ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 հունվարի 2025 թվականի N 04-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 35-րդ կետով, 52-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
ՆԱԽԱՐԱՐ Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
1/23/2025
Հավելված
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2025 թվականի հունվարի 23-ի
N 04-Ն հրամանի
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրի (այսուհետ` Ուսումնական Ծրագիր) նպատակն է սահմանել ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի համակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ (այսուհետ` Ազգային ծրագիր) հաստատված հավելվածի դրույթներին համապատասխան` ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներառված բոլոր կազմակերպությունների աշխատողների ուսուցման և վերապատրաստման կարգն ու պայմանները և ապահովել ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետ կիրառումը:
2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն Ուսումնական Ծրագրում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) Լիազոր մարմին - Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմական) բնագավառի` օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որը պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրի մշակման, դրա ներդրման, կիրառման և պահպանման համար:
2) Ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն - տեղեկատվություն, որը չարտոնված անձանց հասանելիության կամ դրանց բացահայտման դեպքում կարող է առաջացնել խոցելի տեղեր կամ հնարավորություն ստեղծել այն օգտագործելու քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողության իրականացման նպատակով:
3) Սերտիֆիկացիա - Լիազոր մարմնի կողմից աշխատողի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանության գնահատում և հաստատում:
4) Ավիացիոն անվտանգություն - Քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից, որն ապահովվում է մարդկային ու նյութական ռեսուրսների ներգրավման և մի շարք համալիր միջոցառումների իրականացման միջոցով:
5) Ավիացիոն հատուկ աշխատանքներ - օդանավերի թռիչք, որի ընթացքում օդանավն օգտագործվում է մասնագիտացված ծառայություններ մատուցելու համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը, նկարահանումները, գրաֆիկական լուսանկարահանումները, դիտարկումները, պարեկային, որոնման և փրկարարական աշխատանքները, օդային գովազդը և այլն:
6) Շահագործման մեջ գտնվող օդանավ - կայանատեղիում գտնվող օդանավ, որը գտնվում է այնպիսի հսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել տվյալ օդանավ մուտքի իրավունք չունեցող անձանց:
7) Շահագործման մեջ չգտնվող օդանավ - օդանավ, որը կամ կայանված է օդանավի կայանատեղիում 12 ժամից ավելի ժամկետով կամ չի գտնվում այնպիսի վերահսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել չարտոնված մուտքի հնարավորություն:
8) Ավիացիոն անվտանգության կրիտիկական տեղեկատվական համակարգ - տեղեկատվական ռեսուրսների համալիր, որը նախատեսված է այն տեղեկատվության հավաքագրման, մշակման, պահպանման, օգտագործման, փոխանակման, տարածման կամ ոչնչացման համար, որն ավիացիոն գործունեության իրականացման ընթացքում առավել անհրաժեշտ է ավիացիոն անվտանգության ապահովման համար:
9) Ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք - առևտրային օդային փոխադրումներից կամ թռիչքից բացի կատարվող օդանավերի թռիչք, որը կապված է ավիացիոն հատուկ աշխատանքների իրականացման հետ:
10) Անվտանգության միջոցառումների վերահսկում - լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության Ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով իրականացվող ուսումնասիրություն, որն անցկացվում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերում:
11) Անվտանգության փորձարկում - լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության Ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերը փորձարկումների ենթարկելը (ձևական կամ ենթադրյալ անօրինական միջամտության գործողություններ):
12) Անվտանգության թեսթ - լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության Ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաններում անօրինական միջամտության ենթադրյալ գործողություն, որի նպատակն Ազգային ծրագրում ընդգրկված անվտանգության միջոցառումների արդյունավետությունը որոշելն է:
13) Տեսչական ուսումնասիրություն - լիազոր մարմնի կողմից օդանավակայանում և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ավիացիոն անվտանգության գործող միջոցառումների և ընթացակարգերի մեկ կամ մի քանի ասպեկտների ուսումնասիրում:
14) Ավիացիոն անվտանգության վերահսկողություն - Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության Ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ձեռնարկում, որոնց իրականացման միջոցով կանխվում է դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:
15) Ավիացիոն անվտանգության վիճակի դիտարկում - լիազոր մարմնի կողմից ավիացիոն անվտանգության կարիքների գնահատում, ներառյալ խոցելի տեղերի և ավիացիոն անվտանգության տեսանկյունից թույլ կետերի բացահայտումը, որը կօգնի կանխել անօրինական միջամտության գործողությունների իրականացումը և ներկայացնել ուղղիչ գործողությունների պլանների մշակման վերաբերյալ առաջարկություններ:
16) Հեղուկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգ (LEDS) - համակարգ, որն ունակ է տարբերակելու հեղուկ պայթուցիկ նյութերը զննման կետերում ներկայացվող հեղուկներից, աերոզոլներից և գելերից:
17) Վարքագծի բնութագրերի բացահայտումը - ավիացիոն անվտանգության ապահովման շրջանակներում վարքագծային բնութագրման մեթոդների կիրառումը` ներառյալ ֆիզիոլոգիական նշանները կամ ժեստերը, որոնք ցույց են տալիս ոչ համարժեք վարքագիծն այն անձանց նույնականացման համար, ովքեր կարող են սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիայի գործունեությանը:
18) Բարձր ռիսկային բեռ կամ փոստ - բեռը կամ փոստը, որը հատուկ օպերատիվ տեղեկատվության հիման վրա համարվում է քաղաքացիական ավիացիայի համար վտանգ ներկայացնող, կամ որն ունի շեղումներ սահմանված նորմերից կամ կասկած հարուցող բացման հետքեր:
19) Ուղեբեռ - ուղևորների անձնական իրերը, ձեռքի իրերը, օդանավի անձնակազմի, ինչպես նաև սահմանված կարգով նրա կազմում գրանցված անձանց իրերը, որոնք, քաղաքացիական ավիացիայի շահագործողի համաձայնությամբ ձևակերպված են օդանավով փոխադրելու համար:
20) Տարանցիկ ուղևորներ - ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են:
21) Տարանցիկ ուղեբեռներ - ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան:
22) Տրանսֆեր ուղևորներ - ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով:
23) Տրանսֆեր ուղեբեռներ - ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:
24) Ուղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով - ուղևորի ուղեբեռ, որն ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:
25) Բորտսնունդ և հարակից նյութեր - սննդամթերք, խմիչքներ, չոր մթերքներ և օդանավի թռիչքի ընթացքում դրանք պահպանելու և ուղևորներին տալու համար նախատեսված սարքավորումներ:
26) Օդանավային պիտույքներ (պարագաներ) - ուղևորների սպառման համար նախատեսված և նրանց վաճառված կամ չվաճառված ապրանքներ, ինչպես նաև ինքնաթիռի շահագործման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ապրանքներ` ներառյալ վառելիքը և քսայուղերը: Օդանավային պիտույքներ (պարագաներ) են նաև օդանավից դուրս տանելու համար ուղևորներին և անձնակազմի անդամներին վաճառքի համար նախատեսված ապրանքները, ինչպես նաև թռիչքի ընթացքում ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ առարկաները` օրինակ, թերթերը, ամսագրերը, ականջակալները, բարձերն ու վերմակները և այլն:
27) Օդանավ, որը ենթակա չէ շահագործման - օդանավ, որը կայանվել է 12 ժամից ավելի և կայանման ընթացքում չի գտնվել բավարար հսկողության տակ:
28) Բեռ - ցանկացած գույք` բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, որը փոխադրվում է տվյալ օդանավով:
29) Փոստ - փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ընդունված, ձևակերպված ու դրանց կողմից ուղարկված թղթակցություններ և այլ առարկաներ:
30) Գրանցված գործակալ - Լիազոր մարմնի կողմից ճանաչված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն օդանավակայանի և (կամ) օդանավ շահագործողի հետ կնքված պայմանագրի հիման վրա իրականացնում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների (այսուհետ` բեռներ) նկատմամբ ավիացիոն անվտանգության հսկողություն և տվյալ փոխադրման սպասարկումը:
31) Ներօբյեկտային վերահսկողություն - ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, գտնվելը և տեղաշարժը վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում, ինչպես նաև օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումն անօրինական միջամտության գործողություններից:
32) Շահագործող - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:
33) Հատուկ վերահսկելի գոտի - օդանավակայանի գոտի, կառույցներ կամ տարածքներ, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է թռիչքների անվտանգության ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:
34) Վերահսկելի գոտի - ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը վերահսկվում է:
35) Ավիացիոն անվտանգության հսկողություն - հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու համար:
36) Օդանավի կայանատեղ - կառամատույցում առանձնացված տեղ` օդանավը կայանելու համար:
37) Զննում - ընթացակարգ` տեխնիկական միջոցների օգտագործմամբ (կամ առանց դրանց օգտագործման), որը նպատակ է հետապնդում հայտնաբերելու զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների համար կամ հանգեցնել վթարի:
38) Անցագիր - փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց որևէ պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Դրա նպատակն է ճանաչել անձին և պարզեցնել մուտքի թույլտվության ձևակերպումները: Նման փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:
39) Ավիացիոն անվտանգության ծրագիր - միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:
40) Անցագրային վերահսկողություն - սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:
41) Վտանգավոր բեռներ - առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրելու ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանն ու թռիչքների անվտանգությանը: Վտանգավոր իրերի և նյութերի դասակարգումը` որպես վտանգավոր բեռներ և դրանց փոխադրման կարգը սահմանված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) N 18 հավելվածով և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական Հրահանգներ» Դոկ. 9284-ով: «Քաղաքացիական ավիացիայի պաշտպանումը անօրինական միջամտության գործողություններից» Դոկ. 8973-ի Անվտանգության կանոնակարգերով սահմանված է այն արգելված առարկաների ցանկը, որոնց փոխադրումն օդանավով արգելվում է:
42) Պայթուցիկ նյութերի հայտնաբերող համակարգ - համակարգերի կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ նյութերը` անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:
43) Անկարգապահ ուղևոր - ուղևոր, որը հրաժարվում է հետևել օդանավակայանում կամ օդանավում սահմանված վարքագծի կանոններին կամ չի ենթարկվում օդանավակայանի աշխատողների կամ օդանավի անձնակազմի օրինական հրահանգներին և դրանով իսկ խախտում է հասարակական կարգն օդանավակայանում կամ օդանավում:
44) Անվտանգության աշխատակից օդանավում - օդանավ շահագործողի պետության կառավարության և օդանավի գրանցման պետության կառավարության կողմից լիազորված անձ, որը գտնվում է օդանավում` այդ օդանավը և դրա մեջ գտնվող մարդկանց անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով:
45) ԻԿԱՕ (ICAO) - Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն:
46) ԵԿԱԿ (ECAC) - Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպություն:
3. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Սույն Ծրագիրը մշակված է.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.
2) «Ավիացիայի մասին» օրենքի.
3) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (1944թ. Չիկագոյի կոնվենցիա) և դրա հավելվածների.
4) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ) Դոկ. 30 փաստաթղթի.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշման հիման վրա:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
4. Լիազոր մարմինը.
1) աջակցում է օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպություններին Ազգային ծրագրի պահանջների կատարման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրի հիման վրա իրենց ուսումնական ծրագրերի մշակման գործում,
2) ուսումնասիրում և հաստատում է քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը,
3) մշակում է ընթացակարգեր այն դեպքերում, երբ ատեստավորման կամ սերտիֆիկացման մասնակիցները չեն համապատասխանում պահանջվող չափորոշիչին և անհրաժեշտություն է առաջանում իրականացնելու կրկնակի ատեստավորում կամ սերտիֆիկացում:
4) վերահսկողություն է իրականացնում սույն Ծրագրի դրույթների կատարման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշմամբ սահմանված կարգով:
5. Սույն Ծրագրով սահմանված պահանջների կատարումը պետք է ապահովի.
1) օդանավակայանների կառավարիչների,
2) օդանավ շահագործողների,
3) վերգետնյա սպասարկումներ իրականացողներ կազմակերպությունների,
4) ավիասննդի մատակարարումներ, ինչպես նաև օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունների,
5) օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների,
6) օդային երթևեկության ծառայություններ մատուցող կազմակերպությունների,
7) գրանցված գործակալների, հայտնի մատակարարների և հայտնի առաքողների գործառույթներ իրականացնող կազմակերպությունների,
8) օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների կողմից:
6. Օդանավակայանների կառավարիչները պետք է մշակեն ավիացիոն անվտանգության մասով իրենց սկզբնական և հերթական ուսումնական դասընթացների ծրագրերը, դրանք ներկայացնեն Լիազոր մարմնի հաստատմանը և կազմակերպեն սույն Ուսումնական ծրագրի 5-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված կազմակերպությունների և օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատողների համար` օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին և պահանջներին տիրապետելու նպատակով, ինչպես նաև կազմակերպվեն ուսումնավարժանքներ` արտակարգ իրավիճակներում գործելու պլաններից բխող գործողությունների իրազեկվածության, գործող ընթացակարգերին տիրապետման և անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման համար:
7. Օդանավ շահագործողները պետք է մշակեն իրենց ուսումնական ծրագրերը, ներկայացնեն Լիազոր մարմնի հաստատմանը և կազմակերպեն ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողների աշխատողների սկզբնական և հերթական ուսուցումները:
8. Օդային երթևեկության ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն իրենց ուսումնական ծրագրերը, ներկայացնեն Լիազոր մարմնի հաստատմանը և կազմակերպեն ավիացիոն անվտանգության մասով իրենց աշխատողների սկզբնական և հերթական ուսուցումները:
9. Սույն Ուսումնական ծրագրի 5-րդ կետով նշված կազմակերպությունները պետք է ապահովեն.
1) դասընթացների անցկացման համար սահմանված սկզբունքները,
2) սկզբնական և հերթական ուսումնական դասընթացների միջոցով անձնակազմի լիարժեք տիրապետումը կիրառվող ավիացիոն անվտանգության ընթացակարգերին.
3) անձնակազմի բոլոր անդամների իրազեկումը անհատական պատասխանատվության և մշտական զգոնության սկզբունքներին,
4) անձնակազմի սկզբնական և հերթական ուսուցումների պատշաճ կազմակերպումը` սերտիֆիկացված հրահանգիչների կողմից,
5) ուսումնական ծրագրերում` հրահանգիչների համար այդ ծրագրերի իրականացման մանրամասն ուղեցույցների առկայությունը:
5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
10. Սույն Ուսումնական ծրագրի N 1 Ձևով սահմանված են քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների այն ծառայություններն ու կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց աշխատողները պետք է անցնեն սկզբնական և հերթական ուսուցումներ ավիացիոն անվտանգության մասով:
2. ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐ
11. Ավիացիոն անվտանգության ոլորտում աշխատողների սկզբնական ուսուցումն անցկացվում են ուսումնական դասընթացների միջոցով` մինչև իրենց պարտականությունները ստանձնելը: Սկզբնական ուսուցումը հնարավորություն է տալիս աշխատողներին ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ, իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար:
12. Ավիացիոն անվտանգության ոլորտում աշխատողների հերթական ուսուցումները` բացառությամբ զննման օպերատորների հերթական ուսուցումների, պետք է անցկացվեն սկզբնական ուսուցումից հետո յուրաքանչյուր տարին մեկ անգամ` 12 ժամ տևողությամբ: Հերթական ուսուցումները նպատակ են հետապնդում ավիացիոն անվտանգության ոլորտի աշխատողներին տալ ավիացիոն անվտանգության մասով նոր սահմանված կանոնների, միջոցառումների և ընթացակարգերի մասին գիտելիքներ, նրանց կարողությունների և հմտությունների արդիականությունն ապահովելու համար:
13. Յուրաքանչյուր կազմակերպության աշխատողների համար ավիացիոն անվտանգության մասով ուսուցման դասընթացների մոդուլները և յուրաքանչյուր աշխատանքային խմբի համար ուսուցմանը ներկայացվող պահանջները սահմանված են սույն Ուսումնական ծրագրի N 2-րդ և N 3-րդ Ձևերում:
14. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների մուտքերի պահպանության, անցագրային և տեխնիկական անվտանգության ստորաբաժանումների անձնակազմերի անդամների սկզբնական ուսուցումը պետք է կազմակերպվի իրենց աշխատանքային վայրում 36 ժամ տևողությամբ և իրականացվի լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացված հրահանգիչների միջոցով, որից հետո նրանք պետք է տեղում հանձնեն թեստ` ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով:
15. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող օպերատորների (այսուհետ` Զննման օպերատորներ) սկզբնական ուսուցման դասընթացը պետք է ունենա առնվազն 52 ժամ տևողություն, որից 12 ժամը պայթուցիկ հետքեր հայտնաբերող սարքավորումների մասով և 25 ժամ գործնական ուսուցում զննման ռենտգենյան սարքերով: Ուսուցումը բաղկացած է լսարանային ժամերից, համակարգչային ուսուցման ժամերից և զննման սարքավորումների վրա գործնական պարապմունքների համատեղությունից: Զննման օպերատորները սկզբնական ուսուցումից հետո պետք է անցնեն եռամսյա փորձաշրջան աշխատանքի վայրում` փորձառու զննող օպերատորի հսկողությամբ: Փորձաշրջանից հետո փորձառու զննող օպերատորը, ստորաբաժանման ղեկավարը և ավիացիոն անվտանգության ծառայության պետը լրացնում են «Զննման օպերատորի փորձաշրջանի անցման թերթիկ» (Ձև N 6), փորձաշրջան անցնող զննող օպերատորի հմտությունների, գիտելիքների և գործնական կարողությունների վերաբերյալ, որից հետո Զննող օպերատորները Լիազոր մարմնում անցնում են սերտիֆիկացում: Զննող օպերատորների հերթական ուսուցումները պետք է անցկացվեն սկզբնական ուսուցումից հետո, յուրաքանչյուր տարին մեկ անգամ` 12 ժամ տևողությամբ:
16. Ուսումնական ծրագրի 5-րդ կետում նշված կազմակերպությունների և օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատակիցները պետք է անցնեն սկզբնական և հերթական ուսուցումներ, որը հնարավորություն է տալիս աշխատողներին ձեռք բերել ավիացիոն անվտանգության մասով անհրաժեշտ գիտելիքներ և ունակություններ: Հերթական ուսուցումները պետք է անցկացվեն սկզբնական ուսուցումից հետո, յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ` 12 ժամ տևողությամբ:
17. Սույն Ուսումնական ծրագրի 5-րդ կետում նշված կազմակերպությունների ավիացիոն անվտանգության մասով ուսուցման ենթակա աշխատողների պաշտոնների անվանումները սահմանված են սույն Ուսումնական ծրագրի N 1 հավելվածով և վերաբերվում են բոլոր աշխատակիցներին, անկախ այն բանից նրանք ժամանակավոր աշխատողներ են` թե մշտական: Բոլոր աշխատողների սկզբնական և հերթական ուսուցման մասին տվյալները ենթակա են պահպանման և օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում և կազմակերպություններում:
3. ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
18. Ուսուցման ընթացքում ավիացիոն անվտանգության անձնակազմի անդամների ձեռք բերված գիտելիքների, ունակությունների և դասավանդված նյութերի ստուգման նպատակով Լիազոր մարմնի կողմից պետք է կազմակերպվի և անցկացվի ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ատեստավորում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանով սահմանված կարգով:
19. Զննող օպերատորների դասընթացներում ձեռք բերված գիտելիքների, ունակությունների և դասավանդված նյութերի տիրապետման աստիճանի հաստատման նպատակով Լիազոր մարմնի կողմից պետք է կազմակերպվի և անցկացվի Զննող օպերատորների սերտիֆիկացում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանով սահմանված կարգով:
4. ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ
20. Օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների և պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատողների սկզբնական և հերթական ուսուցումների վերաբերյալ գրանցամատյանները և թեսթավորման արդյունքների տվյալները պետք է պահպանվեն աշխատավայրում` աշխատողի աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշմամբ հաստատված քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացման շրջանակներում, այդ գրանցումները տրամադրվում են Լիազոր մարմնի տեսուչներին:
21. Սկզբնական և հերթական ուսուցումներին մասնակցող աշխատողները դասընթացներին իրենց մասնակցությունը հաստատելու նպատակով, ստորագրում են դասընթացների գրանցամատյաններում և թեսթավորման հարցաթերթիկներում:
1) գրանցումները կատարվում են սույն Ուսումնական ծրագրի Ձև N 6-ի համաձայն` ներառելով հետևյալ տեղեկությունները.
ա. դասընթացների ամսաթվերը,
բ. դասընթացի թեմայի անվանումը,
գ. դասընթացի հիմնական բաղադրիչները,
դ. դասընթացի մասնակցի անունը, ազգանունը և ստորագրությունը,
ե. հրահանգիչի ազգանունը և ստորագրությունը:
2) թեսթավորման հարցաթերթիկները պետք է ներառեն կազմակերպության անվանումը, թեսթավորման ժամկետները, թեսթավորվող աշխատողի անունը, ազգանունը, պաշտոնը, թեսթավորման հարցերը, աշխատողների կողմից նշված պատասխանները, աշխատողի ստորագրությունը և թեսթավորման հանձնաժողովի անդամների ստորագրությունները:
6. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՉԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
22. Քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների բոլոր այն աշխատողները, որոնք ավիացիոն անվտանգության գործառույթներ չեն իրականացնում, նույնպես պետք է անցնեն ավիացիոն անվտանգության մասով սկզբնական ուսուցում` 12 ժամ և հերթական ուսուցում` 8 ժամ երկու տարին մեկ անգամ: Ավիացիոն անվտանգության իրազեկման դասընթացները կազմակերպվում և անցկացվում են նաև Լիազոր մարմնի աշխատողների համար հետևյալ տևողությամբ` սկզբնական ուսուցում աշխատանքի վայրում` 12 ժամ, հերթական ուսուցում երկու տարի մեկ անգամ` 6 ժամ:
23. Լիազոր մարմնի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման աշխատողները պետք է անցնեն սկզբնական ուսուցում աշխատանքի վայրում, մասնագիտական կարողությունների զարգացման ու բարելավման նպատակով, ըստ ավիացիոն անվտանգության ճյուղերի և Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված հերթական ուսուցումների ժամանակացույցի` պետք է պարբերաբար (երկու տարին մեկ անգամ) մասնակցեն ԻԿԱՕ և այլ ավիացիոն անվտանգության մասնագիտացված ուսումնական կենտրոններում կազմակերպվող դասընթացներին:
24. Ավիացիոն անվտանգության գործառույթներ չիրականացնող աշխատողների ուսուցման գործընթացները պետք է ներառեն ավիացիոն անվտանգության մասով ընդհանուր գիտելիքներ, գիտելիքներ անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, զննման ընթացակարգերի, հատուկ վերահսկելի գոտի արգելված առարկաների փոխադրման արգելման, օդանավակայաններում առաջացած ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում գործելու, պայթյունի սպառնալիքների և վտանգների մասին տեղեկատվության ստացման դեպքերում գործողությունների կարգին:
25. Ավիացիոն անվտանգության գործառույթներ չիրականացնող աշխատակիցների համար ավիացիոն անվտանգության իրազեկման դասընթացները պետք է համապատասխանեն անվտանգության գործառույթներ չիրականացնող աշխատակիցների գործառույթների բնույթին և ընդգրկեն կազմակերպության առանձնահատկությունները:
7. ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԸ
26. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների մուտքերի պահպանության ստորաբաժանումների, Զննման օպերատորների, օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների և պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատողների սկզբնական և հերթական ուսուցումները պետք է իրականացվեն Լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացված հրահանգիչների կողմից:
27. Ավիացիոն անվտանգության մասով դասավանդող հրահանգիչների թեկնածուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) ունենան բարձրագույն կրթություն,
2) առնվազն 3 տարված աշխատանքային ստաժ ավիացիոն անվտանգության ոլորտում,
3) տիրապետեն ավիացիոն անվտանգության ազգային և միջազգային փաստաթղթերի պահանջներին,
4) ուսուցում անցած լինեն ԻԿԱՕ կամ ԵԿԱԿ սերտիֆիկացված մասնագիտացված ուսումնական հաստատություններում «Հրահանգիչներ» ծրագրով, որից հետո պետք է անցնեն սերտիֆիկացում Լիազոր մարմնում` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանով սահմանված կարգով:
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑԻԱ
28. Ավիացիոն անվտանգության ծառայությունների Զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանով:
29. Սերտիֆիկացման ենթակա են`
1) Զննող օպերատորները,
2) ավիացիոն անվտանգության մասով դասավանդող հրահանգիչները,
3) Լիազոր մարմնի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման տեսուչները, որոնք իրականացնում են ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ:
30. Զննման գործառույթներ իրականացնող օպերատորների սերտիֆիկատի գործողության ժամկետը 12 ամիս է, սերտիֆիկատի ժամկետը երկարացվում է նույն ժամկետով այն դեպքում, երբ սերտիֆիկացված անձը 12 ամիս հետո անցնում է հերթական ուսուցման մասնագիտացված դասընթացն ու հաջողությամբ հանձնում է տեսական և գործնական թեստերը:
31. Ավիացիոն անվտանգության հրահանգիչների սերտիֆիկատի գործողության ժամկետը երկու տարի է, սերտիֆիկատի ժամկետը երկարացվում է նույն ժամկետով` սկզբնական սերտիֆիկացման համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանով սահմանված կարգով:
32. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների սերտիֆիկատի գործողության ժամկետը երկու տարի է, սերտիֆիկատի ժամկետը երկարացվում է նույն ժամկետով` սկզբնական սերտիֆիկացման համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանով սահմանված կարգով:
33. Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերի և ընթացակարգերի պահանջների խախտումների դեպքում սերտիֆիկատը կարող է ճանաչվել անվավեր:
9. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
34. Սույն Ուսումնական ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսյա ժամկետում Ուսումնական ծրագրի 5-րդ կետի 1-ին, 2-րդ, և 6-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները պետք է մշակեն իրենց Ուսումնական ծրագրերը, դրանք ներկայացնեն Լիազոր մարմնի հաստատմանը և ապահովեն իրենց աշխատակիցների ուսուցումը:
Ձև N 1
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
1. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ
1. Ավիացիոն անվտանգության ծառայությունների ղեկավարներ և նրանց տեղակալներ, հերթափոխերի պետեր և նրանց տեղակալներ:
2. Ավիացիոն անվտանգության ծառայությունների` մուտքերի պահպանության, անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, անցագրերի պատրաստման և տրման, տեսահսկման համակարգերով դիտարկման գործառույթներ իրականացնող աշխատողներ:
3. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի, օդանավի անձնակազմի անդամների, օդանավային պիտույքների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատողների և տրանսպորտային միջոցների զննում իրականացնող Զննման օպերատորներ:
4. Ուղևորների ուղեբեռների մշակման և սպասարկման մեջ ներգրավված օդանավակայանային վերգետնյա ծառայությունների և բեռնային համալիրների աշխատողներ:
5. Օդանավակայանների վարչական աշխատողներ, օդանավակայանում վերգետնյա սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունների այն աշխատողները, ովքեր մասնակցում են ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու սպասարկման աշխատանքներին, կատարում են օդանավերի լիցքավորման, դիմավորման և ճանապարհման, աերոդրոմային սպասարկման և էլեկտրասնուցման ծառայությունների աշխատողներ և կարգավարներ:
6. Օդանավով փոխադրվող բեռի և փոստի մշակման և ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը մասնակցող բեռնային համալիրների աշխատողներ:
7. Օդանավակայաններում թռիչքային անվտանգության ապահովման գործառույթներ և ինֆորմացիոն տեխնոլոգիաների սպասարկման գործառույթներ իրականացնող մասնագետներ ու ծրագրավորողներ:
2. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐ
1. Օդանավերի օդաչուներ և բորտուղեկցորդներ, բեռնատար օդանավերի անձնակազմերի անդամներ,
2. Ավիացիոն ինժեներներ և ավիատեխնիկներ,
3. Օդանավ շահագործողների օդանավակայանային ներկայացուցիչներ, կարգավարներ և բեռների սպասարկման գործառույթներ իրականացնող աշխատողներ,
4. Ավիացիոն անվտանգության ստորաբաժանումների աշխատողներ,
5. Վարչական գործառույթներ իրականացնող աշխատողներ:
3. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Օդային երթևեկությանն սպասարկումներ մատուցող ծառայությունների կարգավարներ, ինժեներներ, տեխնիկներ,
2. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների սպասարկման գործառույթներ իրականացնող մասնագետներ և ծրագրավորողներ,
3. Ավիացիոն անվտանգության աշխատողներ, վարորդներ,
4. Վարչական աշխատողներ:
4. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
1. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատողներ:
2. ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատողներ, ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատողներ, ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ծառայության աշխատողներ, բժշկա-սանիտարական ծառայության աշխատողներ:
3. Օդանավեր սննդի մատակարարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատողները, կարգավարները և վարչական աշխատողները:
4. Օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատողները:
5. Բեռի և փոստի վերգետնյա սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողները:
Ձև N 2
ՑԱՆԿ
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Մոդուլ 1 |Ընդհանուր ավիացիոն անվտանգություն, անվտանգության կառավարում|
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 2 |Օդանավակայանի անվտանգություն, ավիացիոն անվտանգության |
| |ծրագիր, օդանավակայանի տարածքի պահպանություն, մուտքերի |
| |հսկողություն, անցագրերի տեսակներ |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 3 |Ուղևորների, նրանց ձեռքի իրերի զննում, մարմնի զննման սարքա-|
| |վորումներ, մետաղափնտրիչ կամրջակ, ձեռքի մետաղափնտրիչներ, |
| |ուղևորի ձեռքերով զննում, դիտողական զննում |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 4 |Ուղեբեռի զննում. ռենտգենյան զննման սարքեր |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 5 |Ուղեբեռի զննում. պայթուցիկ նյութերի հայտնաբերող սարքեր |
| |/EDS/ |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 6 |Բեռների և փոստի զննում, ռենտգենյան զննման |
| |սարքավորումներ/պայթուցիկ նյութերի հայտնաբերող սարքեր |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 7 |Հատուկ վերահսկելի գոտի մուտք գործող աշխատողների և |
| |այցելուների զննում, նրանց մոտ գտնվող իրերի զննում |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 8 |Հատուկ վերահսկելի մուտք գործող տրանսպորտային միջոցների |
| |զննում |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 9 |Օդանավակայանում առաջացած ճգնաժամային իրավիճակների |
| |կառավարում, գործողություններ պայթյունի ահազանգի դեպքերում |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 10|Ավիաընկերության անվտանգություն, ավիաընկերության |
| |ավիացիոն անվտանգության ծրագիր |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 11|Օդանավի անվտանգություն, պահպանություն, մուտքի |
| |հսկողություն, նախաթռիչքային և հետթռիչքային զննումներ |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 12|Օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի զննում |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 13|Օդանավերի անձնակազմերի գործողություններն արտակարգ |
| |իրավիճակներում |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 14|Ուղեբեռի անվտանգություն |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 15|Չուղեկցվող ուղեբեռի անվտանգություն |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 16|Օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ, հեղուկների |
| |թույլատրված փոխադրում |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 17|Անհնազանդ ուղևորների հետ վարվելու կարգը |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 18|Բորտսննդի պաշարների մատակարարման անվտանգություն |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 19|Օդանավ տարվող պիտույքների և մաքրման միջոցների |
| |անվտանգություն |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 20|Բեռի/փոստի փոխադրման անվտանգություն |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 21|Վտանգավոր բեռների/փոստի փոխադրման անվտանգություն |
| |(խորացված) |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 22|Բեռնատար օդանավի անվտանգություն, բեռնափոխադրումներ |
| |իրականացնող ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագիր |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 23|Բեռնատար օդանավի պահպանություն, մուտքի հսկողություն, |
| |նախաթռիչքային և հետթռիչքային զննումներ |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 24|Բեռնային գործակալներ, հայտնի մատակարարներ, հայտնի |
| |առաքողներ, նրանց անվտանգության ծրագրեր |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 25|Օդային երթևեկության սպասարկումներ մատուցող ծառայություններ|
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 26|Ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանություն |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 27|Կիբեռանվտանգություն |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 28|Ավիացիոն անվտանգություն Լիազոր մարմնի աշխատողների համար |
|_________|___________________________________________________________|
|Մոդուլ 29|Ավիացիոն անվտանգություն կուլտուրա |
._____________________________________________________________________.
Ձև N 3
ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ
1. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության մուտքերի պահպանության, անցագրային և տեխնիկական անվտանգության ստորաբաժանումների աշխատակիցներ
._____________________________________________________________________.
|Աշխատանքային |Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության |
|խումբ |մուտքերի պահպանության, անցագրային և տեխնիկական |
| |անվտանգության ստորաբաժանումների աշխատակիցներ |
|________________|____________________________________________________|
|Դասընթացի |Մոդուլ 1 |
|բովանդակությունը|Մոդուլ 2 |
| |Մոդուլ 3 |
| |Մոդուլ 4 |
| |Մոդուլ 5 |
| |Մոդուլ 6 |
| |Մոդուլ 7 |
| |Մոդուլ 8 |
| |Մոդուլ 9 |
| |Մոդուլ 29 |
|________________|____________________________________________________|
|Դասընթացի |Հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի օդանավակայանի |
|նպատակները |ավիացիոն անվտանգության ծառայության տարբեր |
| |ստորաբաժանումների աշխատակիցները կարողանան ապահովել |
| |ավիացիոն անվտանգության միջոցառումների սահմանված |
| |մակարդակը` անօրինական միջամտության |
| |գործողություններից քաղաքացիական ավիացիան |
| |պաշտպանության համար: |
|________________|____________________________________________________|
|Իրազեկում | |
|________________|____________________________________________________|
|. Գիտելիքներ | . Ընդհանուր գիտելիքներ քաղաքացիական ավիացիայի |
| |համակարգում տեղի ունեցած անօրինական միջամտության |
| |ակտերի և ահաբեկչական գործողությունների մասին |
| | . Ավիացիոն անվտանգության հասկացությունը, |
| |նպատակները և կազմակերպումը |
| | . Ավիացիոն անվտանգության ոլորտում ՀՀ ազգային և |
| |միջազգային իրավական փաստաթղթերը, այդ թվում |
| |աշխատակիցների պաշտոնական հրահանգները, նրանց |
| |իրավունքները և պարտականությունները, |
| | . Ավիացիոն անվտանգության ծառայության կառուցվածքը, |
| |խնդիրները, |
| | . Օդանավակայանների և օբյեկտների պահպանության |
| |կարգը, |
| | . Անցագրային վերահսկողության համակարգերի |
| |աշխատանքների կազմակերպումը, |
| | . Մուտքի հսկողության համակարգեր, |
| | . Պարեկային և պահակակետային ծառայության |
| |կազմակերպումը և իրականացումը, |
| | . Դեպի հատուկ վերահսկելի գոտի մուտքը թույլատրող |
| |փաստաթղթեր և թույլտվություններ, |
| | . Օդանավակայանում առաջացած արտակարգ իրավիճակների |
| |դեպքերում գործողությունների պլանները, |
| | . Արտակարգ իրավիճակների պատասխան |
| |գործողությունների ընթացակարգերը, |
| | . Անձանց, ձեռքի իրերի, ուղեբեռի զննման |
| |ընթացակարգերի մասին ընդհանուր գիտելիքներ |
|________________|____________________________________________________|
|. Կարողություն- | . Տիրապետել օդանավակայանների և օբյեկտների |
|ներ |պահպանության իրականացման կարգին, |
| | . Տիրապետել անցագրային վերահսկողությանը և |
| |օդանավակայանում սահմանված ներօբյեկտային |
| |վերահսկողության աշխատանքներին, |
| | . Տիրապետել օդանավակայաններում առաջացած արտակարգ |
| |իրավիճակների դեպքերում գործողություններին` իրենց |
| |վերաբերվող մասով: |
|________________|____________________________________________________|
|Դասընթացի |Ավիացիոն անվտանգության անձնակազմի անդամների |
|տևողությունը |սկզբնական ուսուցումը պետք է կազմակերպվի իրենց |
| |աշխատանքային վայրում 36 ժամ տևողությամբ և |
| |իրականացվի սերտիֆիկացված հրահանգիչների կողմից: |
|________________|____________________________________________________|
|Գնահատում |Դասընթացի մասնակիցները թեսթավորման արդյունքում պետք |
| |է հավաքեն անցողական միավորների (80%), որպեսզի նրանց |
| |գիտելիքները համարվեն բավարար համապատասխանող |
| |պահանջներին: |
|________________|____________________________________________________|
|Սկզբնական |Սկզբնական ուսուցումը պետք է անցկացվի նախքան |
|ուսուցում |աշխատակիցներին իրենց պարտականությունների կատարմանն |
| |անցնելու թույլատրելը: |
|________________|____________________________________________________|
|Հերթական |Հերթական ուսուցումները պետք է անցկացվեն սկզբնական |
|ուսուցում |ուսումնական դասընթացից հետո, յուրաքանչյուր տարին |
| |մեկ անգամ` 12 ժամ տևողությամբ: |
._____________________________________________________________________.
2. Ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման գործառույթներ իրականացնող զննման օպերատորները, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց ձեռքի իրերի զննման գործառույթներ իրականացնող զննման օպերատորներ
._____________________________________________________________________.
|Աշխատանքային |Ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման |
|խումբ |գործառույթներ իրականացնող զննման օպերատորները, |
| |օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի |
| |իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց ձեռքի իրերի |
| |զննման գործառույթներ իրականացնող զննման օպերատորներ |
|________________|____________________________________________________|
|Դասընթացի |Մոդուլ 1 |
|բովանդակությունը|Մոդուլ 2 |
| |Մոդուլ 3 |
| |Մոդուլ 4 |
| |Մոդուլ 5 |
| |Մոդուլ 6 |
| |Մոդուլ 7 |
| |Մոդուլ 8 |
| |Մոդուլ 9 |
| |Մոդուլ 29 |
|________________|____________________________________________________|
|Դասընթացի |Հիմնական նպատակն է տիրապետել ուղևորների և նրանց |
|նպատակները |ձեռքի իրերի զննման ընթացակարգերին, այդ թվում ձեռքով |
| |զննման տեխնիկային, սովորական ռենտգենյան զննման |
| |սարքերի աշխատանքին և ռենտգենյան սարքավորումներով |
| |ճանաչել ու հայտնաբերել կասկածելի կամ արգելված |
| |առարկաները: |
|________________|____________________________________________________|
|Իրազեկում | |
|________________|____________________________________________________|
|. Գիտելիքներ | . Զննման ընթացակարգերը կանոնակարգող ՀՀ ազգային և |
| |միջազգային իրավական փաստաթղթերը, |
| | . Ձեռքով զննման տեխնիկա, դիտողական զննում, |
| | . Զննման սարքավորման էկրանով զննման տեխնիկա, |
| | . Զննման միջավայրը, |
| | . Զննման կետի աշխատանքը, աշխատակիցների զննում, |
| |տրանսպորտային միջոցների զննումներ և գրանցումներ, |
| | . Հատուկ կարգավիճակի ուղևորների զննման |
| |ընթացակարգեր, |
| | . Զննումից ազատման դեպքերը, |
| | . Պատահականության սկզբունքով շարունակական զննման |
| |պահանջները, |
| | . Զենքի թույլատրված փոխադրման ընթացակարգեր, |
| | . Արգելված առարկաների թաքցման մեթոդներ, |
| | . Օգտագործվող զննման սարքավորումների աշխատանքին |
| |տիրապետում և դրանց հայտնաբերման սահմանափակումները: |
|. Կարողություն- | . Զննման սարքավորումների միջոցով ցուցադրված |
|ներ |պատկերների ճիշտ ճանաչում և գնահատում, վտանգավոր |
| |առարկաների հայտնաբերման ունակությունների ձեռքբերում |
| | . Ուղևորների հետ աշխատելու կարողությունների |
| |ձեռքբերում, նրանց վարքագծի առանձնահատկություններին |
| |տիրապետում |
| | . Ձեռքով զննման և դիտողական զննման |
| |ունակությունների ձեռքբերում, տիրապետում թաքցված |
| |արգելված առարկաների հայտնաբերման վերաբերյալ |
| |գիտելիքներին, կարողություններին և |
| |առանձնահատկություններին |
| | . Արգելված առարկաների հայտնաբերման դեպքում |
| |գործողություններին տիրապետում |
| | . Տիրապետում օգտագործվող անվտանգության |
| |սարքավորումների առանձնահատկություններին և դրանց |
| |կիրառմանը |
|________________|____________________________________________________|
|Դասընթացի |Ուղևորների, նրանց ձեռքի իրերի զննման օպերատորների |
|տևողությունը |դասընթացը պետք է ունենա առնվազն 52 ժամ տևողություն, |
| |որից 12 ժամը պայթուցիկ հետքեր հայտնաբերող |
| |սարքավորումների մասով և 25 ժամ գործնական ուսուցում |
| |զննման ռենտգենյան սարքերով: Ուսուցում բաղկացած է |
| |լսարանային ժամերից, համակարգչային ուսուցման ժամերից |
| |և իրական զննման սարքավորումների վրա պարապմունքների |
| |համատեղությունից: |
|________________|____________________________________________________|
|Գնահատում |Ուղևորների, նրանց ձեռքի իրերի զննման օպերատորները |
| |նախնական ուսուցումից հետո պետք է անցնեն եռամսյա |
| |փորձաշրջան աշխատանքի վայրում` փորձառու զննող |
| |օպերատորի հսկողությամբ: Փորձաշրջանից հետո փորձառու |
| |զննող օպերատորը, ստորաբաժանման ղեկավարը և ավիացիոն |
| |անվտանգության ծառայության պետը պետք է լրացնեն |
| |Ավիացիոն անվտանգության ծառայության զննման օպերատորի |
| |փորձաշրջանի անցման թերթիկ փորձաշրջան անցնող զննող |
| |օպերատորի հմտությունների, գիտելիքների և գործնական |
| |կարողությունների վերաբերյալ, որից հետո զննող |
| |օպերատորները պետք է անցնեն սերտիֆիկացում Լիազոր |
| |մարմնում: |
|________________|____________________________________________________|
|Սկզբնական |Սկզբնական ուսուցումը պետք է անցկացվի նախքան |
|ուսուցում |աշխատակիցներին իրենց պարտականությունների կատարմանն |
| |անցնելու թույլատրելը: |
|________________|____________________________________________________|
|Հերթական |Հերթական ուսուցումները պետք է անցկացվեն սկզբնական |
|ուսուցում |ուսումնական դասընթացից 12 ամիս հետո, իսկ |
| |հետագայում` յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ Լիազոր |
| |մարմնում անցնում են սերտիֆիկացում, որպեսզի ապահովեն |
| |զննող օպերատորների լիարժեք իրազեկությունը գործող |
| |նորմերի պահանջներին: |
._____________________________________________________________________.
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում