Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2024 թվականի N 60-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնդիկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի X բաժնի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում`

1) սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը` քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում` բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ.

2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների վրա:

3. Սույն որոշման կարգավորման շրջանակներում` սույն որոշման հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 3-րդ կետում նշված արտադրանքը համարվում է սնդիկային, եթե այն հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի համապատասխան դաշտում հայտարարագրվել է որպես սնդիկ պարունակող արտադրանք կամ այդ արտադրանքի մաքսային հսկողության արդյունքում (այդ թվում` տեղեկատվական բաց աղբյուրների օգտագործմամբ) պարզվել է, որ այն հանդիսանում է հեղուկ սնդիկով աշխատող չափման միջոց (սարք) կամ այդ արտադրանքում առկա են հեղուկ սնդիկով լցված մասեր կամ դրանց մակնշվածքում, փաթեթավորման վրա կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում առկա են տվյալներ` արտադրանքում սնդիկի պարունակության վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտադրանքի արտահանման և ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 13-ից և գործում է վեց ամիս ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունվարի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հունվարի 18-ի

N 60-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

 

._____________________________________________________________________.

|NN |Արտադրանքի անվանումը                           |Ծածկագիրն ըստ    |

|ը/կ|                                               |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի    |

|___|_______________________________________________|_________________|

|1. |Առաջնային տարրեր և  առաջնային մարտկոցներ`      |8506 30 000 0    |

|   |սնդիկ-օքսիդային                                |                 |

|___|_______________________________________________|_________________|

|2. |Սնդիկային լամպեր                               |8539 32 200 1    |

|___|_______________________________________________|_________________|

|3. |Սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման միջոցներ     |                 |

|   |(սարքեր)` բարոմետրեր (մթնոլորտային ճնշաչափ),   |9025 80 200 0-ից,|

|   |հիգրոմետրեր (մթնոլորտային օդի և  այլ գազի      |                 |

|   |խոնավաչափ),                                    |9025 80 800 0-ից,|

|   |մանոմետրեր (հեղուկների և  գազերի ճնշաչափ),     |9026 20 400 0-ից,|

|   |                                               |9026 20 800 0-ից,|

|   |ջերմաչափեր,                                    |9025 11-ից,      |

|   |սֆիգմոմանոմետրեր (արյան ճնշաչափ)               |9018 90 100 0-ից,|

|___|_______________________________________________|_________________|

|4. |Սնդիկի քլորիդ, օքսիցիանիդ սնդիկի երկքլորիդ,    |2852 10 000 8-ից |

|   |սնդիկի ցիանիդ, սնդիկի                          |                 |

._____________________________________________________________________.

 

1. Սույն ցանկում ներառված ապրանքների (արտադրանքի) անվանման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ, և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2024
N 60-Ն
Որոշում