Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2024 թվականի N 481-Ա

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը, առանձին ֆիզիկական անձանց սոցիալական պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգով կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 5.3-րդ տողում նախատեսված ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով ֆիզիկական անձանց պարտավորությունները, ինչպես նաև նույն չափանիշին բավարարող և 2023 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ ֆիզիկական անձանց անհուսալի վարկեր (բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի եղած վարկերի) գծով պարտավորությունները` պայմանով, որ այդ պարտավորությունների չափը յուրաքանչյուր պարտապանի գծով բոլոր ֆինանսական կազմակերպություններում 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000 դրամը` ձևակերպելով որպես այդ անձանց տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:

2. Սահմանել, որ ի կատարումն սույն որոշման 1-ին կետում նախատեսված պարտավորությունների մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կատարված վճարումները` ներառյալ ամբողջական մարումները, կարող են վերադարձվել համապատասխան պարտապաններին` պայմանով, որ վերջիններս սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում այդ պահանջով կդիմեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների իրականացման նպատակով ապահովել համապատասխան ֆիզիկական անձանց հետ պարտքի ներման համաձայնագրերի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ    Մ. Գրիգորյան

 

2024 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2024
N 481-Ա
Որոշում