Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2024 թվականի N 155-Ն

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԱՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 95-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 348-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի փետրվարի 1-ի

N 155-Ն որոշման

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԱՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ

 

1. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի (այսուհետ` հարկ վճարող) կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով (այսուհետ` միասնական հաշվարկ) առաջացած ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) փոխհատուցվող գումարը համարվում է ռիսկային, եթե առկա է հետևյալ չափանիշներից որևէ մեկը`

1) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով միասնական հաշվարկ ներկայացրած հարկ վճարողը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-3-րդ մասերին համապատասխան չի համարվել բացառապես ԱԱՀ վճարող.

2) ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով միասնական հաշվարկ ներկայացրած հարկ վճարողը այդ հաշվարկի ներկայացման պահին գործում է հարկման հատուկ համակարգում կամ գտնվում է լուծարման գործընթացում կամ գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցված է կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է սնանկ.

3) միասնական հաշվարկ ներկայացրած հարկ վճարողն այդ հաշվարկի ներկայացման օրը ներառող հարկային տարում և դրան նախորդող երեք հարկային տարին ներառող ժամանակահատվածում ընդգրկված ԱԱՀ վճարող համարվելու որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով չի ներկայացրել օրենսգրքով սահմանված կարգով ներկայացման ենթակա միասնական հաշվարկ.

4) հարկ վճարողի կողմից ներկայացված միասնական հաշվարկը, այդ թվում` ճշտված, վերաբերում է մինչև 2024 թվականի հունիս ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջաններին.

5) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների մասով միասնական հաշվարկում արտացոլված հարկման բազայի և ԱԱՀ-ի գումարները պակաս են այդ գործարքների մասով օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվներում արտացոլված հարկման բազայի և ԱԱՀ-ի գումարներից.

6) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված միասնական հաշվարկում արտացոլված` ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հարկվող կամ ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով լրացված տվյալների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքների մասով հարկ վճարողի կողմից կիրառված բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաների արտացոլված տվյալների և ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների մասով օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հաշիվ վավերագրերում արտացոլված հարկման բազայի տվյալների հանրագումարից.

7) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների մասով միասնական հաշվարկում արտացոլված հարկման բազայի մեծությունը պակաս է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում արտահանված` ապրանքի մատակարարման գործարքների մասով ներկայացված արտահանման հարկային հայտարարագրում և (կամ) «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների մատակարարման գործարքների մասով մաքսային հայտարարագրում կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների մասով օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հաշիվ վավերագրերում արտացոլված հարկման բազաների մեծությունների հանրագումարից.

8) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված միասնական հաշվարկի ԱԱՀ-ին վերաբերող բաժնում լրացված են տվյալներ բացառապես ԱԱՀ-ից ազատված գործարքների, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների և պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարի մասով.

9) հարկային հաշիվներով, այդ թվում` մատակարարի անունից դուրս գրված, հարկային հաշիվներով գործարքների ճշգրտման արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկում արտացոլված` գործարքների ճշգրտման մասով, որի արդյունքում նվազում է գործարքից առաջացած ԱԱՀ-ի պարտավորությունը, հարկման բազայի և ԱԱՀ-ի գումարներն ավելի են օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում (այդ թվում` մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում)` նվազեցվող հարկման բազաների և ԱԱՀ-ի գումարներից.

10) հարկային հաշիվներով, այդ թվում` մատակարարի անունից դուրս գրված, հարկային հաշիվներով գործարքների ճշգրտման արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկում արտացոլված` գործարքների ճշգրտման մասով, որի արդյունքում ավելացվում է գործարքից առաջացած ԱԱՀ-ի պարտավորությունը, հարկման բազայի և ԱԱՀ-ի գումարները պակաս են օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում (այդ թվում` մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում)` ավելացվող հարկման բազաների և ԱԱՀ-ի գումարներից.

11) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված միասնական հաշվարկում արտացոլված` ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորությանը վերաբերող` արժեքային մեծությունը պակաս է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքների մասով մատակարարի անունից դուրս գրված հարկային հաշիվներում արտացոլված ԱԱՀ-ի գումարների մեծությունից.

12) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված միասնական հաշվարկում արտացոլված է հաշվարկված ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի կրեդիտի) պակասեցման ենթակա գումար.

13) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված միասնական հաշվարկի ԱԱՀ-ին վերաբերող բաժնում լրացված են տվյալներ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացման մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելացումը կատարվել է բացառապես օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան և միաժամանակ չի գերազանցում նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների կամ ընդունած աշխատանքների կամ ստացած ծառայությունների մասով մատակարարի կողմից դուրս գրված և մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկի ներկայացման համար օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ օրենսգրքով սահմանված կարգով հարկ վճարողի կողմից վավերացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարներին.

14) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների կամ ընդունած աշխատանքների կամ ստացած ծառայությունների մասով մատակարարի կողմից, ինչպես նաև մատակարարի անունից դուրս գրված հարկային հաշիվներում, այդ թվում` ճշգրտող, առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման (պակասեցման) մասով միասնական հաշվարկում արտացոլված հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարների մասով ապահովված չեն այդ գումարների հաշվանցման (պակասեցման) համար օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 4-րդ կետերով սահմանված պահանջները.

15) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների մասով միասնական հաշվարկում արտացոլված հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարների մասով ապահովված չեն այդ գումարների հաշվանցման (պակասեցման) համար օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջները.

16) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով միասնական հաշվարկում արտացոլված հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարների մասով ապահովված չեն այդ գումարների հաշվանցման (պակասեցման) համար օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պահանջները.

17) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների կամ ընդունված աշխատանքների կամ ստացված ծառայությունների մասով միասնական հաշվարկում արտացոլված ԱԱՀ-ի գումարներն ավելի են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների կամ ընդունած աշխատանքների կամ ստացած ծառայությունների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարներից.

18) մինչև միասնական հաշվարկի ներկայացման համար օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ օրենսգրքով սահմանված կարգով հարկ վճարողի կողմից չվավերացված` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների կամ ընդունած աշխատանքների կամ ստացած ծառայությունների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարներն ավելի են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված միասնական հաշվարկում արտացոլված` օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների կամ ընդունված աշխատանքների կամ ստացված ծառայությունների մասով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարներից.

19) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների կամ ընդունված աշխատանքների կամ ստացված ծառայությունների մասով գործարքների ճշգրտման արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկում արտացոլված` գործարքների ճշգրտման մասով, որի արդյունքում նվազում են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները, նվազեցվող հարկման բազայի և ԱԱՀ-ի գումարները պակաս են օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում (այդ թվում` մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում)` նվազեցված հարկման բազաների և ԱԱՀ-ի գումարներից.

20) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների կամ ընդունված աշխատանքների կամ ստացված ծառայությունների մասով գործարքների ճշգրտման արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկում արտացոլված` գործարքների ճշգրտման մասով, որի արդյունքում ավելանում են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները, ավելացվող հարկման բազայի և ԱԱՀ-ի գումարներն ավելի են օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում (այդ թվում` մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում)` ավելացված հարկման բազաների և ԱԱՀ-ի գումարներից.

21) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների մասով միասնական հաշվարկում արտացոլված ԱԱՀ-ի գումարներն ավելի են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների և (կամ) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված չափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից:

2. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված միասնական հաշվարկով առաջացած ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը համարվում է ռիսկային, եթե առկա է հետևյալ չափանիշներից որևէ մեկը`

1) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով միասնական հաշվարկ ներկայացրած հարկ վճարողը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում չի իրականացրել օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարք.

2) հարկ վճարողի կողմից ներկայացված միասնական հաշվարկը, այդ թվում` ճշտված, վերաբերում է մինչև 2024 թվականի հունիս ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջաններին.

3) միասնական հաշվարկ ներկայացրած հարկ վճարողն այդ հաշվարկի ներկայացման օրը ներառող հարկային տարում և դրան նախորդող երեք հարկային տարին ներառող ժամանակահատվածում ընդգրկված որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով չի ներկայացրել միասնական հաշվարկ, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 4-րդ կետերով սահմանված ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարք.

4) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված միասնական հաշվարկի ակցիզային հարկին վերաբերող բաժնում հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված ակցիզային հարկի գումարը պակաս է օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 4-րդ կետերով սահմանված ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվներում կամ հաշիվ վավերագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարների հանրագումարից.

5) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված միասնական հաշվարկում` ակցիզային հարկին վերաբերող բաժնում լրացված են արժեքային ցուցանիշներ հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների մասով.

6) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ներկայացված միասնական հաշվարկի ակցիզային հարկին վերաբերող բաժնում լրացված են տվյալներ հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների ավելացման մասով:

3. Անկախ սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափանիշներից հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով միասնական հաշվարկներով առաջացած ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները համարվում են ռիսկային, եթե հարկ վճարողն օրենսգրքով սահմանված` հարկային հսկողության ընտրողականության և ռիսկերի կառավարման համակարգով համարվել է ռիսկային:

4. Սույն հավելվածի 1-ին կամ 2-րդ կետերով սահմանված յուրաքանչյուր չափանիշների կիրառման արդյունքում մինչև 1000 դրամի չափով անհամապատասխանությունները հաշվի չեն առնվում և դրանք անտեսվում են:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2024
N 155-Ն
Որոշում