Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 46-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 185-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 49-Ն որոշման.

i

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱԳԱՀ     Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 46-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 49-Ն որոշման

 

 

Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ

 

._________________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը      |Տողի  |Ներկայացումների քանակը|Հաճա-  |Ներկայա- |

|                         |ծածկա-|______________________|խում-  |ցումներից|

|                         |գիրը  |ընդա-  |     որից`    |ների   |ստացված  |

|                         |      |մենը   |              |քանակը,|հասույթը,|

|                         |      |_______|______________|մարդ   |հազ. դրամ|

|                         |      |       |նոր |հիմնովին |       |         |

|                         |      |       |    |նորոգված |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|           Ա             |  Բ   |    1  |  2 |    3    |   4   |    5    |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|Ստացիոնար ներկայացումներ,|100   |       |    |         |       |         |

|ընդամենը, այդ թվում`     |      |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|առավոտյան                |100.1 |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|երեկոյան                 |100.2 |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|Տող 100-ից` հիմնական     |101   |       |    |         |       |         |

|բեմում                   |      |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|Ներկայացումներ քաղաքից   |120   |       |    |         |       |         |

|դուրս, այդ թվում`        |      |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|գյուղական վայրերում      |120.1 |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|Ընդամենը միջոցառումներ   |130   |       |    |         |       |         |

|(100+120)                |      |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|Այլ կոլեկտիվների կողմից  |140   |       |    |         |       |         |

|կազմակերպված ստացիոնար   |      |       |    |         |       |         |

|ներկայացումներ           |      |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|Հյուրախաղեր արտասահմանում|150   |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|Դահլիճների տարողությունը |160   |       |X   |X        |X      |X        |

|(ստացիոնար), այդ թվում`  |      |       |    |         |       |         |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|հիմնական բեմի            |160.1 |       |X   |X        |X      |X        |

|_________________________|______|_______|____|_________|_______|_________|

|լրացուցիչ բեմի           |160.2 |       |X   |X        |X      |X        |

._________________________________________________________________________.

 

Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

դրամ

.__________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                              |Տողի  |Ընդամենը |

|                                                 |ծածկա-|հաշվետու |

|                                                 |գիրը  |տարում   |

|_________________________________________________|______|_________|

|                              Ա                  |  Բ   |    1    |

|_________________________________________________|______|_________|

|Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը,    |200   |         |

|այդ թվում`                                       |      |         |

|_________________________________________________|______|_________|

|Մնացորդը տարեսկզբին                              |210   |         |

|_________________________________________________|______|_________|

|Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում         |220   |         |

|_________________________________________________|______|_________|

|բյուջեից (պետական և  համայնքային)                |220.1 |         |

|_________________________________________________|______|_________|

|բնակչությանը մատուցված ծառայություններից         |220.2 |         |

|_________________________________________________|______|_________|

|նվիրատվություններ                                |220.3 |         |

|_________________________________________________|______|_________|

|վարձակալությունից                                |220.4 |         |

|_________________________________________________|______|_________|

|այլ եկամուտներ                                   |220.5 |         |

|_________________________________________________|______|_________|

|Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում           |230   |         |

|_________________________________________________|______|_________|

|նյութական ծախսեր                                 |230.1 |         |

|_________________________________________________|______|_________|

|ոչ նյութական ծառայությունների վճարումներ         |230.2 |         |

|_________________________________________________|______|_________|

|գործուղման ծախսեր                                |230.3 |         |

|_________________________________________________|______|_________|

|աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ վճարումներ   |230.4 |         |

|_________________________________________________|______|_________|

|հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների |230.5 |         |

|և  գույքի ձեռքբերման                             |      |         |

|_________________________________________________|______|_________|

|այլ ծախսեր                                       |230.6 |         |

|_________________________________________________|______|_________|

|Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին         |240   |         |

.__________________________________________________________________.

 

    Ղեկավար`                 _____________________  ___________________

                               (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)` _____________________  ___________________

                               (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«__»________20___թ. «:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 46-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 49-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Բաժին 1-ում լրացվում են`

1) «100» ծածկագրով տողի սյունակ 1-ում` ստացիոնար ներկայացումների քանակը, որից` սյունակ 2-ում` նոր և սյունակ 3-ում` հիմնովին նորոգված ներկայացումների քանակը,

2) սյունակ 4-ում` հաճախումների քանակը, իսկ սյունակ 5-ում` ներկայացումներից ստացված հասույթի գումարի չափը,

3) «120» ծածկագրով տողի սյունակ 1-ում` քաղաքից դուրս կազմակերպված ներկայացումների (ընդհանուր), որից` սյունակ 2-ում` նոր և սյունակ 3-ում` հիմնավերանորոգված ներկայացումների քանակը,

4) «130» ծածկագրով տողում` միջոցառումների քանակը, ընդ որում «130» ծածկագրով տողը հավասար է «100» և «120» ծածկագրերով տողերի գումարին,

5) «140» ծածկագրով տողում` այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումների քանակը,

6) «150» ծածկագրով տողում` արտասահմանում կազմակերպված հյուրախաղերի քանակը,

7) «160» ծածկագրով տողում` դահլիճների տարողության (ստացիոնար) ցուցանիշը` նախատեսված տեղերի քանակը,

7. Բաժին 2-ում (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) լրացվում են`

1) «200» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական միջոցները,

2) «210» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,

3) «220» ծածկագրով տողում` ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները, այդ թվում` «220.1» ծածկագրով տողում` բյուջեից (պետական և համայնքային), «220.2» ծածկագրով տողում` բնակչությանը մատուցված ծառայություններից, «220.3» ծածկագրով տողում` նվիրատվություններից, «220.4» ծածկագրով տողում` վարձակալությունից և «220.5» ծածկագրով տողում` այլ եկամուտները,

4) «230» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական ծախսերը,

5) «230.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)` ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

6) «230.2» ծածկագրով տողում («Ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)` լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

7) «230.3» ծածկագրով տողում` գործուղման ծախսերը,

8) «230.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)` հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,

9) «230.5» ծածկագրով տողում` թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,

10) «230.6» ծածկագրով տողում` այն ծախսերը (այլ ծախսեր), որոնք «230.1» -»230.5» ծածկագրերով տողերում չեն արտացոլվել,

5) «240» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
01.12.2023
N 46-Ն
Որոշում