Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 հունվարի 2024 թվականի N 01-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույններ» մրցույթի անվանակարգերը, ներկայացվող պահանջները և անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2025-2026 ուսումնական տարվանից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

09/01/2024

 

Հավելված

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի հունվարի 10-ի

N 01-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) «Տարվա լավագույններ» մրցույթի (այսուհետ` մրցույթ) անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Մրցույթի նպատակն է.

1) խրախուսել կրթական և ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժական աշխատողներին (այսուհետ` մանկավարժ), նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժի հեղինակության բարձրացմանը,

2) խրախուսել ստեղծագործական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին կամ վարչական աշխատակիցներին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ ղեկավարի հեղինակության բարձրացմանը:

3. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

 

4. Մրցույթին կարող են մասնակցել.

1) հաստատության մանկավարժները` «Լավագույն մանկավարժ» անվանակարգում

2) հաստատության տնօրենը կամ վարչական աշխատողները` «Լավագույն ղեկավար» անվանակարգում:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված խմբերի համար մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով.

1) հաստատության մանկավարժի լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,

2) հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,

6. Մրցույթի մասնակիցը պետք է ունենա տվյալ աշխատանքային բնագավառում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ:

7. Մրցույթի մասնակցի ներկայացրած ծրագիրը պետք է ներառված չլինի նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգևատրված ծրագրերի ցանկում:

8. Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ` համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից` բաղկացած առավելագույնը 3 անդամներից:

9. Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է տարեկան առնվազն մեկ անգամ` նախարարության կողմից մրցույթի հայտարարությամբ հրապարակված ժամկետներում: Ծրագրային առաջարկների ներկայացման համար սահմանված ժամկետը պետք է պակաս չլինի տասնհինգ աշխատանքային օրվանից:

11. Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում և ներառում է տեղեկատվություն մրցույթի փուլերի ժամկետների, մասնակցության պայմանների և չափանիշների, անվանակարգերի վերաբերյալ:

12. Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կազմավորվում է մրցութային հանձնաժողով յոթ հոգուց, այդ թվում` երեք ներկայացուցիչ նախարարությունից, երկու ներկայացուցիչ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնից և երկու ներկայացուցիչ գործատուները ներկայացնող կազմակերպություններից: Հանձնաժողովը կազմավորվում է մրցույթի հայտարարության հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

13. Մրցույթն անցկացվում է հետևյալ երեք փուլերով`

1) ծրագրային առաջարկների ընդունում,

2) ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,

3) մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում:

 

IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

14. Մրցույթի մասնակիցը ներկայացնում է ծրագրային առաջարկ, որը կարող է ուղղված լինել հետևյալ հարցերին.

1) ուսումնական հաստատությունների մանկավարժների պարագայում` դասավանդման այլընտրանքային, նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսուցման այլընտրանքային, նոր ձևերի ներդրմանն ու կիրառմանը, գնահատման այլընտրանքային ձևերի ներդրմանն ու կիրառմանը, առարկայական կամ մոդուլային հեղինակային ծրագրերի մշակմանն ու կիրառմանը, այդ թվում` շեշտադրելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ներառականությունը, համագործակցությունը, ուսանողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների զարգացումը, բազմակարծությունը, և այլն:

2) ուսումնական հաստատությունների տնօրենների պարագայում` կրթության և ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ուսումնական հաստատության աշխատակազմի խրախուսման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների, ուսանողների, համայնքի, այլ կառույցների և կազմակերպությունների հետ աշխատանքների նոր ձևերի զարգացմանը, ուսումնական հաստատության էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը և բարելավմանը, և այլն:

15. Մրցույթին ներկայացվող ծրագրային առաջարկը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) ինքնակենսագրությունը` CV (հայերեն լեզվով)

2) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր) պատճենը.

3) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը.

4) Այլ փաստաթղթեր` մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) հրատարակված գիտական, մեթոդական հոդվածների ցանկը (առկայության դեպքում), գիտական, զինվորական, մարզական աստիճանը կամ կոչումը, պարգևները, ինչպես նաև մանկավարժի տարակարգը հավաստող վկայականների պատճենները (առկայության դեպքում), վերապատրաստման վկայականի, այլ վերապատրաստումների վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.

5) Ծրագիրը, որը պետք է բավարարի սույն կարգի 16-րդ կետում նշված պահանջներին:

16. Ծրագիրը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից.

1) ծրագրի նկարագիր,

2) ծրագրի նպատակ և խնդիրներ,

3) ծրագրի ակնկալվող արդյունքներ,

4) ծրագրի իրականացման պլան,

5) ծրագրի շարունակականության ապահովումը:

17. Եթե ծրագրային առաջարկը վերաբերում է արդեն իսկ կիրառված փորձին, դրա հետագա տարածմանը, պետք է ներառել նաև դրա կիրառության արդյունավետության գնահատում, ուղեկցող նյութեր, օրինակ` անցկացրած որևէ դասի նկարագրության (դասի տեսագրություն):

18. Ծրագիրը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով` ներառյալ նաև դրա սահիկաշարը:

19. Ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն հայտարարությամբ սահմանված ժամկետներում: Ոչ ամբողջական ծրագրային առաջարկների պարագայում, հանձնաժողովի որոշմամբ տրվում է երեք աշխատանքային օր` բացակայող փաստաթղթերի ներկայացման համար: Տրված ժամկետից հետո ոչ ամբողջական ծրագրային առաջարկները չեն դիտարկվում:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

20. Բոլոր ծրագրային առաջարկները, որոնք ամբողջական են և ներկայացված են հայտարարությամբ սահմանված ժամկետներում, գնահատվում են հանձնաժողովի կողմից ծրագրային առաջարկների ընդունման վերջնաժամկետից հետո առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

21. Ծրագրային առաջարկները դասակարգվում և գնահատվում են ըստ մասնակիցների տարբեր խմբերի և անվանակարգերի:

22. Ծրագրային առաջարկների գնահատման չափանիշներն են` համապատասխանությունը սույն կարգի 4-9-րդ և 15-19-րդ կետերին, ծրագրային առաջարկի հիմնավորվածությունը, իրատեսականությունը և շարունակականությունը:

23. Ծրագրային առաջարկը գնահատվում է հարյուր միավորային համակարգով` ըստ սույն կարգի 22-րդ կետի չափանիշների: Յուրաքանչյուր չափանիշին տրվող միավորների չափը որոշում է հանձնաժողովը:

24. Յուրաքանչյուր ծրագրային առաջարկ գնահատվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից: Ծրագրային առաջարկի ստացած ընդհանուր միավորը հաշվարկվում է հանձնաժողովի անդամների կողմից տրված գնահատականների միջին թվաբանականով:

25. Մասնակիցների յուրաքանչյուր խմբի և յուրաքանչյուր անվանակարգի համար կազմվում է դասակարգման առանձին ցանկ` ըստ ստացած ընդհանուր միավորների նվազման կարգի:

26. Յուրաքանչյուր փուլում պարգևատրվում են առավելագույն միավորներ ստացած ծրագրային առաջարկները յուրաքանչյուր անվանակարգում` ելնելով տվյալ փուլում հատկացված միջոցների ընդհանուր ծավալից, որոնց քանակը սահմանվում է տվյալ փուլի մրցույթի հայտարարությամբ:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

 

27. Մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները ներկայացնող մասնակիցներին կարող են տրվել նյութական պարգևներ: Դրամական պարգևի դեպքում դրա առավելագույնը չափը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ է անհատական ծրագրային առաջարկի դեպքում և մեկ միլիոն ՀՀ դրամ` խմբային ծրագրային առաջարկի դեպքում:

28. Մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում արդյունքներն ամփոփելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունվարի 2024 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
10.01.2024
N 01-Ն
Հրաման