Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

8 հոկտեմբերի 2024 թվականի N 608-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Հավելվածի 2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

5. Վերապատրաստման դասընթացների ծրագիրը կազմելու և հաստատելու նպատակով կազմակերպությունը հարցումներ է ուղարկում իր անդամ կառավարիչներին` նրանց կողմից դասընթացների մասին առաջարկներ ստանալու համար: Կազմակերպությունը կարող է հարցումներ ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ` նախարարություն), ինչպես նաև սնանկության ոլորտին առնչվող այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին: Կազմակերպությունը դասընթացների ծրագիրը կազմելիս հաշվի է առնում նաև սնանկության կամ հարակից ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող` կառավարիչների կողմից թույլ տրված պարբերական խախտումների վերաբերյալ տեղեկությունները:

6. Կազմակերպությունը, ներկայացված առաջարկների ամփոփման արդյունքում, յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից առնվազն 2 ամիս առաջ կազմում, հաստատում և նախարարություն է ներկայացնում նախատեսվող դասընթացի ծրագիրը, ժամանակացույցը և վերապատրաստման ենթակա կառավարիչների ցանկը` ըստ վերապատրաստման ենթակա կառավարիչների խմբերի` միաժամանակ առաջարկելով ներկայացնել դասընթացավարների թեկնածուներ: Տվյալ տարվա ընթացքում դասընթացների ժամանակացույցը կարող է փոփոխվել դիտորդ խորհրդի որոշմամբ` նախարարության նախնական համաձայնության դեպքում:

7. Նախարարությունը դասընթացավարների թեկնածուների առաջարկները ներկայացնում է մինչև դեկտեմբերի 25-ը: Այն դեպքում, երբ որևէ դասընթացի համար առաջարկվում է երկու կամ ավելի դասընթացավարների թեկնածություն, կազմակերպությունը ընտրում է նրանցից ցանկացածին: Դասընթացավարների փոփոխությունը տվյալ տարվա ընթացքում կատարվում է նախարարության հետ համաձայնեցմամբ:

8. Դասընթացավարները կազմակերպության հետ կնքում են պայմանագիր` աշխատանքային պարտականությունների կատարման մասին, որի ձևը սահմանում է կազմակերպությունը:

9. Դասընթացավարների վարձատրությունը կատարվում է ժամավճարով` յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար, որի արժեքը կազմակերպությունը հաստատում է նախարարության հետ համաձայնեցմամբ:

10. Կազմակերպությունը յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից առնվազն 1 ամիս առաջ իր պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ դասընթացի շրջանակներում վերապատրաստման ենթակա կառավարիչների ցանկը, դասընթացի ծրագիրը և ժամանակացույցը` միաժամանակ ծանուցելով դասընթացավարներին և վերապատրաստման ենթակա կառավարիչներին:

11. Կազմակերպությունը կարող է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել նաև այլ կազմակերպությունների կամ հաստատությունների (այսուհետ` վերապատրաստող կազմակերպություններ) ներգրավմամբ: Սույն կետում նշված դեպքում, կազմակերպությունը կարող է վերապատրաստման ծառայություններ մատուցելու նպատակով պայմանագիր կնքել վերապատրաստող կազմակերպությունների հետ, որի պարագայում վերապատրաստող կազմակերպությունների կողմից դասընթացավարների ներգրավումը և վարձատրությունը իրականացվում է կազմակերպության հետ համաձայնությամբ:

12. Կազմակերպությունը պարտավոր է ապահովել, որպեսզի վերապատրաստող կազմակերպությունները.

1) վերապատրաստումն իրականացնեն դիտորդ խորհրդի հաստատած ծրագրի և ժամանակացույցի շրջանակում,

2) իրենց նախընտրած դասընթացավարներին վերապատրաստման դասընթացներին ներգրավեն նախարարության համաձայնության դեպքում,

3) ապահովեն կազմակերպության, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նախարարության ներկայացուցչի մասնակցությունը, այդ թվում` հեռավար եղանակով անցկացվող դասընթացին,

4) դասընթացը անցկացնեն սույն կարգի 3-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, եթե սույն կետով այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

13. Վերապատրաստման դասընթացը սույն կարգի 11-12-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ կազմակերպվելու դեպքում նախարարությունը վերապատրաստման ժամերը չի ներառում կառավարչի համար սահմանված պարտադիր վերապատրաստման ժամերի մեջ: «.

2) Հավելվածի 26-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Վերապատրաստող կազմակերպությունների ներգրավմամբ վերապատրաստման դասընթացների անցկացման դեպքում կազմակերպությունը պարտավոր է տվյալներ ներկայացնել նաև վերապատրաստող կազմակերպությունների վերաբերյալ:».

3) Հավելվածի 27-րդ կետում «սույն կարգի» բառերից հետո լրացնել «11-13-րդ կետերով նախատեսված` վերակազմակերպող կազմակերպությունների միջոցով անցկացվող և» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ            Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
08.10.2024
N 608-Ն
Հրաման