ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2024 թվականի N 538-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՆՈՐՔ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց 48/1 շենք, 43 տարածք հասցեի պոմպակայանը` 6.63 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 22082023-01-0275, շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0,09354 հա հողամասի և 952.57 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ /սեփականատերերի/ բաժնեմասը կազմում է 7/3246) և պոմպակայանի սարքավորումները` 3221320 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, «ՆՈՐՔ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՆՈՐՔ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի ապրիլի 18-ի
N 538-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑ 48/1 ՇԵՆՔ, 43 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Քանակը|Միավորի |Ընդհանուր |
|ը/կ| |միավորը| |հաշվեկշռային|հաշվեկշռային|
| | | | |արժեքը |արժեքը |
| | | | |(դրամ) |(դրամ) |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|1. |Ջրի զտիչ RASTELLI Y 1» /4 |հատ |2 |7 315 |14 630 |
| |412032 | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|2. |Ձևավոր միացում ամերիկանկա |հատ |4 |4 410 |17 640 |
| |GENERAL FITTINGS 1» 1/4 | | | | |
| |2700A1H121200A | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|3. |Ջրի փական գնդիկավոր |հատ |4 |11 430 |45 720 |
| |ամերիկանկայով GENERAL | | | | |
| |FITTINGS 1» 1/4 | | | | |
| |7100L5N121201A | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|4. |Հետադարձ փական GENERAL |հատ |2 |6 885 |13 770 |
| |FITTINGS FF 1» 1/4 | | | | |
| |7y00j7H121200A | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|5. |Ընդարձակման մեմբրանային |հատ |1 |57 800 |57 800 |
| |բաքեր VAO TANK HORIZ 60-1 | | | | |
| |AQUASYSTEM բակ 60 լիտր | | | | |
| |կապույտ | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|6. |PPR կցամաս ամերիկական |հատ |3 |1 870 |5 610 |
| |S32*1 F DSI003 | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|7. |PPR փական շարիկով 32 DSW103 |հատ |1 |2 167 |2 167 |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|8. |Մանոմետր գլիցերինով CEWAL |հատ |1 |4 675 |4 675 |
| |DN63 10 BAR BOTTOM 1/4 տակի | | | | |
| |91492020 | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|9. |Լատ. կց. անցում GENERAL |հատ |1 |315 |315 |
| |FITTINGS 1/2» Mx1/4»F | | | | |
| |260044N040200H | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|10.|Լատ. կց. նիպել (բաչոկ) |հատ |1 |1 485 |1 485 |
| |GENERAL FITTINGS MM 1» 1/4 | | | | |
| |260000N121200H | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|11.|Ջրի փական գնդիկավոր GENERAL |հատ |2 |1 870 |3 740 |
| |FITTINGS 1/2 | | | | |
| |7100M2N040400A | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|12.|Պոմպ ջրի LOWARA |հատ |2 |706 500 |1 413 000 |
| |5VME05P15MO2VBE | | | | |
| |Made in Italy | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|13.|Պոմպ ջրի հորային PEDROLLO |հատ |1 |135 000 |135 000 |
| |RXm3/20-GM 48TXVG13A1 | | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|14.|Պոմպ ջրի Grundfos DK-8850, |հատ |1 |370 000 |370 000 |
| |Hmax-45m, Hmin-16m, Hnom-27m| | | | |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|15.|PPR խողովակ 63 մմ |մ |4 |2 500 |10 000 |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|16.|PPR անկյուն 90 o 63 մմ |հատ |2 |1 000 |2 000 |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|17.|Պոլիէթիլենային խողովակ 63 մմ|մ |3 |600 |1 800 |
|___|____________________________|_______|______|____________|____________|
|18.|Պոմպակայանի տարածք |քառ. մ |6,63 |169 225,94 |1 121 968 |
|___|____________________________|_______|______|____________|____________|
| |Ընդամենը | | | |3 221 320 |
._________________________________________________________________________.