Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1923-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2024 թվականի N 526-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1923-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Սլոն-Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 1923-Ա որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) 1-ին ենթակետից հանել «, որոնց իրականացման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվում են պայմանագրի կնքման պահին» բառերը.

2) 2-րդ ենթակետը «ամբողջ ընթացքում» բառերից հետո լրացնել «իր միջոցների հաշվին» բառերով.

3) 3-րդ ենթակետում «սույն կետի 1-ին ենթակետում նշված քաղաքաշինական փաստաթղթերը ստանալուց» բառերը փոխարինել «սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց» բառերով:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սլոն-ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը նոր խմբագրությամբ շարադրելու մասին համաձայնագիր` հաշվի առնելով սույն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1923-Ա որոշմամբ սահմանված կարգավորումները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2024
N 526-Ա
Որոշում