Սեղմել Esc փակելու համար:
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2024 թվականի N 1118-Ա

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրվող, Ռուսաստանի Դաշնության Ֆարմազաշիտա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված Կալիումի Յոդիդ դեղահատեր 125 մգ N 1 դեղը (25000 հաբ, պիտանելիության ժամկետը` 01.10.2026 թվական)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված նյութական արժեքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված նյութական արժեքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                     Մ. Գրիգորյան

 

2024 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հուլիսի 18-ի

N 1118-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ

 

.______________________________________________________.

|NN |Նյութական արժեքի անվանումը|Չ/Մ|Քանակը|Գինը|Գումարը|

|ը/կ|                          |   |      |    |(դրամ) |

|___|__________________________|___|______|____|_______|

|1. |Կալիումի յոդիդ 125 մգ N 1 |դդհ|25000 |16  |400000 |

.______________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2024
N 1118-Ա
Որոշում