(ՍՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՑ, ԻՍԿ ՄՅՈՒՍ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2025 թվականի N 27-Ն
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՄԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1105-Ն, 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածներով, «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 4-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ մասով, 19-րդ հոդվածի 5-րդ մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 4.1-ին մասերով, «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.4-րդ մասով, «Զբաղվածության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-407-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ընտանիքի անապահովության գնահատման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ընտանիքի անապահովության գնահատման տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույց կազմելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի սպասարկման և վարման լիազոր կազմակերպություն ճանաչել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ):
3. Սահմանել`
1) որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. անապահովության նպաստը,
բ. ընտանիքում երեխայի` առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ միանվագ հրատապ օգնությունը,
գ. եռամսյա հրատապ օգնությունը.
2) 2025 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը` 34.581 դրամ.
3) անապահովության նպաստի նվազագույն չափը` 3.500 դրամ.
4) անապահովության նպաստի ամսական չափը` անապահովության նպաստի ամսական հիմնական չափին հավասար.
5) երեխայի` առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ միանվագ հրատապ օգնության չափը` 25.000 դրամ.
6) եռամսյա հրատապ օգնության ամսական չափը` 20.000 դրամ.
7) անապահովության նպաստի չափը որոշվում է անապահովության նպաստի ամսական հիմնական չափին ավելացնելով հավելումը.
8) որ անապահովության նպաստի ամսական հիմնական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
N SUM = (MFB-I).AEM
որտեղ`
ա. MFB-ը անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմն է,
բ. I-ն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն է, որը որոշվում է ընտանիքի ամսական բոլոր տեսակի եկամուտների (այդ թվում` վերագրված) հանրագումարի և ընտանիքի անդամների հաշվարկային թվի հարաբերությամբ,
գ. AEM-ը` ընտանիքի անդամների հաշվարկային թիվն է.
9) որ հավելման չափը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով`
ա. միջին խոցելիություն ունեցող ընտանիքների համար անապահովության նպաստի ամսական հիմնական չափին գումարվում է հավելում` անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի նկատմամբ եղած պակասուրդի 80 տոկոսի չափով` ընտանիքի յուրաքանչյուր հաշվարկային անդամի համար և որոշվում է հետևյալ բանաձևով`
HAV = ((MFB*1.3)-MFB)*0.8*AEM
բ. բարձր կամ առավելագույն խոցելիություն ունեցող ընտանիքների համար անապահովության նպաստի ամսական հիմնական չափին գումարվում է հավելում` անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի նկատմամբ եղած պակասուրդի չափով` ընտանիքի յուրաքանչյուր հաշվարկային անդամի համար և որոշվում է հետևյալ բանաձևով`
HAV = ((MFB*1.3)-MFB)*AEM
10) որ եթե անապահովության նպաստի ամսական չափը (միայն կանխիկ եղանակով վճարման պարագայում) հանդիսանում է ոչ ամբողջական թիվ, ապա այն կլորացվում է դեպի վեր, այնպես որ լրացվի ամենամոտ հարյուրական թիվը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «սոցիալական նպաստը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անապահովության նպաստը» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորված կազմակերպություն ճանաչելու և նրա հետ կնքվող վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 495-Ն որոշման հավելվածի 1.4-րդ կետը «ընտանեկան կամ սոցիալական» բառերից հետո լրացնել «կամ անապահովության» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետը, N 8 հավելվածի 1-ին կետը, N 10 հավելվածի 1-ին կետը «նպաստառուներ» և N 5 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «նպաստառուները» բառերից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներ» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 642-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը «նպաստառուներ» բառից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներ» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի` առկա կամ հեռակա ուսուցման համակարգի ուսանողին հետևյալ դեպքերում ու չափով`
1) առաջին կուրս վճարովի համակարգ ընդունված ուսանողներին`
ա. բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով` համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) կամ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում` օրդինատուրայի համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա` ուսման վճարի 100 տոկոսի չափով.
2) երկրորդ և հաջորդ այլ կուրսերում` նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի`
ա. 50,00-59,99 տոկոսի շեմը հաղթահարած ուսանողներին` ուսման վճարի 30 տոկոսի չափով,
բ. 60,00-69,99 տոկոսի շեմը հաղթահարած ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով,
գ. 70,00-99,99 տոկոսի շեմը հաղթահարած ուսանողներին` ուսման վճարի` 100 տոկոսի չափով:».
2) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սույն կարգի 7-րդ ու 8.1-ին կետերով սահմանված փոխհատուցում ստանալու համար ընտանիքի անապահովության միավորի կամ աստիճանի վերաբերյալ տեղեկանքը բուհին ներկայացվում է թղթային եղանակով` ուսանողի կողմից կամ տրամադրվում է առցանց եղանակով` սույն որոշմամբ սահմանված ժամկետներում:».
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.
«12.1. Սույն կարգի 8.1-ին կետով սահմանված կարգավիճակի հիմքով ուսանողական նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր կիսամյակի համար: Դիմումները ներկայացվում են սույն կարգով սահմանված ժամկետներում, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողները` առաջին կիսամյակի դեպքում կարող են դիմումները ներկայացնել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը, իսկ երկրորդ կիսամյակի դեպքում` մինչ ընթացիկ տարվա մարտի 15-ը:»:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1784-Ն որոշման հավելվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.
«14.1. Պետության կողմից ուսման վճարի`
1) 100 տոկոսի չափով փոխհատուցում տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող` «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին.
2) 100 տոկոսի չափով փոխհատուցում տրվում է մրցույթի արդյունքներով միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում առկա կամ հեռակա ուսուցման համակարգի վճարովի համակարգ ընդունված «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին.
3) փոխհատուցում տրվում է միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում առկա կամ հեռակա ուսուցման համակարգի` «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին հետևյալ դեպքերում և չափով`
ա. միայն «գերազանց» գնահատականներ ունենալու դեպքում` ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 100 տոկոս,
բ. միայն «լավ» կամ միայն «գերազանց» ու «լավ» գնահատականներ ունենալու դեպքում` ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 80 տոկոս,
գ. 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» կամ «լավ» գնահատականներ ունենալու դեպքում` ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս,
դ. 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» կամ «լավ» գնահատականներ ունենալու դեպքում` ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս:».
2) 15-րդ կետում «14-րդ կետում» բառերը փոխարինել «14-րդ և 14.1-ին կետերում» բառերով, իսկ 2-րդ նախադասության «Ուսանողի ուսման վճարի» բառերը փոխարինել «Սույն կարգի 14-րդ կետում նշված ուսանողի ուսման վճարի» բառերով.
3) 16-րդ կետում «15-րդ կետում» բառերը փոխարինել «14.1-ին և 15-րդ կետերում» բառերով.
4) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Սույն կարգի 14.1-ին կետով սահմանված կարգավիճակի հիմքով փոխհատուցումը տրամադրվում է յուրաքանչյուր կիսամյակի համար: Դիմումները ներկայացվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին հաջորդող չորս շաբաթների ընթացքում, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողները` առաջին կիսամյակի դեպքում կարող են դիմումները ներկայացնել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը, իսկ երկրորդ կիսամյակի դեպքում` մինչ ընթացիկ տարվա մարտի 15-ը:».
5) 18-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողներին.»:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը սահմանելու մասին» N 1169-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը «անապահով» բառից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման`
1) N 2 հավելվածի`
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետի «աշխատանք փնտրող անձի բնակության միևնույն բնակավայրի կամ տվյալ բնակավայրից մինչև տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ» բառերը փոխարինել «այն» բառով, իսկ «մեկ» բառը «երեք» բառով,
բ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե այդ աշխատանքը բավարարում է սույն չափանիշների 3-րդ կետով և 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանին, ինչպես նաև այդ աշխատանքն այն ոլորտում է, որում աշխատանք փնտրող անձը նախկինում աշխատել է առնվազն մեկ տարի (ունի առնվազն մեկ տարվա ստաժ).
2) N 3 հավելվածի 4-րդ կետում «ծառայության պաշտոնական կայքէջի (https://socservice.am) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am)» բառերը փոխարինել «e-work» հարթակի» բառերով.
3) N 8 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը «նպաստ» բառից հետո լրացնել «կամ հանդիսանում է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ» բառերով.
4) N 8 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 50.0 հազ. դրամից մինչև 200.0 հազ. դրամի չափով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՄՓՉ = 200000 x (ԿՉ(1) + ԿՉ(2) +...+ ԿՉ(12) x ԱՉԹ),
որտեղ`
1) ՄՓՉ-ն միանվագ փոխհատուցման չափն է,
2) ԿՉ(1) - ԿՉ(12)-ը միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշների կշիռներն են,
3) Չ(1) - Չ(12)-ը միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշներն են, ընդ որում`
4) Չ(1)` անձն ունի 1-ին խմբի հաշմանդամություն,
5) Չ(2)` անձն ունի 2-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ,
6) Չ(3)` անձն ունի 3-րդ խմբի հաշմանդամություն,
7) Չ(4)` ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում, և անապահովության միավորը գտնվում է 0.00 - 20.00 միջակայքում կամ ընտանիքը հանդիսանում է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր և 160 տոկոսի արժեքից բարձր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով,
8) Չ(5)` ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և անապահովության միավորը գտնվում է 20.01 - 30.00 միջակայքում կամ ընտանիքը հանդիսանում է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր և 130 տոկոսի արժեքից բարձր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով,
9) Չ(6)` ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, և անապահովության միավորը գտնվում է 30.01 - 45.00 միջակայքում կամ ընտանիքը հանդիսանում է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր և 100 տոկոսի արժեքից բարձր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով,
10) Չ(7)` ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, և անապահովության միավորը 45.01 և դրանից բարձր է կամ ընտանիքը հանդիսանում է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով,
11) Չ(8)` անձը բնակվում է սահմանամերձ բնակավայրում,
12) Չ(9)` անձը բնակվում է լեռնային բնակավայրում,
13) Չ(10)` անձը բնակվում է բարձր լեռնային բնակավայրում,
14) Չ(11)` անձը գտնվում է 16-30 տարիքային խմբում,
15) Չ(12)` այլ չափանիշներ, որոնցում ներառվում են`
ա. անձը գտնվում է 31-63 տարիքային խմբում,
բ. անձը 3 ամսվանից մինչև մեկ տարի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,
գ. անձը մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,
դ. անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է կենտրոնում,
ե. հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում,
զ. վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից,
է. թրաֆիքինգի զոհ է,
ը. անձի փախստական լինելու հանգամանքը,
թ. անձն ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ,
ժ. անձն ունի մասնագիտություն (որակավորում), սակայն տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան,
ժա. չունի մասնագիտություն (որակավորում),
ժբ. նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,
ժգ. նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,
ժդ. անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային,
ժե. անձը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է,
ժզ. անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ),
ժէ. անձն ստանում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ,
16) ԱՉԹ` այլ չափանիշների թիվը, որոնք բավարարում է անձը:».
5) N 14 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, N 15 հավելվածի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետը, N 16 հավելվածի 42-րդ կետի 1-ին ենթակետը, N 18 հավելվածի 3.1-ին կետի 2-րդ ենթակետը, N 21 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետը, N 22 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը «նպաստ» բառից հետո լրացնել «կամ ընտանիքը հանդիսանում է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով» բառերով.
6) N 19 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը «0-ից» բառից հետո լրացնել «կամ ընտանիքը հանդիսանում է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով» բառերով.
7) N 23 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը «անդամ են» բառերից հետո լրացնել «կամ հանդիսանում են «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ» բառերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշման`
1) 1-ին կետը «ունեցող ընտանիքները» բառերից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները» բառերով.
2) 2.1-ին կետը «միավորը» բառից հետո լրացնել «կամ անապահովության աստիճանը` համաձայն ընտանիքի անապահովության գնահատման կարգը և պայմանները հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» բառերով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով տրամադրելու կարգը սահմանելու մասին» 1105-Ն որոշման հավելվածում`
1) 5-րդ կետի 2-րդ ենթակետը «միավոր ունեցող» բառերից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների» բառերով.
2) 6-րդ կետի 2-րդ ենթակետը «միավոր ունեցող» բառերից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների» բառերով.
3) 16-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) երեխայի սնուցման կարգավիճակի վերաբերյալ համապատասխան բժշկական եզրակացությունը: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու և անապահովության միավորի կամ աստիճանի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվում է առցանց եղանակով:»:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին» N 1004-Ն որոշման`
1) N 2 հավելվածի 7.1-ին, 8.1-ին, 10.1-ին, 11.1-ին և 12.1-ին կետերի «Աջակցող միջոցն ստանալու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ սյունակը «ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամները» բառերից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների անդամները» բառերով:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձևը և տրամադրվող գումարի չափը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 958-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 15-րդ կետը «միավոր» բառից հետո լրացնել «կամ հանդիսանում են «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ» բառերով.
2) 18-րդ կետը «ունենալը» բառից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսանալը» բառերով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը հաստատելու մասին» N 1711-Ն որոշման հավելվածի`
1) 3-րդ կետի 4-րդ ենթակետը «ունենալը» բառից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիք հանդիսանալը» բառերով.
2) 5-րդ կետը «ունենալու» բառից հետո լրացնել «կամ ընտանիքի անապահովության գնահատման կարգը և պայմանները հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն` անապահովության աստիճանի ու ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված լինելու» բառերով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման`
1) N 1 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը «բարձր է 0-ից» բառերից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները» բառերով.
2) N 1 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը «բարձր միավոր ունեցող» բառերից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված» բառերով.
3) N 6 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետը «իրավունք չունեցող» բառերից հետո լրացնել «կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող, ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և անապահովության նպաստ չստացող» բառերով:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման և սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1061-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20-րդ կետով.
«20. Ընտանիքի անապահովության գնահատման և անապահովության գնահատման հիմքով սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն որոշմամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընտանիքի անապահովության գնահատման կարգը և պայմանները հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
19. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Երևանի քաղաքապետին «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա ջուր», «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերություններին և «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին` առաջարկել մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով սահմանված կարգով ապահովել ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տվյալների փոխանակումը և սույն որոշման N 1 հավելվածի 43-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքներում ներառվող տվյալների առցանց եղանակով տրամադրումը:
20. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` հիմնադրամի միջոցով ապահովել ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի ծրագրային ապահովումը և փորձարկումը` մինչև 2025 թվականի մարտի 17-ը:
21. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում ընտանիքին վերաբերող կարգավորումները տարածվում են նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված տնային տնտեսությունների վրա:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած:
23. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում և գործելու է`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Սյունիքի մարզերում` 2025 թվականի մարտի 17-ից, բացառությամբ սույն ենթակետով նախատեսված հետևյալ դեպքերի`
ա. 2025 թվականի մարտի 17-ի դրությամբ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները շարունակվում են մինչև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաջորդ հաշվառման (փաստագրման) ամիսը ներառյալ,
բ. մինչև սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված` ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալն անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու համար դիմած ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի բոլոր անդամների կամ միակ անդամի մահվան դեպքում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարում է անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
գ. 2025 թվականի մարտի 17-ի դրությամբ ընտանիքում երեխայի ծննդյան կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ կամ եռամսյակային հրատապ օգնություն նշանակված լինելու դեպքում` դրանք վճարվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում` 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն ենթակետով նախատեսված հետևյալ դեպքերի`
ա. 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները շարունակվում են մինչև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաջորդ հաշվառման (փաստագրման) ամիսը ներառյալ,
բ. մինչև սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված` ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալը` անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու համար դիմող ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի բոլոր անդամների կամ միակ անդամի մահվան դեպքում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարում է անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
գ. 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընտանիքում երեխայի ծննդյան կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ կամ եռամսյակային հրատապ օգնություն նշանակված լինելու դեպքում` դրանք վճարվում են մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը.
3) սույն կետի հիման վրա ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման հիմքով տրամադրվող աջակցություններից օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվող ընտանիքները շարունակում են օգտվել դրանցից նույն չափով` մինչև սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերի «ա» և «բ» պարբերություններով սահմանված նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալը կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերի առաջանալը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունվարի 13
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2025 թվականի հունվարի 9-ի
N 27-Ն որոշման
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1. Սույն հավելվածով կարգավորվում են ընտանիքի անապահովության գնահատման համար օգտագործվող բնութագրիչների, պայմանների, ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի, ընտանիքի անապահովության աստիճանի որոշման, ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում (այսուհետ` Գնահատման համակարգ) ներառվող տվյալների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում է ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տվյալների կամ փաստաթղթերի ցանկը:
2. Ընտանիքի անապահովության գնահատման համար օգտագործվող բնութագրիչներն են`
1) ընտանիքի կազմը.
2) ընտանիքի անդամի սոցիալական խումբը.
3) ընտանիքի անդամների փաստացի և հաշվարկային թիվը.
4) ընտանիքի եկամուտը.
5) ընտանիքի անդամին վերագրվող եկամուտը.
6) անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող գործոնների առկայությունը.
7) ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքը:
3. Ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է Գնահատման համակարգում առկա տվյալների հիման վրա` ինքնաշխատ:
4. Ընտանիքի անապահովության աստիճանը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

__ k
որտեղ P-ն ընտանիքի անապահովության աստիճանն է, ∑𝑘𝑖=1 𝐸𝑉𝐼-ն ընտանիքի բոլոր տեսակի եկամուտների հանրագումարն է` մեկ ամսում, ∑𝑚𝑖=1 𝐻𝑉𝐼 -ն ընտանիքի բոլոր տեսակի վերագրված եկամուտների հանրագումարն է` մեկ ամսում, AEM -ը` ընտանիքի անդամների հաշվարկային թիվն է, ∏𝑛𝑗 =1 𝑆𝐹𝑗-ը` բոլոր տեսակի անապահովության հիմքով սոցիալական աջակցությունը բացառող գործոնների արտադրյալն է, որտեղ յուրաքանչյուր բացառող գործոն ընդունում է երկու արժեք`
որտեղ P-ն ընտանիքի անապահովության աստիճանն է, \ i=1 EVI-ն ընտանիքի
𝑆𝐹 = {0 , եթե առկա է բացառող տվյալ գործոնը կամ 1, եթե առկա չէ տվյալ բացառող գործոնը
իսկ V-ն ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքն է, որը նույնպես ընդունում է երկու արժեք`
𝑉 = {0 , եթե ընտանիքն ապահով է կամ 1, եթե ընտանիքն անապահով է:
/__
5. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի օգնությամբ որոշվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության աստիճանը, որն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) դրամով և բնութագրում է ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը: Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը համեմատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված` անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի (այսուհետ` սահմանային շեմ) արժեքի հետ: Եթե ընտանիքի անապահովության աստիճանը 0 է կամ բարձր է սահմանային շեմի արժեքի 185 տոկոսից, ապա նշանակում է ընտանիքն անապահով չէ:
6. Ընտանիքի անապահովության աստիճանը տարբերակվում է և չափվում է 4 շեմերի միջոցով, որով պայմանավորվում է տվյալ ընտանիքին հասանելի անապահովության հիմքով սոցիալական աջակցության փաթեթը`
._____________________________________________________________________.
|Անապահովության |Ընտանիք, որի |Տրամադրվող ծառայություն |
|աստիճան | | |
|__________________|_______________________|__________________________|
|Ծայրահեղ անապահով |Մեկ հաշվարկային անդամի |անապահովության նպաստ և |
| |ամսական եկամուտը ցածր է|օրենսդրությամբ սահմանված |
| |սահմանային շեմի արժեքից|այլ ծառայություններ |
|__________________|_______________________|__________________________|
|Չափավոր անապահով |Մեկ հաշվարկային անդամի |եռամսյա հրատապ օգնություն |
| |ամսական եկամուտը |(նաև` անապահովության |
| |հավասար է կամ բարձր է |նպաստ ստանալու իրավունք |
| |սահմանային շեմի |չունեցող այն ընտանիքի |
| |արժեքից, սակայն չի |դեպքում, որի մեկ |
| |գերազանցում սահմանային |հաշվարկային անդամի |
| |շեմի արժեքի 130 տոկոսը |ամսական եկամտի չափը ցածր է|
| | |սահմանային շեմի արժեքից) |
| | |և օրենսդրությամբ |
| | |սահմանված այլ |
| | |ծառայություններ |
|__________________|_______________________|__________________________|
|Միջին անապահով |Մեկ հաշվարկային անդամի |օրենսդրությամբ սահմանված |
| |ամսական եկամուտը |այլ ծառայություններ |
| |հավասար է կամ բարձր է | |
| |սահմանային շեմի արժեքի | |
| |130 տոկոսից, սակայն չի | |
| |գերազանցում | |
| |սահմանային շեմի արժեքի | |
| |160 տոկոսը | |
|__________________|_______________________|__________________________|
|Անապահով |Մեկ հաշվարկային անդամի |օրենսդրությամբ սահմանված |
| |ամսական եկամուտը |այլ ծառայություններ |
| |հավասար է կամ բարձր է | |
| |սահմանային շեմի արժեքի | |
| |160 տոկոսից, սակայն չի | |
| |գերազանցում սահմանային | |
| |շեմի արժեքի 185 տոկոսը | |
._____________________________________________________________________.
7. Ընտանիքի անապահովության աստիճանը հիմք է օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայությունների տրամադրման, մերժման կամ դադարեցման համար:
2. ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՏԻՊԵՐՆ ԸՍՏ ԽՆԱՄԱՌՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ
8. Ընտանիքի խնամառության խումբը որոշվում է հետևյալ բանաձևով`

1) որտեղ DRI-ն` ընտանիքի խնամառության խումբն է, i-ն ընտանիքի հերթական համարը, DR(min)-ը` ՀՀ բոլոր ընտանիքների ամենափոքր խնամառության գործակիցը, DR(max)-ը` ՀՀ բոլոր ընտանիքների ամենամեծ խնամառության գործակիցը, իսկ DR(i)-ին խնամառության գործակիցն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

2) որտեղ i-ն ընտանիքի հերթական համարն է, DR-ը` խնամառության գործակիցը, DEP-ը` ընտանիքում խնամառուների թվաքանակը, իսկ WAA-ն` ընտանիքում աշխատունակ անդամների քանակը, CH(i)-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան անդամների, DIS(i)-ը` 18-74 տարեկան 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումներ ունեցող անձանց, DLD(i)-ը` 75 և ավելի տարեկան անձանց քանակը:
9. Խնամառության գործակցի մեծագույն և փոքրագույն արժեքներն ստացվում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հետազոտություններից և արժեքները համապատասխանաբար կազմում են 5 և 0:
10. Ընտանիքները, ըստ խնամառության խմբի, խմբավորվում են հետևյալ խմբերի`
._____________________________________________________________________.
|Տիպ |Խնամառության | Խոցելիության մակարդակի նկարագիր |
| |համաթվի (DRI) | |
| |մեծություն | |
|____|________________|_______________________________________________|
|1 |DRI=0 |նվազագույն խոցելիություն ունեցող ընտանիքներ |
|____|________________|_______________________________________________|
|2 |0 < DRI < 10 |շատ ցածր խոցելիություն ունեցող ընտանիքներ |
|____|________________|_______________________________________________|
|3 |10 <= DRI < 20 |ցածր խոցելիություն ունեցող ընտանիքներ |
|____|________________|_______________________________________________|
|4 |20 <= DRI < 50 |միջին խոցելիություն ունեցող ընտանիքներ |
|____|________________|_______________________________________________|
|5 |50 <= DRI < 100 |բարձր խոցելիություն ունեցող ընտանիքներ |
|____|________________|_______________________________________________|
|6 |DRI=100 |առավելագույն խոցելիություն ունեցող ընտանիքներ |
._____________________________________________________________________.
11. Ընտանիքը համարվում է առավելագույն խոցելիություն ունեցող նաև այն դեպքում, երբ ընտանիքը բաղկացած է միայն 63 և ավելի տարեկան անձանցից կամ 63 և ավելի տարեկան անձանցից ու խնամառուներից:
12. Ընտանիքի խնամառության խմբից կախված` ընտանիքին կարող է վճարվել հավելում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափով ու դեպքերում:
3. ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՒՄԸ
13. Ընտանիքն անապահով ճանաչելու և անապահովության գնահատման հիմքով սոցիալական աջակցություն ստանալու համար իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` Դիմող) Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում ստեղծում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված անհատական օգտահաշիվ` նույնականացվելով բնակչության պետական ռեգիստրի միջոցով:
14. Օգտահաշվի ստեղծման համար Դիմողն օգտագործում է ազգային նույնականացման հարթակում հասանելի եղանակներից որևէ մեկը կամ նույնականացվում է հանրային ծառայությունների համարանիշի (այսուհետ` ՀԾՀ) հիման վրա մուտքային տվյալներ ստանալու միջոցով:
15. Դիմողն անհատական օգտահաշվում առցանց եղանակով լրացնում է դիմումը, ներառյալ իր և ընտանիքի կազմում ներառված անձանց տվյալները, ներբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները, որի արդյունքում ձևավորվում է ընտանիքի` դիմում ներկայացնելու պահին 18 տարեկանը լրացած անձանց համաձայնության տեքստը` իր կողմից ընտանիքի անդամների մասին տվյալներ հայտարարագրելու, ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամների համար աշխատանք գտնելու նպատակով համապատասխան դիմում լրացնելու, ընտանիքի բոլոր անդամների մասին տվյալներն այլ տվյալների շտեմարաններից ստանալու և ստուգելու մասին` համաձայն սույն հավելվածի N 1 ձևի: Ընտանիքի անդամները նույնպես նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով: Խնամակալը կարող է ներկայացնել դիմում` սույն հավելվածով սահմանված կարգով և համաձայն N 2 ձևի, եթե ընտանիքում այլ չափահաս ու գործունակ անձինք առկա չեն:
16. Անապահով ճանաչելու և անապահովության հիմքով սոցիալական աջակցություն տրամադրելու համար դիմող ընտանիքի անդամների համաձայնությունն ստանալու համար որպես ստորագրություն կիրառվում է ազգային նույնականացման հարթակի սահմանած եղանակներից որևէ մեկը, իսկ դրա անհնարինության դեպքում` Գնահատման համակարգում գեներացված համաձայնագիրն` ըստ ընտանիքի 18 տարեկանը լրացած անդամների ցուցակի, ստորագրում են ընտանիքի 18 տարեկանը լրացած անդամները, որը ներբեռնվում է Գնահատման համակարգ: Դիմումը համարվում է ընդունված սույն որոշմամբ սահմանված բոլոր տվյալները և փաստաթղթերը ներկայացնելու օրը: Դիմումի բնօրինակը ներկայացվում է Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն) համապատասխան տարածքային կենտրոն` այն ներբեռնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
17. Ընտանիքի բոլոր անդամների (այդ թվում` մինչև 18 տարեկան անձանց) տվյալներն ստացվում են հարակից շտեմարաններից առցանց, ինքնաշխատ, իրական ժամանակի ռեժիմով կամ դիմողի կողմից ներկայացվում են թղթային տարբերակով (սույն հավելվածի 43-րդ կետով նախատեսված տեղեկանքները)` դրանց գունավոր լուսապատճենները ներբեռնելու միջոցով:
18. Դիմողի կողմից ներկայացված և առցանց ստացված բոլոր տվյալները ներառվում են դիմողի ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործում (այսուհետ` Սոցիալական գործ)` համաձայն N 3 ձևի: Սոցիալական գործն ստեղծվում է միայն էլեկտրոնային տարբերակով:
19. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ կիրառվող բնութագրիչները ձևավորվում են դրանք հավաստող տվյալները ներառելու միջոցով:
20. Ընտանիքի անապահովության գնահատման համար դիմումի ներկայացումից հետո ընտանիքի անապահովության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր ամիս` հաջորդող 12 ամիսների համար, եթե ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է սահմանային շեմի արժեքի 160 տոկոսից, սույն հավելվածով սահմանված որևէ բացառող գործոն առկա չէ, իսկ տնայց կատարելու դեպքում, կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքը 1 է: Ընտանիքի անապահովության գնահատումն երկրորդ ամսվանից սկսած իրականացվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրացուցային օրվա դրությամբ առկա տվյալների հիման վրա:
21. Ընտանիքի անապահովության գնահատումը մերժվում է, և ընտանիքին անապահով ճանաչելու համար պետք է ներկայացնել նոր դիմում` սույն հավելվածով սահմանված կարգով, եթե դիմումը, դիմումում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը չեն համապատասխանում սույն որոշմամբ սահմանված պահանջներին, հավաստի չեն կամ կեղծ են:
22. Ընտանիքի անապահովության գնահատումը դադարեցվում է և ընտանիքին անապահով ճանաչելու համար պետք է ներկայացնել նոր դիմում` սույն հավելվածով սահմանված կարգով, եթե`
1) ընտանիքի անապահովության գնահատման համար դիմումը ներկայացնելու ամսվանից հետո անցել է 12 ամիս, կամ
2) ընտանիքի բնակության վայրի փոփոխության կամ ընտանիքում չափահաս անձանց թիվն ավելացել է (ներառյալ երեխայի չափահաս դառնալու հիմքով), կամ
3) ընտանիքի անապահովության գնահատման համար ներկայացված անհրաժեշտ տեղեկության փոփոխության մասին սահմանված ժամկետում չի տեղեկացվել, կամ
4) ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը գերազանցում է սահմանային շեմի արժեքի 160 տոկոսը կամ ընտանիքի անապահովության աստիճանը 0 է, կամ
5) ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը հավաստի չեն կամ կեղծ են:
23. Ընտանիքի անապահովության գնահատումը դադարեցվում է ինքնաշխատ` սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հանգամանքի բացահայտման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
24. Ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տեղեկության փոփոխության դեպքում Դիմողը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա նախորդող օրը ներառյալ դրա մասին անհատական օգտահաշվի միջոցով կատարել անհրաժեշտ փոփոխություններ:
25. Ընտանիքի կազմը որոշվում է Դիմողի անհատական օգտահաշվում դիմումում լրացված տվյալների հիման վրա, որոնք ստուգվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով:
26. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի կազմում չեն դիտարկվում հետևյալ անդամները` անկախ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու հանգամանքից`
1) կալանավորված կամ հետախուզման մեջ գտնվող կամ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձինք.
2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.
3) ռազմաուսումնական հաստատություններում զորանոցային պայմաններում սովորող կուրսանտները.
4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ համայնքային փոքր տանը կամ այլ հաստատություններում շուրջօրյա խնամք ստացող շահառուները.
5) Հայաստանի Հանրապետության տարածքից 90 և ավելի օր դուրս գտնվող անձը.
6) ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված զինծառայողները և քաղաքացիական անձինք:
27. Եթե բնակչության պետական ռեգիստրում
1) ընտանիքի բոլոր չափահաս անդամները նշված հասցեում հաշվառված են ոստիկանի զեկուցագրի հիման վրա, և առկա են հաշվառված այլ անձինք, ապա Գնահատման համակարգի միջոցով առցանց հարցում է ուղարկվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը (այսուհետ` ոստիկանություն)` ընտանիքի փաստացի կազմը հաստատելու կամ չհաստատելու համար.
2) ընտանիքի բոլոր չափահաս անդամները հաշվառված են նշված հասցեում և առկա չեն հաշվառված այլ անձինք, սակայն ընտանիքի անդամներից որևէ մեկի համար առկա է օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնություն, ապա առցանց հարցում է ուղարկվում ոստիկանությանը` ընտանիքի փաստացի կազմը հաստատելու կամ չհաստատելու համար.
3) ընտանիքի չափահաս անդամներից առնվազն մեկը հաշվառված է նշված հասցեում սեփականության իրավունքի կամ սեփականատիրոջ համաձայնության հիման վրա, և այդ հասցեում առկա են բնակչության պետական ռեգիստրում հաշվառված այլ անձինք, ապա անապահովության գնահատման դիմումը մերժվում է.
4) ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեում, սակայն ընտանիքի անդամներից որևէ մեկի ամուսինն է, ապա անապահովության գնահատման դիմումն ընդունվում է դիմումում նշված կազմով.
5) ընտանիքի անդամները հաշվառված են հանրության գերակա շահ ճանաչված և օտարման ենթակա բնակելի տարածությունում կամ պետական կամ համայնքային ծրագրով կամ աղետի հետևանքով քանդված շենքում կամ շինությունում, սակայն փաստացի բնակվում են այլ հասցեում, ապա առցանց հարցում է ուղարկվում ոստիկանությանը` ընտանիքի փաստացի կազմը հաստատելու կամ չհաստատելու համար.
6) առկա տվյալները համապատասխանում են դիմումով ներկայացված տվյալներին, ապա անապահովության գնահատման դիմումն ընդունվում է դիմումում նշված կազմով.
7) առկա տվյալների և ներկայացված տվյալների միջև առկա են այլ անհամապատասխանություններ, ապա անապահովության գնահատման դիմումը մերժվում է:
28. Ոստիկանությունը սույն հավելվածի 27-րդ կետում նշված հարցմանը պատասխանում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում`
1) դիմումով նշված կազմը հաստատելու կամ հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելու դեպքում անապահովության գնահատման դիմումն ընդունվում է դիմումում նշված կազմով.
2) դիմումով նշված կազմը չհաստատելու դեպքում հիմք է ընդունվում ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը, և անապահովության գնահատման դիմումը մերժվում է դիմումում ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու հիմքով:
29. Ընտանիքի անդամի համար կիրառվող սոցիալական խմբերն են`
1) խնամառու` ընտանիքի մինչև 18 տարեկան կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումներ ունեցող կամ 75 և ավելի տարեկան անձը.
2) աշխատունակ` 18 տարեկանից մինչև 62 տարեկանը` ներառյալ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումներ չունեցող անձը.
3) 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող անձը.
4) 30 և ավելի շաբաթական հղիություն ունեցող կինը.
5) մինչև 2 տարեկան երեխա խնամող անձը:
30. Ընտանիքի անդամների հաշվարկային թիվը ձևավորվում է սույն կետի 1-4-րդ կետերում նշված գործակիցների հիման վրա ստացված թվերը գումարելով`
1) 18 և ավելի տարեկան անձի գործակիցը` 1.
2) 15-17 տարեկան անձի գործակիցը` 0.7.
3) 10-14 տարեկան անձի գործակիցը` 0.55.
4) 0-9 տարեկան անձի գործակիցը` 0.45:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում