Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 սեպտեմբերի 2024 թվականի N 17-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «2024 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի 1-ին ենթակետի` «Անվանագինը (դրամ)» սյունակի «860» թիվը փոխարինել «1350» թվով.

2) 3-րդ կետի 1-ին ենթակետի` «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով.

3) 5-րդ կետի 8-րդ ենթակետի` «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ. HAPPY NEW YEAR. ՆՈՐ ՏԱՐԻ. NEW YEAR. ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ. MERRY CHRISTMAS. ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ. CHRISTMAS» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Սպորտ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն «Եվրո-2024» թեմային նվիրված «Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն. EURO 2024» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.

3) Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ, ՌԵԺԻՍՈՐ. ARMENIAN ACTOR, DIRECTOR. 100TH-ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ. YERVAND MANARYAN» 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի.

4) Մեծանուն հայեր. Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2007. ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ. GOHAR GASPARYAN. ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ. ARMENIAN SINGER» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի.

5) Գիտություն և տեխնիկա. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թեմային նվիրված «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ. STATE AWARD OF THE REPUBLIC OF ARMENIA FOR GLOBAL CONTRIBUTION IN HIGH-TECH SPHERE» 2 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 5 հավելվածի:

 

3. Գործողության մեջ դնել`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ. HAPPY NEW YEAR. ՆՈՐ ՏԱՐԻ. NEW YEAR. ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ. MERRY CHRISTMAS. ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ. CHRISTMAS» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը` 1350 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

2) Սպորտ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն «Եվրո-2024» թեմային նվիրված «Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն. EURO 2024» 1 նամականիշը, անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

3) Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ, ՌԵԺԻՍՈՐ. ARMENIAN ACTOR, DIRECTOR. 100TH-ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ. YERVAND MANARYAN» 1 նամականիշը` անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

4) Մեծանուն հայեր. Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2007. ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ. GOHAR GASPARYAN. ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ. ARMENIAN SINGER» 1 նամականիշը` անվանագինը 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

5) Գիտություն և տեխնիկա. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թեմային նվիրված «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ. STATE AWARD OF THE REPUBLIC OF ARMENIA FOR GLOBAL CONTRIBUTION IN HIGH-TECH SPHERE» 2 նամականիշով գեղաթերթիկը` անվանագինը 400 և 400 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

 

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 30-ի

թիվ 17-Ն հրամանի

 

(նկար)

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 30-ի

թիվ 17-Ն հրամանի

 

(նկար)

 

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 30-ի

թիվ 17-Ն հրամանի

 

(նկար)

 

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 30-ի

թիվ 17-Ն հրամանի

 

(նկար)

 

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 30-ի

թիվ 17-Ն հրամանի

 

(նկար)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
30.09.2024
N 17-Ն
Հրաման