Սեղմել Esc փակելու համար:
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ` ՀՀ ՏԱՐԱԾՔ ...

 

21.03.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2024 թվականի N 1815-Ն

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ժամանակավոր քանակական սահմանափակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող 50 կգ կամ ավելի զանգվածով` ընտանի տեսակների կենդանի խոզերի (այսուհետ` ապրանք)` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նկատմամբ, բացառությամբ առնվազն մեկ ծին ունեցող խոզամայրերի` 160 կգ-ից ոչ պակաս զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 110 0 ծածկագիր), ոչ ավելի, քան 25,0 հազար հատ քանակով` 6 ամիս ժամկետով:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.03.2025 թիվ 327-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 20.03.2025 թիվ 327-Ն որոշում)

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը լիազոր մարմին` սույն որոշման կիրարկման իմաստով:

(2-րդ կետը փոփ. 20.03.2025 թիվ 327-Ն որոշում)

3. Հաստատել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցների ժամանակավոր կիրառման մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և գործում է 6 ամիս ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. նոյեմբերի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի

N 1815-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի (այսուհետ` ապրանք) ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք (այսուհետ` դիմումատու) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) են ներկայացնում դիմում` համաձայն սույն ընթացակարգի ձևի` կցելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի գլխաքանակի առնվազն 70%-ի պահպանման չափով անասնաշենքի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր) և լուսանկարներ:

3. Դիմումատուն դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմին` էլեկտրոնային եղանակով ([email protected]), փոստային առաքմամբ կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

4. Դիմումատուի կողմից ներկայացված դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դիմումի մուտքագրման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցներով առաջարկում է դիմումատուին 2 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: 2 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող թերի փաստաթղթերը չներկայացնելու կամ թերությունները չվերացնելու դեպքում դիմումը մերժվում է:

5. Լիազոր մարմինը սույն ընթացակարգի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված ժամկետների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություն դիմումատուների միջև ապրանքի բաշխման վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում հետևյալ տեղեկությունները`

1) 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքի ծավալների վերաբերյալ` ըստ ներմուծողների և վերջիններիս կողմից ներմուծված ծավալների.

2) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքի վերաբերյալ` ըստ ներմուծողների և վերջիններիս կողմից ներմուծված ծավալների:

7. Լիազոր մարմինը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվա դրությամբ ապրանքի մնացորդը դիմումատուների միջև բաշխում է համամասնորեն ամսական կտրվածքով` հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում դիմումատուների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքի բնաիրային ծավալները:

8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն` սույն որոշման գործողության ընթացքում մինչև հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամսական պարբերականությամբ յուրաքանչյուր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծված ծավալների մասին` ըստ դիմումատուների, ինչպես նաև պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկատվություն` յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներմուծված ապրանքի քանակի վերաբերյալ:

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ

 

1. Դիմումատու` ___________________________________________________

 

2. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն, ֆիզիկական

անձի ՀԾՀ-ն կամ անձնագրային տվյալները`______________________________

___________________________________________________________________

 

3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության

իրականացման վայրը, ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման

հասցեն`___________________________________________________________

 

4. Դիմումատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում)`_____________

__________________________________________________________________

 

5. Տեղեկատվություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի

տեսակի կենդանի խոզերի կանխատեսվող ներմուծվող գլխաքանակի վերաբերյալ`

____________________________________________________________________

 

6. Լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում) _____________

_____________________________________________________________________

 

7. Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:

_____________________________________________________________________

(իրավաբանական անձի իրավասու ներկայացուցչի կամ անհատ ձեռնարկատիրոջ,

ֆիզիկական անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(հավելվածը խմբ. 20.03.2025 թիվ 327-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2024
N 1815-Ն
Որոշում