Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

04.09.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-81-Ո-163

2024 թ.

 

ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման 1-ին հավելվածի 4-րդ բաժնի 39-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել քրեական և քաղաքացիական գործերով 2024 թվականի դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին` սահմանել 2024 թվականի դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման իրականացման կարգը և ժամանակացույցը:

3. Դատական դեպարտամենտի ղեկավարը իրավասու ստորաբաժանման կողմից դատական պրակտիկայի ամփոփման Բարձրագույն դատական խորհրդի զեկույցի նախագիծը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի քննարկմանը:

4. Սույն որոշման իմաստով ենթակա են ուսումնասիրության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Վարչական դատարանի 2023 թվականի ընթացքում ավարտված, դատարանի արխիվ հանձնված և արխիվացման ենթակա դատական գործերը:

(4-րդ կետը փոփ. 03.09.2024 ԲԴԽ-83-Ո-168 որոշում)

5. Սույն որոշման իմաստով ուսումնասիրության ենթակա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված` գործը պարզեցված վարույթի կարգով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` արագացված դատաքննություն կիրառելու կարգով և արագացված դատաքննություն կիրառելու կարգով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` համաձայնեցման և համագործակցության վարույթ կիրառելու կարգով քննված և նույն ընթացակարգով ընթացքը լուծված դատական գործերը:

(5-րդ կետը փոփ. 03.09.2024 ԲԴԽ-83-Ո-168 որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. օգոստոսի 26

ք. Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2024 թվականի սեպտեմբերի 3-ի

թիվ ԲԴԽ-83-Ո-168 որոշման

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՔՐԵԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ|Հ/Հ|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ         |

|   |ԸՍՏ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ |   |                                    |

|___|________________________|___|____________________________________|

|1. |Քրեաիրավական            |1. |Առաջին ատյանի ընդհանուր իրավասության|

|   |                        |   |դատարանների կողմից Բարձրագույն      |

|   |                        |   |դատական խորհրդի 2021 թվականի        |

|   |                        |   |օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165      |

|   |                        |   |որոշմամբ սահմանված գործի քննության  |

|   |                        |   |միջին տևողության  ուղենիշային       |

|   |                        |   |առավելագույնը 24 ամիս և  ավել       |

|   |                        |   |ժամկետում քննված քրեական գործերի    |

|   |                        |   |ուսումնասիրություն և  այդ գործերով  |

|   |                        |   |դատավարական ժամկետների պահպանման    |

|   |                        |   |պրակտիկա                            |

|   |                        |___|____________________________________|

|   |                        |2. |Առաջին ատյանի ընդհանուր իրավասության|

|   |                        |   |դատարանների կողմից Բարձրագույն      |

|   |                        |   |դատական խորհրդի 2021 թվականի        |

|   |                        |   |օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165      |

|   |                        |   |որոշմամբ սահմանված գործի քննության  |

|   |                        |   |միջին տևողության  ուղենիշային       |

|   |                        |   |առավելագույնը 24 ամիս և  ավել       |

|   |                        |   |ժամկետում քննված քրեական գործերով   |

|   |                        |   |օրինական ուժ ստացած դատավճիռների    |

|   |                        |   |կատարման պրակտիկա                   |

|___|________________________|___|____________________________________|

|2. |Քաղաքացիաիրավական       |   |Առաջին ատյանի ընդհանուր իրավասության|

|   |                        |   |դատարանների կողմից Բարձրագույն      |

|   |                        |   |դատական խորհրդի 2021 թվականի        |

|   |                        |   |օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165      |

|   |                        |   |որոշմամբ սահմանված գործի քննության  |

|   |                        |   |միջին տևողության  ուղենիշային       |

|   |                        |   |առավելագույնը 18 ամիս և  ավել       |

|   |                        |   |ժամկետում քննված քաղաքացիական       |

|   |                        |   |գործերի ուսումնասիրություն և  այդ   |

|   |                        |   |գործերով դատավարական ժամկետների     |

|   |                        |   |պահպանման պրակտիկա                  |

|___|________________________|___|____________________________________|

|3. |Վարչաիրավական           |   |Առաջին ատյանի ընդհանուր իրավասության|

|   |                        |   |դատարանների կողմից Բարձրագույն      |

|   |                        |   |դատական խորհրդի 2021 թվականի        |

|   |                        |   |օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165      |

|   |                        |   |որոշմամբ սահմանված գործի քննության  |

|   |                        |   |միջին տևողության  ուղենիշային       |

|   |                        |   |առավելագույնը 18 ամիս և  ավել       |

|   |                        |   |ժամկետում քննված վարչական գործերի   |

|   |                        |   |ուսումնասիրություն և  այդ գործերով  |

|   |                        |   |դատավարական ժամկետների պահպանման    |

|   |                        |   |պրակտիկա                            |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 03.09.2024 ԲԴԽ-83-Ո-168 որոշում)

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 26 օգոստոսի 2024 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
26.08.2024
N ԲԴԽ-81-Ո-163
Որոշում