Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1609-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք., Վարդանանց փողոց 100 հասցեում գտնվող` 664 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը, 25.85 քառ. մետր մակերեսով պարիսպը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1752 հա հողամասը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 16012017-06-0019, այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի Անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «գրանցման համար` 26.210.02076 / 2003-01-22, այսուհետ` կազմակերպություն»:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2024
N 1609-Ա
Որոշում