Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2024 թվականի թիվ 110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի փոխանակման աճուրդների և պետական գանձապետական գնաճին կցված արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «իգ1» կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 142-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրում «և հետգնման» բառերը փոխարինել «, հետգնման և փոխանակման» բառերով,

2) Որոշման 6.1 կետում «և հետգնման» բառերը փոխարինել «, հետգնման և փոխանակման» բառերով,

3) Որոշմամբ հաստատված Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2024 թվականի հուլիսի 9-ի

թիվ 110-Ն որոշման

 

Հավելված 7

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հունիսի 7-ի

թիվ 142-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՃՈՒՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի տեղաբաշխման, հետգնման և փոխանակման արդյունքում վերջնահաշվարկ իրականացնողի կողմից վերջնահաշվարկի իրականացման ընթացակարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են.

1) Էլեկտրոնային հաղորդագրություն (այսուհետ` ԷՀ)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից հաստատված Էլեկտրոնային հաղորդագրությունների առաքման համակարգի էլեկտրոնային ստանդարտացված հաղորդագրություն,

2) «Առաքում վճարման դիմաց» սկզբունք` Պարտատոմսերի փոխանցում Թողարկողի և Մասնակիցների Դեպո հաշիվների միջև, որը միաժամանակ ուղեկցվում է Թողարկողի և Մասնակիցների միջև դրամական միջոցների փոխանցմամբ,

3) Մասնակիցների դրամական հաշիվներ` Մասնակիցների դրամական հաշիվները Կենտրոնական բանկում, ընդ որում, բանկերի դեպքում` թղթակցային հաշիվները,

4) Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ` Համակարգ)` Կենտրոնական պահառուի մոտ վարվող դեպո հաշիվներում պարտատոմսերի հաշվառումը և դեպո հաշիվներով հաշվարկների իրականացումն ապահովող համակարգ:

3. Սույն կարգում կիրառվող այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 381-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, հետգնման, փոխանակման, շրջանառության և մարման» և «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական գնաճին կցված արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման» կարգերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի օգոստոսի երեքի թիվ 1/544 Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական արտաքին էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատների նկարագրության ամփոփ կատալոգով», պետական պարտատոմսերով գործառնությունները կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված նշանակությունը:

4. Սույն կարգի իմաստով պարտատոմս չեն համարվում Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը:

 

ԳԼՈՒԽ 3. ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Վերջնահաշվարկ իրականացնողի գործառույթները կատարում է Կենտրոնական բանկը:

6. Վերջնահաշվարկն իրականացվում է վերջնահաշվարկի ամսաթվին` ժամը 10:00-ից մինչև 16:50-ը: Եթե վերջնահաշվարկի ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնահաշվարկի ամսաթիվ է համարվում հաջորդ աշխատանքային օրը:

7. Վերջնահաշվարկի համար օգտագործվում են Կենտրոնական բանկում Մասնակիցների դրամական և ազատ կարգավիճակով դեպո հաշիվներն ու թողարկողի դրամական և տեղաբաշխման ենթակա (հետ գնված) պարտատոմսերի դեպո հաշիվները:

8. Վերջնահաշվարկի ժամանակ տեղաբաշխման, հետգնման, փոխանակման և մարման (արժեկտրոնի վճարման) հետ կապված հաշվանց չի կատարվում:

9. Միևնույն վերջնահաշվարկի ամսաթվով մեկ կամ մի քանի տեղաբաշխման, հետգնման կամ փոխանակման վերջնահաշվարկները կատարվում են միմյանցից անկախ` ըստ ԷՀ-ների ստացման հաջորդականության` առաջինը հասանելի` առաջինը ելք սկզբունքով:

10. Վերջնահաշվարկն իրականացվում է ըստ ՀՏ515-ում նշված յուրաքանչյուր գործարքի առանձին` գործարքների հաջորդականությանը (հերթականությանը) համապատասխան` Առաքում վճարման դիմաց սկզբունքով, իսկ փոխանակման դեպքում` Թողարկողի և Մասնակցի դեպո հաշիվների միջև Պարտատոմսերի երկկողմանի միաժամանակյա փոխանցմամբ, որը միաժամանակ ուղեկցվում է վերջիններիս դրամական հաշիվների միջև միջոցների փոխանցմամբ:

11. ՀՏ515-ում նշված որևէ գործարքի վերջնահաշվարկի կատարման համար համապատասխան դրամական կամ դեպո հաշիվներին դրամական միջոցների կամ պարտատոմսերի անբավարարության դեպքում տվյալ գործարքի վերջնահաշվարկը չի կարող կատարվել մասնակի, ինչպես նաև տվյալ ՀՏ515-ում նշված հաջորդ գործարքների վերջնահաշվարկը ևս չի կատարվում` անկախ իրականացման հնարավորությունից:

12. Յուրաքանչյուր անգամ ՀՏ515-ի որևէ գործարքի վերջնահաշվարկը չկատարվելու դեպքում անցում է կատարվում հաջորդ ՀՏ515-ի կատարմանը:

13. Համակարգում սահմանված հաճախականությամբ (յուրաքանչյուր 20 րոպեն մեկ) փորձ է արվում կատարել չկատարված գործարքները մինչև ժամը 16:50-ը, որից հետո չկատարված յուրաքանչյուր գործարք մերժվում է:

14. ՀՏ575 տրամադրվում է Գործարքի կնքման ամսաթվին, բայց ոչ ուշ, քան վերջնահաշվարկի ամսաթվի ժամը 15:00-ն:

15. ՀՏ515 տրամադրվում է ըստ յուրաքանչյուր Մասնակցի մինչև վերջնահաշվարկի ամսաթվի ժամը 15:00-ն` միայն ՀՏ575 տրամադրումից հետո, այլապես այն մերժվում է:

16. Վերջնահաշվարկ իրականացնողի կողմից յուրաքանչյուր ԷՀ ստանալուց հետո իրականացվում է ԷՀ-ի` ձևաչափի, տրամաբանության, ամբողջականության, սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխանության ստուգում, որի արդյունքում անհամապատասխանության դեպքում` ԷՀ-ն մերժվում է, հակառակ դեպքում պահպանվում Համակարգում մինչև վերջնահաշվարկի կատարման օրը:

 

ԳԼՈՒԽ 4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

17. Վերջնահաշվարկի համար համապատասխան ԷՀ-ների առաքումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: Տեխնիկատեղեկատվական վթարների դեպքում վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը պարունակող ֆայլը մուտքագրվում է Համակարգ Կենտրոնական բանկում տեղադրված պահուստային տերմինալից:

18. Աճուրդի համակարգի օպերատորի կողմից վերջնահաշվարկ իրականացնողին է տրամադրվում ՀՏ575 և ՀՏ515:

19. Վերջնահաշվարկ իրականացնողի կողմից Աճուրդի համակարգի օպերատորին տրամադրվում է ՀՏ535:

20. Վերջնահաշվարկ իրականացնողի կողմից վերջնահաշվարկի ամսաթվին ստորև նշված անձանց տրամադրվում է հետևյալ տեղեկատվությունը (ՀՏ516).

1) Աճուրդի համակարգի օպերատորին` կնքված գործարքների կատարման արդյունքների մասին` նշելով Մասնակիցների մերժված և կատարված գործարքները,

2) Թողարկողին` Աճուրդի համակարգի օպերատորին տրված տեղեկատվության պատճենը

3) Յուրաքանչյուր մասնակցի` միայն տվյալ մասնակցի մերժված և կատարված գործարքների մասին:

21. Մասնակիցներին և Թողարկողին ուղարկվում է կնքված գործարքների կատարման արդյունքում դրամական շարժի մասին ՀՏ 900/ՀՏ910:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
09.07.2024
N 110-Ն
Որոշում