ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1720-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու այլ դեպք և այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմանելու մասին, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում» N 1340-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում` համաձայն հավելվածի:».
2) որոշումը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հոկտեմբերի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի հոկտեմբերի 31-ի
N 1720-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 19-ի
N 1340-Ն որոշման
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԳՐԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՕՐԻՆԱԿ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
1. Մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում`
1) այն ապրանքների համար, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվում են հատուկ մաքսային ընթացակարգով.
2) ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար.
3) «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 40-րդ գլխին համապատասխան` միջազգային փոստային առաքումներով փոխադրումների դեպքում.
4) օրենսգրքի 42-րդ գլխին համապատասխան` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պետությունների` միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների, ինչպես նաև երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող ֆիզիկական անձանց առանձին կատեգորիաների կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում.
5) որպես մաքսային հայտարարագիր` տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի օգտագործման դեպքում.
6) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար տրանսպորտային միջոցի հայտարարագրի ներկայացման դեպքում:
2. Սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, հայտարարատուի կողմից սույն հավելվածին կից օրինակելի ձևին համապատասխան ներկայացված դիմումի և տրանսպորտային միջոցի հայտարարագրի թղթային օրինակի կամ որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր կիրառվող` օրենսգրքի 278-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` փոխադրողի ստանդարտ փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի կողմից, հաշվառման և հսկողության նպատակով, նշված փաստաթղթերի ներկայացումից հետո` 2 աշխատանքային ժամվա ընթացքում, ավտոմատ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվում է տրանսպորտային միջոցի հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ, որին կցվում են հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները:
3. Սույն հավելվածի 2-րդ կետին համապատասխան ձևավորված` տրանսպորտային միջոցի հայտարարագրի տեսք ունեցող փաստաթղթում լրացվում են տրանսպորտային միջոցի հայտարարագրի լրացման կարգին համապատասխան լրացման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում`
1) փոխադրման ուղղությունը (ներմուծում կամ արտահանում).
2) հայտարարագրի գրանցման համարը.
3) տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկությունները (մակնիշ, մոդել, տեսակ, գրանցման համարանիշ, գրանցման երկիր, նույնականացման համար).
4) ապրանքները փոխադրող անձի, տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձի անվանումը.
5) փոխադրման երթուղին.
6) անձնակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
7) փոխադրվող ուղևորների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
8) պաշարների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
9) ապրանքների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
10) պահեստային մասերի և սարքավորումների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
11) փոխադրման (ներմուծման կամ արտահանման) նպատակը.
12) հայտարարատուի անունը, ազգանունը, դիմումի ներկայացման ամսաթիվը.
13) ժամանակավոր ներմուծում (արտահանում) ձևակերպող մաքսային մարմնի անվանումը, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը, մաքսային հսկողության ձևերը (անհրաժեշտության դեպքում), ժամանակավոր ներմուծման ժամկետը.
14) ժամանակավոր ներմուծումն ավարտող մաքսային մարմնի անվանումը, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը, մաքսային հսկողության ձևերը (անհրաժեշտության դեպքում).
15) առկայության դեպքում` միջանկյալ մաքսային մարմնի անվանումը, մաքսային գործառնությունների իրականացման ամսաթիվը, մաքսային հսկողության ձևերը (անհրաժեշտության դեպքում), ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկություններ.
16) առկայության դեպքում` լրացուցիչ, հատուկ նշումներ:
4. Ժամանակավոր ներմուծված` միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի արտահանման կամ ժամանակավոր արտահանված` միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի ներմուծման դեպքում տրանսպորտային միջոցի նոր մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում մաքսային մարմնի կողմից սույն հավելվածի 2-րդ կետին համապատասխան ձևավորված` տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսք ունեցող փաստաթղթում լրացվում են`
1) ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ավարտը ձևակերպող մաքսային մարմնի վերաբերյալ տեղեկություններ.
2) մուտքի (ելքի) ամսաթիվը.
3) անհրաժեշտության դեպքում` մաքսային հսկողության արդյունքները և այլ տեղեկություններ` առկայության դեպքում:
Օրինակելի Ձև
Պրիմեռնայա ֆօռմա
Exemplary Form
ԴԻՄՈՒՄ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԶԱՅԱՎԼԵՆԻԵ
Օ ՖՕՌՄԻՌՕՎԱՆԻԻ ԴԵԿԼԱՌԱՑԻԻ ՆԱ ՏՌԱՆՍՊՕՌՏՆՕԵ ՍՌԵԴՍՏՎՕ
APPLICATION FOR FORMING THE DECLARATION FOR A VEHICLE
1. Դիմումատուի վերաբերյալ տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը).
Ինֆօռմացիյա օ զայավիտելե (իմյա, ֆամիլյա, օտեչեստվո, նօմեռ դօկումենտա ուդօստօվեռյայուշչեգօ լիչնոստ).
Information about the applicant (name, surname, number of
identification document).
_____________________________________________________________________
2. Տրանսպորտային միջոցի հայտարարագրի ձևավորման համար օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի անվանումներն ու համարները, յուրաքանչյուր փաստաթղթի էջերի քանակը.
Նաիմենօվանիե ի նօմեռ ուստանօվլեննիխ զակօնօդատելստվօմ դօկումենտով նեօբխօդիմիե դլյա ֆօռմիռօվանիյա դեկլառացիի նա տռանսպօռտնօե սռեդստվօ, կօլիչեստվո ստռանից վ կաժդօմ դօկումենտե:
Document title and number of the documents required by legislation for forming the declaration for a vehicle, the number of pages in each document.
1) ________________
2) ________________
3. Տեղեկացված եմ, որ հայտարարատուն պատասխանատվություն է կրում ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի արժանահավատության համար:
Յա պռօինֆօռմիռօվան, չտո դեկլառանտ նեսյոտ օտվետստվեննօստ զա դօստօվեռնօստ
պռեդստավլեննիխ սվեդենիյ ի դօկումենտով.
I am informed that the declarant is responsible for the reliability of the submitted information and documents.
Հայտարարատու`
Դեկլառանտ
Declarant
_____________________ _____________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
(իմյա, ֆամիլյա) (պօդպիս)
(name, surname) (signature)»:
Պաշտոնական հրապարակման օրը` 31 հոկտեմբերի 2024 թվական: