Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 202...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2024 թվականի թիվ 28-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «2024 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 67-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում`

1) Մաս 1-ի`

ա. 5-րդ բաժնի 5.1-րդ գլխի աղյուսակի 24-26-րդ կետերի 7-րդ սյունակներում «29 հունվարի» բառերից հետո լրացնել «, 29 հուլիսի» բառերը,

բ. 6-րդ գլխի աղյուսակի 7-րդ կետի 3-րդ և 4-րդ սյունակներում «Արգելոցների, արգելավայրերի և ազգային պարկերի մասին» և «Ձև 1-արգելոց» բառերը փոխարինել համապատասխանաբար «Բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի և անտառպարկերի մասին» և «1-ԲՀՊՏ» բառերով, 14-րդ կետի 3-րդ սյունակում «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանումը և վերարտադրությունը» բառերը փոխարինել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» բառերով, 17-րդ կետի 3-րդ սյունակում «Պատահարներ, արտակարգ դեպքեր և իրավիճակներ» բառերը փոխարինել «Գրանցված դեպքերի և պատահարների մասին» բառերով, 20-րդ կետի 3-րդ սյունակում «Հանքային ջրերի արդյունահանում և օգտագործում» բառերը փոխարինել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» բառերով և 21-րդ կետի 3-րդ սյունակում «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներ» բառերը փոխարինել «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» բառերով,

2) Մաս 6-ի 6.5-րդ գլխի աղյուսակի 6.5.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|6.5.9. ՇՐՋԱԿԱ     |Բնության հատուկ պահպանվող|Ձև  1-ԲՀՊՏ  |25 փետրվարի|

|ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԲՆԱԿԱՆ|տարածքների, դենդրոպարկերի|(տարեկան)   |           |

|ՊԱՇԱՐՆԵՐ          |և  անտառպարկերի մասին    |            |           |

._____________________________________________________________________.

«,

 

6.23-րդ գլխի աղյուսակի 6.23.9-րդ կետի 2-րդ սյունակում «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներ» բառերը փոխարինել «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» բառերով, 6.24-րդ գլխի 6.24.1-ին կետի 2-րդ սյունակում «Պատահարներ, արտակարգ դեպքեր և իրավիճակներ» բառերը փոխարինել «Գրանցված դեպքերի և պատահարների մասին» բառերով,

3) Մաս 7-ի 7.44-րդ գլխի աղյուսակի 7.44.1-ին կետի 2-րդ սյունակում «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանումը և վերարտադրությունը» բառերը փոխարինել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» և 4-րդ սյունակում «10 փետրվարի» բառերը փոխարինել «25 փետրվարի» բառերով,

4) Մաս 11-ի 6-րդ գլխի աղյուսակի 121-րդ կետի 3-րդ և 7-րդ սյունակներում «Հանքային ջրերի արդյունահանում և օգտագործում» և «25 փետրվարի» բառերը փոխարինել համապատասխանաբար` «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» և «25 ապրիլի» բառերով,

5) Մաս 12-ի`

ա. 12.2-րդ գլխի աղյուսակի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«._____________________________________________________________________.

|600008|Որսորդական      |Ձև  2-տա     |Պայմանավորված է ՀՀ-ում         |

|      |տնտեսությունների|(որս)        |որսորդական տնտեսությունների    |

|      |գործունեությունը|             |ձևավորված  չլինելու պատճառով   |

|      |                |             |անհրաժեշտ վիճակագրական         |

|      |                |             |տվյալների ներկայացման          |

|      |                |             |անհնարինությամբ:               |

|______|________________|_____________|_______________________________|

|600011|Բնապահպանական   |Ձև  1-բավ    |Սույն հաշվետվության ձևում  առկա|

|      |հարկեր և        |             |տեղեկությունը համաձայն         |

|      |բնօգտագործման   |             |կառավարության որոշման ստացվում |

|      |վճարներ         |             |է ՊԵԿ-ից` տեղեկատվական բազայի  |

|      |                |             |միջոցով:                       |

|______|________________|_____________|_______________________________|

|600018|Հողերի          |Ձև  1-հողային|Մարզպետարաններում և            |

|      |բարելավում      |պաշարներ     |համայնքներում առկա չէ          |

|      |                |             |բարելավման կարիք ունեցող հողերի|

|      |                |             |վերաբերյալ պատշաճ հիմնավորված  |

|      |                |             |և  արժանահավատ տեղեկություն:   |

._____________________________________________________________________.

«,

 

իսկ «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «15-վիճակագրական աշխատանք, որից 5-ը` հանված, 10-ը` այլ աշխատանքներում ներառված» բառերը փոխարինել «18-վիճակագրական աշխատանք, որից 8-ը` հանված, 10-ը` այլ աշխատանքներում ներառված» բառերով,

բ. 12.3-րդ գլխի 6-րդ կետի աղյուսակի` 7-րդ պարբերության 4-րդ սյունակում «Արգելոցների, արգելավայրերի և ազգային պարկերի մասին» բառերը փոխարինել «Բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի և անտառպարկերի մասին» բառերով, 14-րդ պարբերության 4-րդ սյունակում «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանումը և վերարտադրությունը» բառերը փոխարինել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» բառերով, 17-րդ պարբերության 4-րդ սյունակում «Պատահարներ, արտակարգ դեպքեր և իրավիճակներ» բառերը փոխարինել «Գրանցված դեպքերի և պատահարների մասին» բառերով, 20-րդ պարբերության 4-րդ սյունակում «Հանքային ջրերի արդյունահանում և օգտագործում» բառերը փոխարինել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» բառերով, 21-րդ պարբերության 4-րդ սյունակում «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներ» բառերը փոխարինել «Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» բառերով և «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «256» թիվը փոխարինել «253» թվով:

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Մաս 1-ի 6-րդ գլխի աղյուսակի 8-րդ, 11-րդ և 18-րդ կետերը,

2) Մաս 6-ի 6.5-րդ գլխի աղյուսակի 6.5.10-րդ կետը, 6.14-րդ գլխի 6.14.2-րդ կետը և 6.35-րդ գլխի 6.35.2-րդ կետը,

3) Մաս 11-ի 6-րդ գլխի աղյուսակի 120-րդ կետը,

4) Մաս 12-ի 12.3-րդ գլխի աղյուսակի 6-րդ կետի` 8-րդ, 11-րդ և 18-րդ պարբերությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
10.07.2024
N 28-Ն
Որոշում