Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2114-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 864-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման և հավելվածի վերնագիրը «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ» բառերով.

2) որոշման 1-ին կետը, հավելվածի 1-4-րդ կետերը «հաշվում» բառից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվում» բառերով.

3) հավելվածի 7-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «դիմումատուի համաձայնությամբ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի 7

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2023
N 2114-Ն
Որոշում