Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 37 ԱՎԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2024 թվականի N 1128-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 37 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի և 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» (պետական գրանցման համարը` 29.210.01892) և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» (պետական գրանցման համարը` 29.210.01887) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության`

ա. առարկան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր միջնակարգ կրթության հնարավորության հիմքերի ապահովումն է, յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է` հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով` առավել նպաստավոր շենքային պայմաններում,

բ. նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել անձի ուսուցման և դաստիարակության գործընթացը` նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

4) սովորողների սննդի կազմակերպում.

5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում`

ա. ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները` գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը, միաձուլման կարգը և պայմանները,

բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.

3) սույն կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո հնգօրյա ժամկետում, համաձայն հանձնման-ընդունման ակտերի, ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և հաստատել հանձնման-ընդունման ակտերը.

4) ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Չարենցի փողոց 12 հասցեում:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774-Ն որոշման հավելվածում`

1) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ» բաժնի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«26.1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան»:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 5-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված գործընթացների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի մայիսի 14-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 72/0013 և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2014 թվականի մարտի 7-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 11/0014 պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր, որոնց նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. հուլիսի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2024
N 1128-Ն
Որոշում