Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2024 թվականի N 1755-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք`

1) ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին դասվող (իսկ 7302 ծածկագրից` օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից` օգտագործված թուջե ռադիատորների) ապրանքների վրա.

2) ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000, 8101 97 000, 8102 97 000, 8103 30 000, 8104 20 000, 8105 30 000, 8106, 8112 61 00, 8108 30 000, 8109 3, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 31 000 0, 8112 41 000 1, 8112 52 000, 8112 92 210, 8113 00 400 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի վրա.

3) ԱՏԳ ԱԱ 8415-8417, 8419-8421, 8425-8426, 8428, 8435, 8438, 8449 00 000 0, 8454-8466, 8474-8475, 8477, 8481, 8482-8484, 8487, 8502-8504, 8507, 8514, 8516, 8544, 8549 ծածկագրերին դասվող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող ապրանքների վրա:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում`

1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ժամանակավոր օգտագործման նպատակով պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և հետագայում վերադարձվող, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում ներմուծվող, իսկ ԱՏԳ ԱԱ 7308 ծածկագրից` 730840 ծածկագրին դասվող սև մետաղից բեմային կոնստրուկցիաների` «Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող, ԱՏԳ ԱԱ 7308 90 ծածկագրին դասվող սև մետաղից չօգտագործված մետաղակոնստրուկցիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից` օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից` օգտագործված թուջե ռադիատորների և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա.

2) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող և ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման ապրանքների` Հայաստանի Հանրապետությունից արտահանման կամ դրանց տարանցիկ փոխադրման վրա.

3) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված` քաղաքացիական օդանավերի և երկաթուղային տրանսպորտի շահագործման համար նախատեսված ապրանքների վրա:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 31-ից և գործում է մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. նոյեմբերի 7

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2024
N 1755-Ն
Որոշում