Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1625-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2024 թվականի N 1742-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1625-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի «Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1625-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ա. Անդրիասյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական» բառերը փոխարինել «Ա. Անդրիասյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող» բառերով.

2) «Ա. Վարդանյան - Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Հակոբյան - Համահայկական խաղերի բացման և փակման արարողությունների ստեղծագործական թիմի կազմակերպչական ղեկավար (համաձայնությամբ)» բառերով.

3) «Գ. Սարգսյան - Գլխավոր մրցավար, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Դ. Բաղումյան - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.2024
N 1742-Ա
Որոշում