Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-39-Ն-13

2024թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման Հավելված 1-ի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1. Դատավորի կողմից մինչդատական ակտերի դեմ ներկայացված բողոքները, ինչպես նաև դատական ակտերն ի կատար ածելու, դատական ակտերի կատարումը հետաձգելու, նշանակված պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքները վերադարձվելու դեպքում, դրանք կրկին դատարան ստացվելուց հետո հանձնվում են նույն դատավորին: Տվյալ դատավորին գործը բաշխելու անհնարինության դեպքում (եթե դատավորն արձակուրդի մեջ է, կամ գործուղվել է այլ դատարան կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում) այն ընդհանուր կարգով Ծրագրի միջոցով վերաբաշխվում է այլ դատավորի:»,

2) Որոշման Հավելված 1-ի 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով.

«26.1. Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված բողոքը վերադարձվելու դեպքում, այն կրկին դատարան ստացվելուց հետո հանձնվում է նույն դատավորին: Տվյալ դատավորին գործը բաշխելու անհնարինության դեպքում (եթե դատավորն արձակուրդի մեջ է, կամ գործուղվել է այլ դատարան կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում) այն ընդհանուր կարգով Ծրագրի միջոցով վերաբաշխվում է այլ դատավորի:»:

3) Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակից հանել «Վճռաբեկ դատարան» բառերը, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Սերգեյ Մարաբյան» բառերը,

4) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ վարչական դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սլավիկ Թորոսյան» բառերը փոխարինել «Ռուստամ Մախմուդյան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024 թ. ապրիլի 9

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 11 ապրիլի 2024 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
09.04.2024
N ԲԴԽ-39-Ն-13
Որոշում