Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2024 թվականի N 1984-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի և 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի» բառերը փոխարինել «օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.

2) որոշման հավելվածի 4-րդ կետում`

ա. 4-րդ ենթակետի ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել »»Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով`

«4.1) ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամների սոցիալական աջակցությունը.».

3) որոշման հավելվածի 5-րդ կետի «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 4.1-ին» բառերով.

4) որոշման հավելվածին կից ձևի 4-րդ կետով նախատեսված աղյուսակի առաջին սյունակում`

ա. 3-րդ ենթակետի «բ» պարբերության «ընտանեկան բռնության ենթարկված անձանց» բառերը փոխարինել «ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց.» բառերով,

բ. 4-րդ ենթակետի «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան և կենցաղային» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով`

«4.1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց սոցիալական աջակցությունը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2024 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 դեկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.2024
N 1984-Ն
Որոշում