ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2025 թվականի N 70-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում`
i
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ գլուխները,
բ. 3-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ գլխով.
«IV. ԱՆՀԱՏԻ ԽԻՍՏ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ հրապարակող անձը մուտք է գործում կայք, լրացնում է անհրաժեշտ տեղեկատվական դաշտերը` անհրաժեշտության դեպքում կցելով նաև այլ տեղեկություններ:
22. Հրապարակային ծանուցումը հանձնելիս` հրապարակային ծանուցում հրապարակող անձին տրվում է հրապարակային ծանուցման նույնականացման համար:
23. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան էլեկտրոնային ձևաչափով ներկայացված հայտարարությունը` համաձայն սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Ձև 1-ի, փոխանցվում է կայքը վարող աշխատողին, որն ստուգում է էլեկտրոնային թվային ստորագրության վավերականությունը, ինչպես նաև համապատասխանությունը սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Ձև 1-ի պահանջներին և հայտարարության փոխանցման օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը տեղադրում է կայքի համապատասխան բաժնում:
24. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունը համարվում է ներկայացված` կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Հաստատված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող` հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:
25. Հայտարարությունը հրապարակային ծանուցում հրապարակող անձի կողմից չեղարկվելու համար կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում ընտրվում է չեղարկել հրահանգը` նշելով պատճառը:
26. Հայտարարությունը համարվում է չեղարկված` կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Չեղարկված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող` հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:
27. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 21-րդ կետի համաձայն կարող է ֆիզիկական անձի վերաբերյալ ներկայացվել հրապարակային ծանուցում, որում նշվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, տարին, ամիսը և բնակության վայրի հաշվառման հասցեն, իսկ ֆիզիկական անձի կողմից այն դիտելու համար անհրաժեշտ է համապատասխան հղումով անցնելուց հետո մուտքագրել իր անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) համարը և հանրային ծառայությունների համարանիշը կամ վարորդական վկայականի համարը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հաստատել բջջային հեռախոսահամարը:
28. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 27-րդ կետի համաձայն հրապարակված հայտարարությունները ենթակա չեն բաժանորդագրության:».
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`
i
ա. 2-րդ կետից «էլեկտրոնային կրիչով» բառերը հանել,
բ. 2-րդ կետում «համաձայն ձևի» բառերը փոխարինել «համաձայն Ձև 1-ի» բառերով,
գ. ուժը կորցրած ճանաչել ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը` Ձևը,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` Ձև 1-ով.
«Ձև 1
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ» ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
._____________________________________________________________________.
|Հայտատուի տվյալները |Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ՀԾՀ-ն, |
|(լրացվում է ինքնաշխատ |իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման |
|կայքի կողմից` կայք մուտք |մարմնի և իրավաբանական անձի դեպքում` լրիվ |
|գործելիս և դեր ընտրելիս)|անվանումը և ՀՎՀՀ-ն: |
|_________________________|___________________________________________|
|Հայտարարության իրավական |Այն իրավական ակտը, որով սահմանված է |
|հիմքը |հայտարարություն ներկայացնելու պահանջը: |
|_________________________|___________________________________________|
|Ծանուցման վերնագիրը |Պետք է պարունակի իրավական ակտով սահմանված |
| |հայտարարության անվանումը: |
|_________________________|___________________________________________|
|Ծանուցման տեքստը |Ներկայացվում է իրավական ակտով նախատեսված |
| |հայտարարության բովանդակությունը, իսկ, եթե |
| |հայտարարության բովանդակությունը գերազանցում|
| |է 1000 նիշը, ապա այս տողում լրացվում է |
| |հայտարարության համառոտ բովանդակությունը, |
| |իսկ հայտարարության ամբողջական տեքստը |
| |ներկայացվում է կից նյութի տեսքով` PDF |
| |ձևաչափով: |
|_________________________|___________________________________________|
|Հայտարարության |Սահմանում է հայտարարությունը ներկայացնողը: |
|արդիականության ժամկետը | |
|_________________________|___________________________________________|
|Հայտարարությունը տալու |Հայտարարությունը տալու իրավասություն |
|իրավասություն ունեցող |ունեցող անձի զբաղեցրած պաշտոնը: |
|անձի տվյալները | |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունների, ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 1-ից:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը և 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 1-ից:
4. Սույն որոշմամբ սահմանված կարգավորումները 2025 թվականի մարտի 1-ից հետո կիրառվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվող հրապարակային ծանուցումների նկատմամբ, իսկ 2025 թվականի հունիսի 1-ից հետո` նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող հրապարակային ծանուցումների նկատմամբ: Մինչև 2025 թվականի մարտի 1-ը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իսկ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող հրապարակային ծանուցման տեքստը պետք է համապատասխանի ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափին` Ձևին, իսկ 2025 թվականի հունիսի 1-ից` Ձև 1-ին:
5. Մինչև սույն որոշման համապատասխան կարգավորումների կիրառվելը, էլեկտրոնային կրիչներով ներկայացված ծանուցումների նկատմամբ կիրառվում է մինչև այդ կարգավորումների ուժի մեջ մտնելը գործող կարգը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. հունվարի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունվարի 2025 թվական: