Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1078-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով`

«4.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 4.1 հավելվածի.».

2) որոշման 5-րդ կետում «հավելվածով» բառը փոխարինել «և N 4.1 հավելվածներով» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժնում «Գիտություն» և «Կրթություն» գլուխները միավորել և 26-35-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«._____________________________________________________________________.

|                   Գիտություն և  կրթություն                          |

|_____________________________________________________________________|

|26.|Պետ` ֆակուլտետի                                             |5.44|

|___|____________________________________________________________|____|

|27.|Պետի տեղակալ` ֆակուլտետի                                    |5.20|

|___|____________________________________________________________|____|

|28.|Պետ` ամբիոնի, ղեկավար` կենտրոնի                             |5.07|

|___|____________________________________________________________|____|

|29.|Ղեկավար` խմբի, պետ` բաժնի                                   |4.94|

|___|____________________________________________________________|____|

|30.|Պետ` ցիկլի, բաժանմունքի                                     |4.65|

|___|____________________________________________________________|____|

|31.|Ավագ գիտնական վերլուծաբան                                   |4.37|

|___|____________________________________________________________|____|

|32.|Ավագ դասախոս, գիտնական վերլուծաբան                          |4.10|

|___|____________________________________________________________|____|

|33.|Դասախոս                                                     |3.84|

|___|____________________________________________________________|____|

|34.|Թարգմանիչ, խմբագիր                                          |3.59|

|___|____________________________________________________________|____|

|35.|Ավագ մասնագետ, համակարգչային սրբագրիչ                       |3.36|

._____________________________________________________________________.

«.

 

4) որոշումը լրացնել N 4.1 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հուլիսի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հուլիսի 11-ի

N 1078-Ն որոշման

 

«Հավելված N 4.1

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 3-ի

N 737-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|                   Գիտություն և  կրթություն                          |

|_____________________________________________________________________|

|1.  |Պետ` ֆակուլտետի                                        | 270,000|

|____|_______________________________________________________|________|

|2.  |Պետի տեղակալ` ֆակուլտետի                               | 270,000|

|____|_______________________________________________________|________|

|3.  |Պետ` ամբիոնի, ղեկավար` կենտրոնի                        | 270,000|

|____|_______________________________________________________|________|

|4.  |Ղեկավար` խմբի, պետ` բաժնի                              | 180,000|

|____|_______________________________________________________|________|

|5.  |Պետ` ցիկլի, բաժանմունքի                                | 110,000|

|____|_______________________________________________________|________|

|6.  |Ավագ գիտնական վերլուծաբան                              |  95,000|

|____|_______________________________________________________|________|

|7.  |Ավագ դասախոս, գիտնական վերլուծաբան                     |  75,000|

|____|_______________________________________________________|________|

|8.  |Դասախոս                                                |  65,000|

|____|_______________________________________________________|________|

|9.  |Թարգմանիչ, խմբագիր                                     |  40,000|

|____|_______________________________________________________|________|

|10. |Ավագ մասնագետ, համակարգչային սրբագրիչ                  |  20,000|

._____________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2024
N 1078-Ն
Որոշում