ին խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան» կամ «2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան» կամ «3-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան», կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կամ «այլ» կամ «հայտնի չէ» տարբերակը».

2) հավելված N 1-ի 7-րդ կետի 17-րդ ենթակետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

3) հավելված N 1-ի 7-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«18) «Բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքը» տողում ընդգծվում է «չունի» կամ «1-ին խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան» կամ «2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան» կամ «3-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան», կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կամ «այլ» կամ «հայտնի չէ» տարբերակը:».

4) հավելված N 2-ի 6-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«11) «Հաշմանդամություն» տողում ընդգծվում է «չունի» կամ «1-ին խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան» կամ «2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան» կամ «3-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան», կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կամ «այլ» կամ «հայտնի չէ» տարբերակը:»:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի «Հոգեբուժական կազմակերպությունում բժշկական փաստաթղթի ձևերը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելված N 1-ում «բժշկա-սոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով, իսկ «Բժշկա-սոցիալական փորձաքննության արդյունքը» բառերը` «Բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքը» բառերով,

2) հավելված N 1-ում և հավելված N 2-ում «Հաշմանդամության խումբ. չունի ---, I, II, III, այլ---- , հայտնի չէ---» բառերը փոխարինել «Հաշմանդամություն. չունի ------, 1-ին խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան, 2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան, 3-րդ խումբ կամ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան, կամ հաշմանդամություն ունեցող երեխա, այլ ------, հայտնի չէ------» բառերով:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

 

Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
13.02.2025
N 20-Ն
Հրաման