Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1070-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների) շահույթի օգտագործման ուղղությունները սահմանելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների) շահույթի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հուլիսի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հուլիսի 11-ի

N 1070-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, այսուհետ` ՊՈԱԿ) շահույթի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. ՊՈԱԿ-ի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված նպատակների համար:

3. ՊՈԱԿ-ի հաշվետու տարվա շահույթն օգտագործվում է հետևյալ ուղղություններով և համամասնությամբ`

1) կուտակման պահուստ` հաշվետու տարվա շահույթի մինչև 50 տոկոսի չափով, որը կարող է ուղղվել ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման, դրանց կապիտալ վերանորոգման և արդիականացման նպատակներով.

2) սպառման պահուստ` հաշվետու տարվա շահույթի մինչև 35 տոկոսի չափով, որը ներառում է`

ա. խրախուսում (համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի),

բ. դրամական պահանջների բավարարում և հատուցումներ (համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 20-րդ գլխի).

3) կարողությունների զարգացման պահուստ` հաշվետու տարվա շահույթի մինչև 15 տոկոսի չափով:

4. ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը (ձևավորված չլինելու դեպքում` լիազորված պետական մարմինը), հիմք ընդունելով սույն կարգի 3-րդ կետը, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը սահմանում է հաջորդող հաշվետու տարվա շահույթի օգտագործման ուղղությունները:

5. ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը (ձևավորված չլինելու դեպքում` լիազորված պետական մարմինը) կարող է հիմնավորված անհրաժեշտության դեպքում վերաբաշխել սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահուստի չափը` պայմանով, որ յուրաքանչյուր պահուստի գծով վերաբաշխվող կրճատումը չգերազանցի նախատեսված չափի 15 տոկոսը, իսկ ավելացումը` 30 տոկոսի չափը:

6. Անհրաժեշտությունից ելնելով, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, հաջորդող 3 հաշվետու տարիների ընթացքում վերականգնելու պայմանով` հաշվետու տարվա ընթացքում սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահուստում կուտակված գումարները կարող են ուղղվել ՊՈԱԿ-ի հրատապ համարվող` սույն կարգով չնախատեսված ծախսերի նպատակով` պահպանելով սույն կարգի 2-րդ կետի պահանջը:

7. Հաշվետու տարվա ընթացքում սույն կարգի 3-րդ կետով սահմանված նպատակներով պահուստների չծախսված միջոցները կարող են ծախսվել հաջորդող տարում` պահպանելով իրենց նախնական նպատակայնությունը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2024
N 1070-Ն
Որոշում