Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2024 թվականի N 1173-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 155-Ն որոշման հավելվածի`

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող և ներքին սպառման համար շրջանառության մեջ դրված արտադրանքը հավաստվում է համապատասխանության գնահատմամբ` համապատասխանության հայտարարագրման եղանակով.».

2) 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) սպառողական փաթեթվածք` վերջնական սպառողին իրացվող նիկոտին մատակարարող համակարգի (այսուհետ` ՆՄՀ) լիցքավորման համար տարողության, նիկոտին պարունակող արտադրանքի (այսուհետ` ՆՊԱ) կամ նիկոտին չպարունակող արտադրանքի (այսուհետ` ՆՉՊԱ) համար նախատեսված փաթեթվածք.».

3) 7-րդ կետի 2-րդ ենթակետում «նիկոտին մատակարարող համակարգի (այսուհետ` ՆՄՀ)» բառերը փոխարինել «ՆՄՀ» հապավումով.

4) 7-րդ կետի 3-րդ ենթակետը «նիկոտին պարունակող» բառերից հետո լրացնել «կամ չպարունակող» բառերով.

5) 7-րդ կետի 7-րդ ենթակետում «նիկոտին պարունակող արտադրանք (այսուհետ` ՆՊԱ)» բառերը փոխարինել «ՆՊԱ» հապավումով և «նիկոտին» բառից առաջ լրացնել «0,1 մգ/գ և բարձր» բառերով.

6) 7-րդ կետի 8-րդ ենթակետում «նիկոտին մատակարարող համակարգ (ՆՄՀ)» բառերը փոխարինել «ՆՄՀ» հապավումով.

7) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին ենթակետով`

«8.1) ՆՉՊԱ` սպառողի կողմից ՆՄՀ-ի շահագործման ընթացքում առաջացող 0,1 մգ/գ-ից պակաս նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աերոզոլ ներքաշելու միջոցով օգտագործման համար նախատեսված արտադրատեսակ.».

8) 7-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «նիկոտին պարունակող» բառերը.

9) 7-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող» բառերը.

10) 7-րդ կետի 13-րդ ենթակետը, 19-րդ և 32-րդ կետերը «նիկոտին պարունակող» բառերից հետո լրացնել «կամ չպարունակող» բառերով.

11) 16-րդ կետի 1-ին ենթակետը և 33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

12) 5-րդ բաժնի 1-ին նախադասությունը հանել.

13) 22-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ այլ հավելումներ, որոնք տպավորություն են ստեղծում, որ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչն առողջության համար օգտակար է կամ ներկայացնում է առողջության համար նվազեցված ռիսկեր» բառերը.

14) 34-րդ կետի 1-ին ենթակետը «ժ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«ժա. վիտամին E-ացետատ,

ժբ. դիացետիլ,

ժգ. դիէտիլենգլիկոլ,

ժդ. էտիլենգլիկոլ,».

15) 51-րդ կետի 12-րդ ենթակետում «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում» բառերը փոխարինել «Տվյալ արտադրանքը կարող է վնաս պատճառել Ձեր առողջությանը» ՆՉՊԱ-ի համար և «Պարունակում է նիկոտին, որը թունավոր է և կախվածություն է առաջացնում» ՆՊԱ-ի համար» բառերով.

16) ամբողջ տեքստը, բացառությամբ 16-րդ կետի 2-րդ ենթակետի, «ՆՊԱ» հապավումից (իր հոլովաձևերով) հետո լրացնել «և ՆՉՊԱ» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2024 թ. օգոստոսի 1

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 օգոստոսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2024
N 1173-Ն
Որոշում