ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2024 թվականի N 1376-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում`
i
ա. 4-րդ կետում «դիվանագիտական կամ հյուպատոսական հիմնարկներում» բառերը փոխարինել «դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում» բառերով,
i
բ. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «ժամկետների վերաբերյալ ծանուցումը» բառերը փոխարինել «վերաբերյալ ծանուցումը` օրենքի և սույն կարգի պահանջների համաձայն» բառերով,
գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո զինվորական կոմիսարիատը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած), ներառյալ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված և շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայության զորակոչվելու դիմում ներկայացրած (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացուն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին` համաձայն N 2 ձևի:»,
դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիներին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջնային ծանուցման անհնարինության դեպքում հանրապետական զինվորական կոմիսարիատի կողմից զորակոչի հայտարարման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում արտաքին գործերի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմնի միջոցով համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիների անվանացուցակն ու յուրաքանչյուր քաղաքացու անունով լրացված N 2 ձևի ծանուցագիրը` դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ծանուցագիրը քաղաքացուն առձեռն հանձնելու նպատակով: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը ծանուցված քաղաքացիների անվանացուցակը և ստացականները, ինչպես նաև չծանուցված քաղաքացիների անվանացուցակը` նշելով չծանուցման պատճառը և նրանց անունով լրացված ծանուցագրերը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը և նոյեմբերի 20-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնում են հանրապետական զինվորական կոմիսարիատ, որի կողմից չծանուցված քաղաքացիների հրապարակային ծանուցումն իրականացվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով:»,
i
ե. 24-րդ կետում «մարմնում» բառը փոխարինել «ներկայացուցչությունում» բառով,
i
զ. NN 2 և 13 ձևերի վերջին նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:».
2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`
i
ա. 5-րդ և 19-րդ կետերում «մարմնում» բառը փոխարինել «ներկայացուցչությունում» բառով,
i
բ. 6-րդ կետի 4-րդ ենթակետում «ժամկետների վերաբերյալ ծանուցումը» բառերը փոխարինել «վերաբերյալ ծանուցումը` օրենքի և սույն կարգի պահանջների համաձայն» բառերով,
գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո զինվորական կոմիսարիատը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած) (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացուն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին` համաձայն N 2 ձևի:».
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիներին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջնային ծանուցման անհնարինության դեպքում հանրապետական զինվորական կոմիսարիատի կողմից զորակոչի հայտարարման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում արտաքին գործերի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմնի միջոցով համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիների անվանացուցակն ու յուրաքանչյուր քաղաքացու անունով լրացված N 2 ձևի ծանուցագիրը` դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ծանուցագիրը քաղաքացուն առձեռն հանձնելու նպատակով: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը ծանուցված քաղաքացիների անվանացուցակը և ստացականները, ինչպես նաև չծանուցված քաղաքացիների անվանացուցակը` նշելով չծանուցման պատճառը և նրանց անունով լրացված ծանուցագրերը մինչև տվյալ տարվա նոյեմբերի 20-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնում են հանրապետական զինվորական կոմիսարիատ, որի կողմից չծանուցված քաղաքացիների հրապարակային ծանուցումն իրականացվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով:»,
i
ե. NN 2 և 10 ձևերի վերջին նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. օգոստոսի 29
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 29 օգոստոսի 2024 թվական: