Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 հունվարի 2024 թվականի N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման և գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին` մինչև 2024 թվականի մարտի 20-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման իրականացման կարգի կենսագործման ամենամյա միջոցառումների ցանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության հետ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

09/01/2024

 

Հավելված

ՀՀ Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թ. հունվարի 10-ի

N 02-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույնով սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (այսուհետև` ՆՄՄԿ) համակարգի գործունեության մշտադիտարկման (այսուհետև` մշտադիտարկում) և գնահատման (այսուհետև` գնահատում) իրականացման կարգը:

2. Մշտադիտարկումը շարունակական գործընթաց է, որն իրականացվում է ՀՀ ՆՄՄԿ պետական քաղաքականության մշակման կատարելագործման ու դրա կենսագործման արդյունավետության և արդյունավորության բարելավման նպատակով` տեղեկատվության հավաքագրման և վերլուծության միջոցով: Տեղեկատվությունը ներառում է տվյալներ ՆՄՄԿ համակարգի առկա վիճակի, զարգացման հեռանկարների, ՆՄՄԿ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) գործունեության, ընդունված վարչակառավարչական որոշումների, ինչպես նաև` օրենսդրության պահանջների հնարավոր խախտումների մասին:

3. Մշտադիտարկումը ներառում է ՆՄՄԿ համակարգի մասին տեղեկատվության շարունակական հավաքագրումը, մշակումը, համակարգումը, պահպանումը, ինչպես նաև` կանոնավոր վերլուծությունն ու արդյունքների հրապարակումը:

4. Մշտադիտարկման ցուցանիշները և դրանց հավաքագրման ձևն ու պատասխանատուները սահմանվում են սույն հավելվածի աղյուսակ 1-ի` ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման պարտադիր տեղեկատվություն, և աղյուսակ 2-ի` ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման լրացուցիչ տեղեկատվություն, համապատասխան:

5. Մշտադիտարկման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է վիճակագրական տվյալների հավաքման, հարցումների, ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացման, ինչպես նաև տարբեր աղբյուրներից, այդ թվում` պաշտոնական կայքէջերից տվյալների ստացման եղանակով:

6. Մշտադիտարկման կազմակերպումը, տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և համակարգումն իրականացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (այսուհետև` ՄԿՈՒԶԱԿ)` համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համատեղ, իսկ տեղեկատվության պահպանումը, վերլուծությունն ու մշտադիտարկման արդյունքների հրապարակումը` ՄԿՈՒԶԱԿ-ը:

7. Ուսումնական հաստատությունները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը կատարում են սույն հավելվածի աղյուսակ 1-ով և 2-ով իրենց պատասխանատվությանը վերապահված տեղեկատվության հավաքագրումը, մշակումն ու համակարգումը և ներկայացնում ՄԿՈՒԶԱԿ: ՄԿՈՒԶԱԿ-ը մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա մարտ ամիսը հրապարակում է մշտադիտարկման արդյունքները` համապատասխան հաշվետվության տեսքով:

8. Համալիր ուսումնասիրություն կատարելու և որոշումների կայացնելու համար ընտրված է ՄԿՈՒ հաստատությունների առկա վիճակի գնահատման մեթոդ և գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հնարավոր սեղմ ժամկետներում ընդգրկուն կարգով իրականացնել ՄԿՈՒ համակարգի տարաբնույթ գործընթացների քանակական գնահատումներ:

9. ՄԿՈՒ համակարգի հիմնախնդիրների վերլուծության և որոշումների կայացման համար կիրառվում է փորձագիտական գնահատման մեթոդը, որի հիմնական բաղադրիչները հարցումների կազմակերպման և իրականացման ընթացակարգերն են:

10. Փորձագիտական գնահատումը` հետազոտվող երևույթների (օբյեկտների) որակական և քանակական գնահատումների ամբողջականությունն է, որն իրականացնում է տվյալ բնագավառում ընդգրկված կամ առնչվող անձը, երբ դիտարկվող բնութագիրը կամ ցուցանիշն անմիջականորեն չի ենթարկվում ֆիզիկական չափումների կամ հաշվառման, այլ գնահատվում է դատողությունների հիման վրա:

11. Գնահատողների անհատական և խմբային աշխատանքի սկզբունքների համատեղ կիրառումը կազմակերպվում է հետևյալ հաջորդականությամբ`

1) կարծիքները, գաղափարները և գնահատումները պետք է նախօրոք ներառվեն կազմակերպական ձևաչափում (հարցաշարում)` կատարելով դրանց նպատակաուղղված վերլուծությունը, ընդհանրացումը և համեմատումը,

2) փորձագիտական գնահատումներում անհրաժեշտ է առաջադրել ոչ միայն քանակական, այլև որակական բնորոշումներ` առանձնացնելով նորը, գլխավորը, էական և արդիական գաղափարները,

3) փորձագետներն իրենց գնահատումներում անկախ են,

4) փորձագիտական խմբի գործունեությունը պետք է ուղղորդված լինի, որի նպատակով նրանց հետ տարվում են նախապատրաստական խորհրդատվական աշխատանքներ գնահատումների նպատակի և խնդիրների վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված փորձագիտական խմբի աշխատանքը կազմակերպվում է փուլային սկզբունքով`

1) փորձագետներին ներկայացվում են հետազոտման առարկան, նպատակը, խնդիրները և դրա իրականացման ընթացակարգը,

2) յուրաքանչյուրն անհատական կարգով, ըստ հարցաշարի և գնահատման համակարգի կատարում են քանակական գնահատումներ` լրացնելով ելակետային վիճակագրական աղյուսակները,

3) ըստ առաջադրված հիմնախնդիրների` դասակարգվում են փորձագետների ներկայացրած տվյալները և վիճակագրական մեթոդներով իրականացվում են քանակական գնահատումներ հետազոտվող երևույթի (օբյեկտի) վերաբերյալ` ապահովելով գնահատումների վերընթաց բնույթը` անցում կատարելով ստորին օղակներից մինչև համալիրը:

13. Փորձագիտական խմբում ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև` ԿԳՄՍՆ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության, ինչպես նաև` ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ:

14. Գնահատումն իրականացվում է 5 տարին մեկ անգամ` այդ ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքների ամփոփման միջոցով` նույն ցուցանիշների հիման վրա: Անհրաժեշտության դեպքում կարող են հաշվի առնվել նաև այլ ցուցանիշներ:

15. Գնահատումն իրականացնում է ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունը` ՄԿՈՒԶԱԿ-ի աջակցությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ԿԳՄՍՆ այլ ստորաբաժանումների և կառույցների ներգրավմամբ:

 

Աղյուսակ 1. ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման պարտադիր տեղեկատվության ցուցանիշները

 

._________________________________________________________________________.

|N |Տեղեկատվության տեսակը |Հավաքագրման   |Հավաքագրման  |Աղբյուրը          |

|  |                      |ձևը           |պատասխանատուն|                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|1 |ՆՄՄԿ հասանելիության   |Վիճակագրական  |ՀՀ ԿԳՄՍՆ ՆՄՄԿ|Պաշտոնական        |

|  |մակարդակը` այդ        |տվյալների     |վարչություն, |կայքեր,           |

|  |կրթությունը           |վերլուծություն|ՄԿՈՒԶԱԿ      |հաշվետվություններ,|

|  |ստացողների տոկոսային  |              |             |զեկույցներ        |

|  |հարաբերակցությունը    |              |             |                  |

|  |ազգաբնակչության       |              |             |                  |

|  |ընդհանուր թվին, ինչպես|              |             |                  |

|  |նաև  ընդունվածների    |              |             |                  |

|  |հարաբերակցությունը    |              |             |                  |

|  |տվյալ տարում հիմնական |              |             |                  |

|  |ընդհանուր և  լրիվ     |              |             |                  |

|  |(միջնակարգ) ընդհանուր |              |             |                  |

|  |կրթությունն           |              |             |                  |

|  |ավարտածների թվին`     |              |             |                  |

|  |համապատասխանաբար      |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|2 |ՆՄՄԿ ծրագրերի         |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Պաշտոնական կայքեր,|

|  |բովանդակությունը      |ուսումնասիրու-|ուսումնական  |հարցումների և     |

|  |(դրանց                |թյուն         |հաստատու-    |ուսումնասիրության |

|  |համապատասխանությունը  |              |թյուններ     |արդյունքներ       |

|  |գործատուների          |              |             |                  |

|  |պահանջներին) և        |              |             |                  |

|  |իրականացումը          |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|3 |ՆՄՄԿ ծրագրերի         |Հարցումներ,   |Ուսումնական  |Մատյաններ,        |

|  |ուսանողների ընթացիկ   |ուսումնասիրու-|հաստատու-    |ամփոփաթերթեր, այլ |

|  |գնահատման և  պետական  |թյուն         |թյուններ     |համապատասխան      |

|  |ամփոփիչ ատեստավորման  |              |             |փաստաթղթեր,       |

|  |արդյունքները          |              |             |հարցումների և     |

|  |                      |              |             |ուսումնասիրության |

|  |                      |              |             |արդյունքներ       |

|__|______________________|______________|_____________|__________________|

|4 |Ուսումնական           |Վիճակագրական  |համապատասխան |Հարցման և         |

|  |հաստատությունների     |տվյալների     |հաստատու-    |ուսումնասիրության |

|  |կադրային              |հավաքում և    |թյուններ     |արդյունքներ,      |

|  |ապահովվածության       |վերլուծու-    |             |զեկույցներ        |

|  |համապատասխանությունը  |թյուն,        |             |                  |

|  |պետական կրթական       |հարցումներ,   |             |                  |

|  |չափորոշիչների         |ուսումնասիրու-|             |                  |

|  |պահանջներին, ինչպես   |թյուն         |             |                  |

|  |նաև  մանկավարժական    |              |             |                  |

|  |կազմի աշխատավարձի չափը|              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|5 |ՆՄՄԿ ծրագրեր          |Ուսումնասիրու-|ՄԿՈՒԶԱԿ,     |Հարցման և         |

|  |իրականացնող           |թյուն         |ուսումնական  |ուսումնասիրության |

|  |ուսումնական           |              |հաստատություն|արդյունքներ,      |

|  |հաստատությունների     |              |             |զեկույցներ, այցեր |

|  |նյութատեխնիկական և    |              |             |ուսումնական       |

|  |տեղեկատվական          |              |             |հաստատություններ  |

|  |ապահովվածության       |              |             |                  |

|  |համապատասխանությունը  |              |             |                  |

|  |պետական կրթական       |              |             |                  |

|  |չափորոշիչների         |              |             |                  |

|  |պահանջներին           |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|6 |Կրթության             |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Հարցումների և     |

|  |առանձնահատուկ         |ուսումնասիրու-|ուսումնական  |ուսումնասիրության |

|  |պայմանների կարիք      |թյուն         |հաստատու-    |արդյունքներ,      |

|  |ունեցող անձանց` ՆՄՄԿ  |              |թյուններ     |զեկույցներ, այցեր |

|  |ստանալու              |              |             |ուսումնական       |

|  |հնարավորությունները   |              |             |հաստատություններ  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|7 |Ուսանողների           |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Պաշտոնական կայքեր,|

|  |ուսումնական և         |ուսումնասիրու-|ուսումնական  |հարցումների և     |

|  |արտաուսումնական       |թյուն         |հաստատու-    |ուսումնասիրության |

|  |(օրինակ` մրցույթներ,  |              |թյուններ     |արդյունքներ       |

|  |մրցումներ, հավաքներ)  |              |             |                  |

|  |նվաճումները և         |              |             |                  |

|  |շրջանավարտների        |              |             |                  |

|  |մասնագիտական զարգացման|              |             |                  |

|  |մակարդակը             |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|8 |ՆՄՄԿ ծրագրեր          |Ուսումնասիրու-|ՄԿՈՒԶԱԿ      |ՀՀ կառավարության  |

|  |իրականացնող           |թյուն         |             |որոշումներ,       |

|  |ուսումնական           |              |             |ուսումնասիրության |

|  |հաստատությունների     |              |             |արդյունքներ       |

|  |ցանցի փոփոխության, այդ|              |             |                  |

|  |թվում                 |              |             |                  |

|  |հաստատությունների     |              |             |                  |

|  |հիմնադրման,           |              |             |                  |

|  |վերակազմակերպման կամ  |              |             |                  |

|  |լուծարման             |              |             |                  |

|  |հիմնավորվածությունը և |              |             |                  |

|  |(կամ)                 |              |             |                  |

|  |արդյունավետությունը   |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|9 |Ուսումնական           |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Պաշտոնական կայքեր,|

|  |հաստատությունների     |վիճակագրական  |Ուսումնական  |հաշվետվություններ,|

|  |ֆինանսավորումը և      |տվյալների     |հաստատու-    |հարցումների       |

|  |ֆինանսատնտեսական      |վերլուծություն|թյուններ     |արդյունքներ       |

|  |գործունեության        |              |             |                  |

|  |արդյունավետությունը   |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|10|ՆՄՄԿ ծրագրեր          |Հարցումներ,   |Ուսումնական  |Հարցումների և     |

|  |իրականացնող           |ուսումնասիրու-|հաստատու-    |ուսումնասիրության |

|  |ուսումնական           |թյուն         |թյուններ     |արդյունքներ       |

|  |հաստատությունների     |              |             |                  |

|  |կառուցվածքի           |              |             |                  |

|  |հիմնավորվածությունն ու|              |             |                  |

|  |արդյունավետությունը   |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|11|ՆՄՄԿ ծրագրեր          |Հարցումներ,   |Ուսումնական  |Հարցման և         |

|  |իրականացնող           |ուսումնասիրու-|հաստատու-    |ուսումնասիրության |

|  |ուսումնական           |թյուն         |թյուններ     |արդյունքներ       |

|  |հաստատություններում   |              |             |                  |

|  |կենսագործունեության   |              |             |                  |

|  |անվտանգ պայմանների    |              |             |                  |

|  |ստեղծումը             |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|12|Ուսումնական           |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Հարցումների և     |

|  |հաստատություններում   |ուսումնասիրու-|ուսումնական  |ուսումնասիրության |

|  |սոցիալական            |թյուն         |հաստատու-    |արդյունքներ       |

|  |գործընկերության և     |              |թյուններ     |                  |

|  |մասնավոր հատվածի հետ  |              |             |                  |

|  |համագործակցության     |              |             |                  |

|  |շրջանակը և            |              |             |                  |

|  |արդյունավետությունը   |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|13|Գործատուների          |Ուսումնասիրու-|ՄԿՈՒԶԱԿ,     |Ուսումնասիրության |

|  |մասնակցությունը       |թյուն         |ուսումնական  |արդյունքներ       |

|  |ուսումնական           |              |հաստատու-    |                  |

|  |գործընթացին (ձևերը  և |              |թյուններ     |                  |

|  |շրջանակը)             |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|14|Ընդգրկվածությունը     |Ուսումնասիրու-|ՄԿՈՒԶԱԿ,     |Ուսումնասիրության |

|  |միջազգային ծրագրերում |թյուն         |ուսումնական  |արդյունքներ       |

|  |և  (կամ)              |              |հաստատու-    |                  |

|  |համագործակցության մեջ,|              |թյուններ     |                  |

|  |այդ թվում` փորձի,     |              |             |                  |

|  |կադրերի, ուսանողների  |              |             |                  |

|  |փոխանակման բնագավառում|              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|15|Մասնագիտական          |Ուսումնասիրու-|ՄԿՈՒԶԱԿ,     |Ուսումնասիրության |

|  |կողմնորոշման և        |թյուն         |Ուսումնական  |արդյունքներ,      |

|  |կարիերայի զարգացման   |              |հաստատու-    |զեկույցներ        |

|  |միջոցառումները և      |              |թյուններ     |                  |

|  |դրանց                 |              |             |                  |

|  |արդյունավետությունը   |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|16|ՆՄՄԿ ծրագրերի         |Ուսումնասիրու-|ՄԿՈՒԶԱԿ,     |Ուսումնասիրության |

|  |իրականացման գործում   |թյուն         |Ուսումնական  |արդյունքներ       |

|  |առաջավոր կրթական      |              |հաստատու-    |                  |

|  |տեխնոլոգիաների        |              |թյուններ     |                  |

|  |օգտագործումը          |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|17|Շրջանավարտների        |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Պաշտոնական կայքեր,|

|  |աշխատանքի տեղավորման  |վիճակագրական  |Ուսումնական  |ուսումնասիրության |

|  |և  (կամ) մասնագիտական |տվյալների     |հաստատու-    |արդյունքներ       |

|  |գործունեության        |վերլուծություն|թյուններ     |                  |

|  |պայմանների            |              |             |                  |

|  |փոփոխությունը         |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|18|ՆՄՄԿ որակի ներքին     |Ուսումնասիրու-|ՄԿՈՒԶԱԿ,     |Ուսումնասիրության |

|  |գնահատման զարգացումը  |թյուն         |Ուսումնական  |արդյունքներ       |

|  |                      |              |հաստատու-    |                  |

|  |                      |              |թյուններ     |                  |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. ՆՄՄԿ համակարգի մշտադիտարկման լրացուցիչ տեղեկատվության ցուցանիշները

 

._________________________________________________________________________.

|N |Տեղեկատվության տեսակը |Հավաքագրման   |Հավաքագրման  |Աղբյուրը          |

|  |                      |ձևը           |պատասխանատուն|                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|1 |Ուսումնական           |Հարցումներ,   |Ուսումնական  |Հարցումների և     |

|  |հաստատություններում   |ուսումնասիրու-|հաստատու-    |ուսումնասիրության |

|  |ՆՄՄԿ ծրագրերի         |թյուն         |թյուններ     |արդյունքները      |

|  |իրականացման հետ կապված|              |             |                  |

|  |հետազոտական, առանձին  |              |             |                  |

|  |դեպքերում             |              |             |                  |

|  |գիտահետազոտական       |              |             |                  |

|  |գործունեությունը      |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|2 |Հանրության կողմից ՆՄՄԿ|Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Հարցումների և     |

|  |համակարգին            |ուսումնասիրու-|Ուսումնական  |ուսումնասիրության |

|  |գործունեությանը տրված |թյուն         |հաստատու-    |արդյունքները      |

|  |գնահատականը           |              |թյուններ     |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|3 |Պետություն և  մասնավոր|Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Հարցումների և     |

|  |հատված                |ուսումնասիրու-|Ուսումնական  |ուսումնասիրության |

|  |համագործակցության և   |թյուն         |հաստատու-    |արդյունքները      |

|  |կառավարման            |              |թյուններ     |                  |

|  |մեխանիզմների          |              |             |                  |

|  |զարգացումը            |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|4 |Երիտասարդության       |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Հարցումների և     |

|  |սոցիալականացման և     |ուսումնասիրու-|Ուսումնական  |ուսումնասիրության |

|  |ինքնադրսևորման  համար |թյուն         |հաստատու-    |արդյունքները      |

|  |անհրաժեշտ պայմանների  |              |թյուններ     |                  |

|  |առկայությունը         |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|5 |Ուսանողների,          |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Հարցումների և     |

|  |շրջանավարտների և      |ուսումնասիրու-|Ուսումնական  |ուսումնասիրության |

|  |դասավանդողների        |թյուն         |հաստատու-    |արդյունքները      |

|  |սոցիալ-ժողովրդագրական |              |թյուններ     |                  |

|  |բնութագրերը և         |              |             |                  |

|  |սոցիալական ներառումը  |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|6 |Ուսանողների և         |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Հարցումների և     |

|  |շրջանավարտների        |ուսումնասիրու-|Ուսումնական  |ուսումնասիրության |

|  |արժեքային             |թյուն         |հաստատու-    |արդյունքները      |

|  |կողմնորոշումը         |              |թյուններ     |                  |

|  |(վերաբերմունքը        |              |             |                  |

|  |աշխատանքին, բարոյական,|              |             |                  |

|  |մշակութային           |              |             |                  |

|  |արժեհամակարգը,        |              |             |                  |

|  |բարեկեցությունը և     |              |             |                  |

|  |այլն) և  նրանց        |              |             |                  |

|  |մասնակցությունը       |              |             |                  |

|  |սոցիալական            |              |             |                  |

|  |նվաճումներին          |              |             |                  |

|__|______________________|______________|_____________|__________________|

|7 |Երիտասարդության       |Հարցումներ,   |ՄԿՈՒԶԱԿ,     |Հարցումների և     |

|  |սոցիալականացման և     |ուսումնասիրու-|Ուսումնական  |ուսումնասիրության |

|  |ինքնադրսևորման        |թյուն         |հաստատու-    |արդյունքները      |

|  |պայմաններ ստեղծելուն  |              |թյուններ     |                  |

|  |միտված պետական        |              |             |                  |

|  |քաղաքականությունը     |              |             |                  |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2024 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
10.01.2024
N 02-Ն
Հրաման