Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 455-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1666-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 455-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 455-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կրտսեր հրամանատարական խմբի պաշտոնների համալրման պատրաստությունը` նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում` զինվորական մասնագիտություններով կրտսեր սպայական կազմի պատրաստման ծրագրերով.».

2) 7-րդ կետի վերջը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Զինվորական պատրաստության օրվան նախորդող օրը Երևան քաղաքում չբնակվող քաղաքացիների գիշերակացը, այդ քաղաքացիների ցանկությամբ, կազմակերպվում է համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում:».

3) 9-րդ կետի 1-ին ենթակետը «ներկայացնելու» բառից հետո լրացնել «կամ կնքված պայմանագիրն օրենքով սահմանված այլ հիմքով վաղաժամկետ լուծվելու» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2024 թ. հոկտեմբերի 24

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.2024
N 1666-Ն
Որոշում