Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 570-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2024 թվականի N 362-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 570-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշման հավելվածում`

1) «Հ. Ենգոյան Մարդու իրավունքների պաշտպանի օգնական (համաձայնությամբ)» բառերը հանել.

2) «Ա. Սուջյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական» բառերից հետո` նոր պարբերությունից լրացնել հետևյալ բառերով`

 

    «Հ. Ենգոյան        ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական`

                       կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին

                       գործառույթներ համակարգող

 

    Ա. Եղոյան          Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական

                       արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու

                       իրավունքների պաշտպանության դեպարտամենտի

                       զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների

                       իրավունքների պաշտպանության բաժնի պետ

                       (համաձայնությամբ)».

 

3) «Դ. Սանամյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ» բառերը փոխարինել «Դ. Սանամյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ» բառերով.

4) «Ե. Մկրտչյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ» բառերը փոխարինել «Ե. Մկրտչյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ» բառերով.

5) «Ա. Մարալչյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար» բառերը փոխարինել «Է. Հունանյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.04.2024
N 362-Ա
Որոշում