ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2024 թվականի N 547-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԲԵՅՍԻՔ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցու փողոց 58/20 շենք, 255 հասցեի պոմպակայանը` 33.7 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 24052023-01-0308, սեփականատերը շենքի 4754.7 քմ ընդհանուր օգտագործման տարածքների և 0.492693 հա մակերեսով հողամասի նկատմամբ ունի 337/256528 բաժնային սեփականության իրավունք) և պոմպակայանի սարքավորումները` 29019000 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «ԲԵՅՍԻՔ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԲԵՅՍԻՔ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի ապրիլի 18-ի
N 547-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, Կ. ՈՒԼՆԵՑՈՒ ՓՈՂՈՑ 58/20 ՇԵՆՔ, 255 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի|Քա- |Միավորի |Ընդամենը` |
|ը/կ| |միա-|նակը|շուկայական|շուկայական |
| | |վորը| |արժեքը |արժեքը |
| | | | |(ՀՀ դրամ) |(ՀՀ դրամ) |
|___|________________________________|____|____|__________|___________|
|1. |Պոմպային կայանք 3 ինվերտորով |կոմպ|1 | 9 300 000| 9 300 000|
| |իտալական արտադրության, | | | | |
| |ջրամատակարարման 3 շենքի | | | | |
|___|________________________________|____|____|__________|___________|
|2. |Մեմբրանային ճնշումային բաք |հատ |1 | 110 000| 110 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|3. |Փական իր կցաշուրթով 4 |հատ |1 | 47 000| 47 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|4. |Փական իր կցաշուրթով 2 |հատ |5 | 27 000| 135 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|5. |Փական 1 |հատ |3 | 11 000| 33 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|6. |Փական 3/4 |հատ |1 | 9 000| 9 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|7. |Փական 1/2 |հատ |4 | 5 000| 20 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|8. |Հակադարձ փական 2 |հատ |3 | 27 000| 81 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|9. |Ֆիլտր 2 |հատ |3 | 27 000| 81 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|10.|Ճնշման կարգավորիչ 2 |հատ |1 | 79 000| 79 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|11.|Կոլեկտոր |հատ |2 | 16 000| 32 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|12.|Պողպատե էլեկտրաեռակցվող խողովակ |գծմ |6 | 3 500| 21 000|
| |հակակոռոզիոն ներկումով 32*3.0 | | | | |
|___|________________________________|____|____|__________|___________|
|13.|Մանոմետր |հատ |3 | 7 000| 21 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
|14.|Պոմպակայանի տարածք |քմ |33.7| | 19 050 000|
|___|________________________________|____|____|__________|___________|
| |Ընդամենը` | | | | 29 019 000|
._____________________________________________________________________.