Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-71-Ո-134

2024 թ.

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2024 թվականի հուլիսի 10-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. հուլիսի 10

ք. Երևան

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2024 թվականի հուլիսի 10-ի

թիվ 71-Ո-134 որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏ)

 

.___________________________________________________________.

|N |ԱԶԳԱՆՈՒՆ,  |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ,|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ         |ՊԱՇՏՈՆ |

|  |ԱՆՈՒՆ,     |ԾՆՆԴԱՎԱՅՐ   |                       |       |

|  |ՀԱՅՐԱՆՈՒՆ  |            |                       |       |

|__|___________|____________|_______________________|_______|

|1.|ՄԱԼԽԱՍՅԱՆ  |1967թ.,     |Շիրակի մարզի առաջին    |Դատավոր|

|  |Գուրգեն    |ք. Գյումրի  |ատյանի ընդհանուր       |       |

|  |Հովհաննեսի |            |իրավասության           |       |

|  |           |            |դատարան                |       |

|__|___________|____________|_______________________|_______|

|2.|ՔՈՉԱՐՅԱՆ   |1972թ.,     |Երևանի  պետական        |Դասախոս|

|  |Վիգեն      |ք. Երևան    |համալսարան             |       |

|  |Վլադիմիրի  |            |                       |       |

|__|___________|____________|_______________________|_______|

|3.|ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ|1978թ.,     |«Երևան»  նոտարական     |Նոտար  |

|  |Ատոմ       |ք. Երևան    |տարածք, նստավայր       |       |

|  |Գրիգորի    |            |«Կենտրոն և  Նորք Մարաշ»|       |

.___________________________________________________________.

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 10 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
10.07.2024
N ԲԴԽ-71-Ո-134
Որոշում