Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1074-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1796-Ն ու N 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 հավելվածի «Դիվանագիտական ծառայության պաշտոններ» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

._________________________________________________________________.

|   |Դիվանագիտական ծառայության պաշտոններ                          |

|___|_____________________________________________________________|

|   |վարչության պետ                                               |

|___|_____________________________________________________________|

|   |արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական          |

|   |կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի խորհրդական,   |

|   |բաժնի վարիչ (պետ), արտաքին գործերի նախարարության հիմնական    |

|   |մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի  |

|   |բաժնի խորհրդական, առաջին քարտուղար                           |

|___|_____________________________________________________________|

|   |երկրորդ քարտուղար,                                           |

|   |երրորդ քարտուղար, կցորդ                                      |

|___|_____________________________________________________________|

|   |                                                             |

._________________________________________________________________.».

 

2) N 2 հավելվածի «Դիվանագիտական ծառայության դասային աստիճաններ» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

.___________________________________________________________________.

|  |                          5.                                    |

|__|________________________________________________________________|

|N |Դիվանագիտական ծառայության դիվանագիտական աստիճաններ              |

|__|________________________________________________________________|

|1 |արտակարգ և  լիազոր դեսպան                                       |

|__|________________________________________________________________|

|2 |արտակարգ դեսպանորդ և  լիազոր նախարար                            |

|__|________________________________________________________________|

|3 |ավագ խորհրդական                                                 |

|__|________________________________________________________________|

|4 |խորհրդական                                                      |

|__|________________________________________________________________|

|5 |առաջին քարտուղար                                                |

|__|________________________________________________________________|

|6 |երկրորդ քարտուղար                                               |

|__|________________________________________________________________|

|7 |երրորդ քարտուղար                                                |

|__|________________________________________________________________|

|8 |կցորդ                                                           |

|__|________________________________________________________________|

|__|________________________________________________________________|

|__|________________________________________________________________|

|__|________________________________________________________________|

|__|________________________________________________________________|

|__|________________________________________________________________|

|__|________________________________________________________________|

|__|________________________________________________________________|

.___________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հուլիսի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2024
N 1074-Ն
Որոշում