ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2025 թվականի N 15-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշման N 1 հավելվածի`
1) 4-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Մինչև ուսումնառության ավարտը` 2028 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց`
1) Տիգրան Մամիկոնի Հարությունյան (ծնվ.` 23.08.2004 թ., հաշվառման վայրը` Արագածոտնի մարզ, գյուղ Նորաշեն, 8 փող., տուն 4, Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան): Նվաճումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
2) Մարկ Արմանի Սարգսյան (ծնվ.` 20.07.2004 թ., հաշվառման վայրը` ք. Երևան, Օրբելի 6, բն. 120, Ցինխուայի համալսարան): Նվաճումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունվարի
Երևան