Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 357-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1519-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 357-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 357-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելվածի ցանկի 9-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը` 10 նիշի մակարդակով» դաշտի «4819200000» թվերը փոխարինել «4819500000» թվերով.

2) հավելվածի ցանկի 9-րդ կետի «Անվանումը» դաշտի «Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ և փաթեթավորման այլ տարաներ` թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից, քարտարկղեր, նամակարկղեր և նույնանման արտադրատեսականի` թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով: Ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր ու տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից» բառերը փոխարինել «Ծխախոտի փաթեթավորման տուփի նախապատրաստվածքներ» բառերով.

3) հավելվածի ցանկի 9-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» դաշտի «սիգարետի ստվարաթղթե տուփեր` կտրատված համապատասխան չափի, թերթերով» բառերը փոխարինել «Հարթ, ոչ ծալքավոր ստվարաթղթից պատրաստված տպագիր տեքստերով և նկարազարդումներով բարդ երկրաչափական հատվածքի չափսերով կտրված, ծալման գծերի առկայությամբ, ինչպես նաև փաթեթավորումը պատրաստի փաթեթի վերածելու համար ամրացնող տարրերով` մեկից ավելի կողմերից սոսնձված» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 357-Ա որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2024
N 1519-Ա
Որոշում