Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1081-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածում «ավագ ենթասպա» զինվորական կոչումով պաշտոններին վերաբերող 40-րդ կետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.1-ին և 39.2-րդ կետերով.

 

«._____________________________________________________________________.

|39.|             9/7                 |                 |       53,132|

|  1|                                 |                 |             |

|___|_________________________________|                 |_____________|

|39.|             9/6                 |                 |       52,646|

|  2|                                 |                 |             |

._____________________________________________________________________.

«:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածում «ավագ ենթասպա» զինվորական կոչումով պաշտոններին վերաբերող 39-րդ կետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 38.1-ին և 38.2-րդ կետերով.

 

 

._________________________________________________________________________.

|38.|    9/7     |        |212,190|  443,670|  694,440|  964,500|1,003,080|

|  1|            |        |       |         |         |         |         |

|___|____________|        |_______|_________|_________|_________|_________|

|38.|    9/6     |        |212,190|  443,670|  694,440|  964,500|1,003,080|

|  2|            |        |       |         |         |         |         |

._________________________________________________________________________.

«:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հուլիսի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2024
N 1081-Ն
Որոշում