ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2024 թվականի N 93-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» N 391-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Օպերատորը յուրաքանչյուր տարի առնվազն 1 անգամ իրականացնում է Ծածկույթի գնահատում` բնակավայրերում` հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի բազային կայանների տեխնիկական տվյալների հաշվարկների արդյունքների հիման վրա (համակարգչային սիմուլյացիաներ) կամ վարման սկզբունքով չափումների (drive test) միջոցով, իսկ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (մայրուղիներ)` վարման սկզբունքով չափումների (drive test) միջոցով և դրանց տարեկան արդյունքները (այդ թվում` Ծածկույթի գնահատման նպատակով իրականացված հաշվարկների և չափումների սկզբունքները) յուրաքանչյուր հաջորդող տարվա մինչև փետրվարի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացվող` սույն կետում նշված տեղեկատվությունը պետք է ներառի Օպերատորի կողմից Ծածկույթով ապահովված բնակավայրերի և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) ցանկը` ըստ բնակավայրի վարչական տարածքում և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) հատվածներում Օպերատորի Ծածկույթի հասանելիության ցուցանիշի (տարածքի ընդգրկման տոկոսային արտահայտությամբ):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ` Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
3 ապրիլի 2024 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական: