Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1089-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով`

«21.1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 317 որոշմամբ հաստատված անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում` անկախ երրորդ երկրների կազմակերպությունների ընդգրկված չլինելու կամ սահմանափակված կարգավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերով ապրանքները` 0206, 0207, 0209, 0210, 0301, 0302, 0303, 0304, 0305, 0306, 0307, 0308 (բացառությամբ քաղցրահամ ջրերում բուծվող իշխանազգի, թառափազգի և կարպազգի ձկնատեսակների), 1601 00, 1602, 1604, 1605 թույլատրվում է միայն ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով` Եվրոպական միության անդամ պետություններից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից` մինչև 2026 թվականի մարտի 15-ը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հուլիսի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2024
N 1089-Ն
Որոշում