Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՌ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՌ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2024 թվականի N 852-Ա

 

ԳՈՌ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Գոռ Ալեքսանյանին և քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին 2024 թվականի հոկտեմբերի 2-5-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բոնն)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Արևելյան գործընկերությունում հանրային կառավարման բարեփոխումների ֆոնդի» շրջանակներում իրականացվող «Արհեստավարժ քաղաքացիական ծառայություն և տեխնիկական ու մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակում կազմակերպվող «Coaching Training: Training of Trainers & Presentation» թեմայով աշխատաժողովին և ռեգիոնալ կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Գործուղվողներին` գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.09.2024
N 852-Ա
Որոշում