Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1087-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց 23/6 շենք, 27/1 հասցեի 9.4 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 20052024-01-0184, 0.1533 հա մակերեսով հողամասի և շենքի 268.22 քառ. մետր ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 9/3165) և պոմպակայանի սարքավորումները` 4414000 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հուլիսի 11-ի

N 1087-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ 23/6 ՇԵՆՔ, 27/1 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |          Անվանումը                 |Չափի|Քա-|Միավորի  |Ընդհանուր|

|ը/կ|                                    |միա-|նա-|շուկայա- |շուկայա- |

|   |                                    |վորը|կը |կան      |կան      |

|   |                                    |    |   |արժեքը   |արժեքը   |

|   |                                    |    |   |(ՀՀ դրամ)|(ՀՀ դրամ)|

|___|____________________________________|____|___|_________|_________|

| 1 |                  2                 |  3 | 4 |    5    |    6    |

|___|____________________________________|____|___|_________|_________|

|1. |Պոմպ ջրի Grundfos CMBE 5-62         |հատ |2  |1 100 000|2 200 000|

|   |I-U-C-C-D-B                         |    |   |         |         |

|___|____________________________________|____|___|_________|_________|

|2. |Ցածր ճնշման ռելե 0-8 բար            |հատ |1  |   25 000|   25 000|

|___|____________________________________|____|___|_________|_________|

|3. |Ավտոմատ անջատիչ                     |հատ |2  |   12 000|   24 000|

|___|____________________________________|____|___|_________|_________|

|4. |Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր |հատ |4  |   15 000|   60 000|

|   |SS 316 2» Vector                    |    |   |         |         |

|___|____________________________________|____|___|_________|_________|

|5. |Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր |հատ |4  |    8 000|   32 000|

|   |SS 316 1 1/4» Vector                |    |   |         |         |

|___|____________________________________|____|___|_________|_________|

|6. |Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր |հատ |3  |   10 000|   30 000|

|   |SS 316 1/2» Vector                  |    |   |         |         |

|___|____________________________________|____|___|_________|_________|

|7. |Հետադարձ կափույր թաթիկավոր          |հատ |2  |   12 000|   24 000|

|   |SS 316 1 1/4» Vector                |    |   |         |         |

|___|____________________________________|____|___|_________|_________|

|8. |Զտիչ ցանցավոր ներքին պարուրակավոր   |հատ |1  |   19 000|   19 000|

|   |SS 316 2» Vector                    |    |   |         |         |

|___|____________________________________|____|___|_________|_________|

|9. |PPR խողովակներ իր կցամասերով        |գծմ |8  |   20 000|  160 000|

|___|____________________________________|____|___|_________|_________|

|10.|Պոմպակայանի տարածք                  |քմ  |9.4|         |1 840 000|

|___|____________________________________|____|___|_________|_________|

|   |Ընդամենը`                           |    |   |         |4 414 000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2024
N 1087-Ա
Որոշում