Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

19 հունվարի 2024 թվականի N 45-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 32-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ուսումնական հաստատությունների սովորողների սննդի օրաբաժնում պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցության: Սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-30%-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 25-35%-ը` ճարպերի, որից հագեցած ճարպաթթուները 10%-ից ոչ ավել, 45-65%-ը` ածխաջրերի, որից ավելացված շաքարները` 10%-ից ոչ ավել».

2) 19-րդ կետում «Օրինակելի ճաշացուցակը կազմվում է» բառերից հետո լրացնել «ուսումնական հաստատության բուժաշխատողի,» բառերը.

3) 23-րդ կետից հանել «, տաք ըմպելիքներ» բառերը.

4) 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«24. Ճաշացուցակում ներառվում են.

1) Միրգ և բանջարեղեն.

ա. առնվազն մեկ չափաբաժին բանջարեղեն կամ աղցան, բացառությամբ օսլա պարունակող բանջարեղենից (կարտոֆիլ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն)` ամեն օր.

բ. առնվազն մեկ չափաբաժին միրգ` ամեն օր.

գ. առնվազն երեք տարբեր մրգեր և երեք տարբեր բանջարեղեն` ամեն շաբաթ.

2) Կաթ և կաթնամթերք.

ա. անյուղ կամ ցածր յուղայնությամբ (առավելագույնը 2,5% յուղայնությամբ) կաթը` կամ անյուղ կամ ցածր յուղայնությամբ (առավելագույնը 2,5% յուղայնությամբ, բացառությամբ կաթնաշոռը) կաթնաթթվային սննդամթերք` առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր.

բ. պանիրը, կաթնաշոռը` շաբաթական 2-3 անգամ.

3) Միս, ձուկ, ձու, լոբազգիներ (սպիտակուցի աղբյուրներ).

ա. սննդի այս խմբից մեկ չափաբաժին` ամեն օր.

բ. մսի, թռչնամսի կամ ձկան մեկ չափաբաժին` շաբաթական 2-3 անգամ.

4) Ըմպելիքներ.

ա. խմելու ջուր` մշտապես.

բ. անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ` ամեն օր.

գ. 100% մրգային կամ բանջարեղենային հյութ, առանց ավելացված շաքարի կամ մեղրի (առավելագույնը 150 մլ).

դ. մրգային կամ բանջարեղենային հյութ (առանց շաքարի կամ մեղրի ավելացման),

ե. պարզ ֆերմենտացված կաթով (օրինակ` ըմպելի յոգուրտ) ըմպելիքներ (ցածր յուղայնությամբ).

զ. թեյ (12 տարեկանից բարձր երեխաների համար), տաք շոկոլադ, կակաո (ոչ ավել քան 5 գր ավելացված շաքարի պարունակությամբ).

5) Օսլա պարունակող սննդամթերք (օրինակ` հաց, ձավարեղեն, կարտոֆիլ).

ա. այս խմբից առնվազն մեկ չափաբաժին` ամեն օր.

բ. այս խմբից տարբեր մթերքներ` շաբաթական առնվազն 3 անգամ.

գ. հաց` առանց ավելացված կենդանական կամ բուսական յուղի` ամեն օր.

դ. ամբողջահատիկից պատրաստված հաց` շաբաթական առնվազն մեկ օր.

ե. ամբողջահատիկ պարունակող սնունդ` շաբաթական առնվազն 2 անգամ.

զ. ամբողջահատիկը ներառում է ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն.

6) Ճարպի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սնունդ.

ա. խմորեղեն (ոչ կրեմային)` առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական.

բ. որպես խորտիկ թույլատրվում է օգտագործել ընկուզեղեն, բանջարեղեն և միրգ` առանց աղի, շաքարի կամ ճարպի ավելացման.

գ. համեմված միջուտեստներ կամ չորահացեր կարելի է մատուցել ճաշի ժամանակ մրգերի կամ բանջարեղենի կամ կաթնամթերքի հետ.

դ. չի թույլատրվում կրեմային հրուշակեղեն, շոկոլադ և շոկոլադապատ արտադրանք կամ այլ աղանդեր (բացառությամբ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ).

ե. աղը չպետք է հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար.

զ. ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով.».

5) 26-րդ կետի 3-րդ ենթակետը «բանջարեղեն ու միրգ» բառերից հետո լրացնել «և այլ սննդամթերք,» բառերով.

6) 26-րդ կետի 8-րդ ենթակետից հանել «ֆլյագայով» բառը.

7) 26-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15) տրանսճարպեր պարունակող սննդամթերք».

8) 26-րդ կետի 16-րդ ենթակետը «հում ապխտած մսից պատրաստված սնունդ» բառերից հետո լրացնել «(այդ թվում բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք)» բառերով.

9) 26-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«18) մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ, մարգարին, խոհարարական ճարպ և տրանսճարպեր».

10) 26-րդ կետի 21-րդ ենթակետը «ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ» բառերից հետո լրացնել «(մինչև 12 տարեկան երեխաների համար)» բառերով.

11) 26-րդ կետի 23-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

12) 26-րդ կետի 24-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«24) գետնանուշ և ծիրանի կորիզի միջուկ».

13) Աղյուսակներ 1-ից-3-ը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Աղյուսակ 1

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, ՃԱՐՊԵՐ, ԱԾԽԱՋՐԵՐ), ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ, ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ՆՈՐՄԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Սննդային նյութերի      |6-10   |11 -14*|11-14*  |15-18* |15-18*  |

|   |անվանումը              |տարեկան|տարեկան|տարեկան |տարեկան|տարեկան |

|   |                       |       |տղաներ |աղջիկներ|տղաներ |աղջիկներ|

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|1. |Սպիտակուցներ (գ)       |26     |41     |41      |56     |47      |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|2. |Ճարպեր (գ)             |50-70  |70-97  |64-89   |80-112 |70-97   |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|3. |Այդ թվում` հագեցած     |20     |27     |25      |32     |27      |

|   |(գ)` ոչ ավել քան       |       |       |        |       |        |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|4. |Ածխաջրեր (գ)           |202-292|281-406|258-373 |326-471|281-406 |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|5. |Բջջանք (առնվազն) (գ)   |21     |25     |25      |25     |25      |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|6. |Էներգիա (կկալ)         |1800   |2 500  |2 300   |2 900  |2 500   |

|___|_________________________________________________________________|

|7. |                           Վիտամիններ                            |

|___|_________________________________________________________________|

|1) |Վիտամին Բ1 (մգ)        |0,9    |1,2    |1,1     |1,2    |1,1     |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|2) |Վիտամին Բ2 (մգ)        |0,9    |1,3    |1       |1,3    |1       |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|3) |Վիտամին Բ6 (մգ)        |1      |1,3    |1,2     |1,3    |1,2     |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|4) |Վիտամին Բ12 (մկգ)      |1,8    |2,4    |2,4     |2,4    |2,4     |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|5) |Վիտամին Ա (մկգ         |500    |600    |600     |600    |600     |

|   |ռետինոլի էկվ.)         |       |       |        |       |        |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|6) |Վիտամին Ց (մգ)         |35     |40     |40      |40     |40      |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|7) |Վիտամին Ե (մգ տոկոֆ.   |7      |10     |7,5     |10     |7,5     |

|   |էկվ.)                  |       |       |        |       |        |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|8. |Հանքային նյութեր       |       |       |        |       |        |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|1) |Կալցիում (մգ)          |700    |1300   |1300    |1300   |1300    |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|2) |Ֆոսֆոր (մգ)            |500    |1250   |1250    |1250   |1250    |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|3) |Մագնեզիում (մգ)        |100    |230    |220     |230    |220     |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|4) |Երկաթ (մգ)             |10,0   |8,0    |8,0     |11,0   |15,0    |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|5) |Ցինկ (մգ)              |10,0   |12,0   |12,0    |12,0   |12,0    |

|___|_______________________|_______|_______|________|_______|________|

|6) |Յոդ (մկգ)              |120    |130    |130     |150    |150     |

._____________________________________________________________________.

 

1. *Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:

 

Աղյուսակ 2

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Սննդի ընդունում    |Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը (կկալ)           |

|   |                   |_________________________________________________|

|   |                   |  %   |6-10   |11 -14*|11-14*  |15-18*  |15-18*  |

|   |                   |      |տարեկան|տարեկան|տարեկան |տարեկան |տարեկան |

|   |                   |      |       |տղաներ |աղջիկներ|տղաներ  |աղջիկներ|

|___|___________________|______|_______|_______|________|________|________|

|1. |Նախաճաշ            |20-25%|360-450|500-625|460-575 |580-725 |500-625 |

|___|___________________|______|_______|_______|________|________|________|

|2. |Ճաշ                |30-35%|540-630|750-875|750-875 |870-1015|750-875 |

|___|___________________|______|_______|_______|________|________|________|

|3. |Ետճաշիկ            |10%   |180    |250    |230     |290     |250     |

._________________________________________________________________________.

 

1. *Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:

 

Աղյուսակ 3

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Սննդի         |       Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը (կկալ)         |

|   |ընդունում     |______________________________________________________|

|   |              |  %   |6-10   |11 -14*     |11-14*  |15-18*  |15-18*  |

|   |              |      |տարեկան|տարեկան     |տարեկան |տարեկան |տարեկան |

|   |              |      |       |տղաներ      |աղջիկներ|տղաներ  |աղջիկներ|

|___|______________|______|_______|____________|________|________|________|

|1. |Նախաճաշ       |25-30%|450-540|678,25-813,9|625-750 |750-1035|650-897 |

|___|______________|______|_______|____________|________|________|________|

|2. |Ճաշ           |30-35%|540-630|750-875     |750-875 |870-1015|750-875 |

|___|______________|______|_______|____________|________|________|________|

|3. |Ետճաշիկ       |10%   |180    |250         |230     |290     |250     |

|___|______________|______|_______|____________|________|________|________|

|4. |Ընթրիք        |25-30%|450-540|678,25-813,9|625-750 |750-1035|650-897 |

|___|______________|______|_______|____________|________|________|________|

|5. |Երկրորդ ընթրիք|5-10% |90-180 |125-250     |115-230 |145-290 |125-250 |

._________________________________________________________________________.

 

1. *Մեծ տարիքային խմբերի երեխաների էներգիայի և սննդանյութերի. կարիքները, որոնք բաժանված են ըստ սեռի, պետք է ավելի մեծ արժեքով հաշվարկվեն:».

 

14) Աղյուսակ 4-ի 7-րդ կետը («Միրգ» վերտառությամբ) շարադրել նոր խմբագրությամբ.

 

«.______________________________________________________________.

|Միրգ                                      |100-120  |100-120  |

.______________________________________________________________.».

 

15) Աղյուսակ 5-ը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Աղյուսակ 5

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ |Սննդամթերքի անվանումը      |Սննդամթերքի քանակը ըստ սովորողների  |

|    |                           |տարիքի                              |

|    |                           |____________________________________|

|    |                           |Համաքաշ (գ, մլ)  |Զտաքաշ (գ, մլ)    |

|    |                           |_________________|__________________|

|    |                           |6-10    |11-18   |6-10     |11-18   |

|    |                           |տարեկան |տարեկան |տարեկան  |տարեկան |

|____|___________________________|________|________|_________|________|

|1.  |Հաց տարեկանի               |      80|     120|      80 |     120|

|____|___________________________|________|________|_________|________|

|2.  |Հաց ցորենի, այդ թվում      |     150|     200|      150|     200|

|    |ամբողջահատիկից             |        |        |         |        |

|____|___________________________|________|________|_________|________|

|3.  |Ալյուր ցորենի, այդ թվում   |      15|      20|       15|      20|

|    |ամբողջահատիկից             |        |        |         |        |

|____|___________________________|________|________|_________|________|

|4.  |Ձավարեղեն, լոբազգիներ,     |      45|      50|       45|      50|

|____|___________________________|________|________|_________|________|

|5.  |Մակարոնեղեն                |      15|      20|       15|      20|

|____|___________________________|________|________|_________|________|

|6.  |Կարտոֆիլ                   |     250|     250|      188|     188|

|____|___________________________|________|________|_________|________|

|7.  |Բանջարեղեն և  կանաչի       |     350|     400|      280|     320|

|____|___________________________|________|________|_________|________|

|8.  |Թարմ միրգ, հատապտուղ       |     200|     200|      185|     185|

|____|___________________________|________|________|_________|________|

|9.  |Չրեղեն, չոր հատապտուղ,     |      15|      20|       15|      20|

|    |այդ թվում` մասուր          |        |        |         |        |

|____|___________________________|________|________|_________|________|

|10. |Մրգահյութ                  |     150|     150|      150|     150|

|____|___________________________|________|________|_________|________|

|11. |100% մրգային կամ           |     150|     150|      150|     150|

|    |բանջարեղենային հյութ, առանց|        |        |         |        |

|    |ավելացված շաքարի կամ մեղրի |        |        |         |        |

|____|___________________________|________|________|_________|________|

|12. |Միս ջլոտ                   |      77|      86|       70|      78|

|____|___________________________|________|________|_________|________|

|13. |Միս ոսկորոտ                |      95|     105|       70|      78|

|____|___________________________|________|________|_________|________|

|14. |Միս հավի                   |      51|      76|       35|      53|

|____|___________________________|________|________|_________|________|

|15. |Ձուկ                       |      60|      80|       58|      77|

|____|___________________________|________|________|_________|________|

|16. |Կաթ (0-2,5% յուղայնության) |     200|     200|      200|     200|

|____|___________________________|________|________|_________|________|

|17. |Կաթնաթթվային մթերք (0-2,5% |     150|     180|      150|     180|

|    |յուղայնության)             |        |        |         |        |

|____|___________________________|________|________|_________|________|

|18. |Կաթնաշոռ (յուղի քանակը     |      50|      60|       50|      60|

|    |9%-ից ոչ ավելի)            |        |        |         |        |

|____|___________________________|________|________|_________|________|

|19. |Պանիր                      |      10|      12|      9,8|    11,8|

|____|___________________________|________|________|_________|________|

|20. |Կաթնասեր (յուղի քանակը     |      10|      10|       10|      10|

|    |15%-ից ոչ ավելի)           |        |        |         |        |

|____|___________________________|________|________|_________|________|

|21. |Կարագ սերուցքային          |      30|      35|       30|      35|

|____|___________________________|________|________|_________|________|

|22. |Բուսական յուղ              |      15|      18|       15|      18|

|____|___________________________|________|________|_________|________|

|23. |Ձու                        |1 հատ   |1 հատ   |1 հատ    |1 հատ   |

|____|___________________________|________|________|_________|________|

|24. |Շաքար                      |      20|      25|       20|      25|

|____|___________________________|________|________|_________|________|

|25. |Հրուշակեղեն (ոչ կրեմային)  |      10|      15|       10|      15|

|____|___________________________|________|________|_________|________|

|26. |Թեյ                        |     0,4|     0,4|      0,4|     0,4|

|____|___________________________|________|________|_________|________|

|27. |Կակաո                      |     1,2|     1,2|      1,2|     1,2|

|____|___________________________|________|________|_________|________|

|28. |Խմորասունկ                 |       1|       2|        1|       2|

|____|___________________________|________|________|_________|________|

|29. |Աղ` յոդացված               |       4|       5|        4|       5|

._____________________________________________________________________.

 

16) Աղյուսակ 7-ի 28-րդ կետի («Համեմունք, աղ» վերտառությամբ) 2-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «4» թվով, իսկ 3-րդ սյունակում «7» թիվը` «5» թվով.

17) Աղյուսակ 9-ի`

ա. 1-ին կետի («Բանջարեղեն» վերտառությամբ) 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«.___________________________________________________________________.

|բրոկոլի                  |3           |0,4   |25      |28          |

.___________________________________________________________________.

«.

 

բ. 6-րդ կետի («Կաթ և կաթնամթերք» վերտառությամբ) 3-րդ և 4-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

գ. 13-րդ կետը («Ջեմեր և մուրաբաներ» վերտառությամբ) ուժը կորցրած ճանաչել.

18) Աղյուսակ 10-ի`

ա. 4-րդ կետը «Հյութեր հատապտուղներից և մրգերից» բառերից հետո լրացնել «առանց ավելացված շաքարի» բառերով.

բ. 5-րդ կետում «Կաթ (2,5-3,5% յուղայնության)» բառերը փոխարինել «Կաթ (0-2,5% յուղայնության» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունվարի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
19.01.2024
N 45-Ն
Հրաման