Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2024 թվականի N 502-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր` ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի ապրիլի 12-ի

N 502-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ

 

1. Սույնով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, սահմանվում են մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև անձանց վարքագծի պարտադիր կանոնները:

i

2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի տարածքներում գտնվող մաքսային հսկողության գոտիներում, որտեղ սահմանված է և գործում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը հսկվում և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշմամբ:

3. Սույն կանոնների 2-րդ կետում նշված մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության այլ գոտիներում (այսուհետև գոտի) տրանսպորտային միջոցների, անձանց մուտքը, ելքը, տեղաշարժը իրականացվում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ` դրա համար նախատեսված եղանակով, ընթացակարգերով և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում:

4. Գոտիների տարածքում տրանսպորտային միջոցների տեղակայումը, կայանումը, կանգառը իրականացվում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ` դրա համար նախատեսված և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում, ուղիներով, ժամանակահատվածում և տևողությամբ:

5. Գոտիներ անձանց` ներառյալ երրորդ անձանց (մաքսային մարմնի կամ պետական այլ մարմնի պաշտոնատար անձ կամ գոտու կազմակերպչի համապատասխան պաշտոնական լիազորություններով օժտված անձ չհանդիսացող այլ անձինք, այսուհետև` երրորդ անձինք), ինչպես նաև պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը, դուրս գալը, գտնվելը կամ գործելը կարող են տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, ըստ անհրաժեշտության, համապատասխան թույլտվությունների կամ անցագրերի տրամադրմամբ:

6. Հսկողություն իրականացնող մաքսային մարմնի որոշմամբ` գոտիները կարող են բաժանված լինել հասանելիության տարբերակված տարածքների:

7. Գոտիներում անձինք պարտավոր են կատարել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց` մաքսային հսկողության անհրաժեշտությամբ պայմանավորված և դրանից բխող իրավաչափ հրահանգները և ցուցումները:

8. Գոտիներում երրորդ անձանց մուտքը, գտնվելը պետք է ունենան բացառապես հայտարարագրման, բաց թողնման կամ մաքսային հսկողության շրջանակներում մաքսային կամ այլ գործառնությունների իրականացմանը մասնակցության, կամ դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման նպատակ և պատճառաբանություն:

9. Գոտու տարածք երրորդ անձանց մուտքը, այդ տարածքում գտնվելը, առանց հայտարարագրման, բաց թողնման կամ մաքսային հսկողության շրջանակներում այլ մաքսային գործառնությունների իրականացման նպատակի, արգելվում են:

10. Մաքսային գործառնությունների իրականացման ընթացքում և վայրում, մաքսային հսկողության ենթարկվող տրանսպորտային միջոցների մոտակայքում ծխելը, ալկոհոլային խմիչքների օգտագործումն արգելվում են:

11. Գոտու տարածքում անձանց և տրանսպորտային միջոցների շարժը, գտնվելը, կայանելը կամ կանգառը թույլատրվում են հատուկ այդ նպատակով հատկացված կամ առանձնացված վայրերում:

12. Գոտիների տարածքում անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, տեղակայումը, կայանումը, կանգառը իրականացվում են` համաձայն այդ նպատակով հատկացված կամ առանձնացված վայրերում կատարված տեղաշարժի ուղիների, ինչպես նաև կայանման, կանգառի և տեղակայման վայրերի գծանշումների:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2024
N 502-Ն
Որոշում