Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 հոկտեմբերի 2023 թվականի N 351-Ն

 

ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

10 հոկտեմբերի 2023 թ.

    ք. Երևան                               Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2023 թվականի հոկտեմբերի 10-ի

N 351-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

 

._____________________________________________________________.

|N|Կենդանիներն |Կենդանիներն ըստ ցեղերի, տեսակների և  կարգերի  |

| |ըստ դասի    |                                              |

|_|____________|______________________________________________|

|1|Կաթնասուններ|կենգուրուներ, կոալաներ                        |

| |            |______________________________________________|

| |            |կատվազգիներ, աղվեսներ, արջեր, բորենիներ,      |

| |            |գայլեր, կզաքիսներ, մանգուստներ                |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր պրիմատներ                               |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր կենտսմբակավորներ                        |

| |            |______________________________________________|

| |            |գետաձիեր, ընձուղտներ, եղջերուներ, ցլեր, այծեր,|

| |            |մուֆլոններ, ուղտեր, լամաներ                   |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր թիոտանիներ                              |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր տեսակի փղեր                             |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր կետակերպեր                              |

| |            |______________________________________________|

| |            |մրջնակերներ, համրուկներ, զրահամորթներ         |

|_|____________|______________________________________________|

|2|Թռչուններ   |աֆրիկյան ջայլամ, ավստրալիական էմու,           |

| |            |կազուարներ, նանդուներ                         |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր պինգվինակերպեր                          |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր արագիլակերպեր                           |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր հավալուսնակերպեր                        |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր ցերեկային գիշատիչներ                    |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր բվակերպեր                               |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր սագակերպեր                              |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր հավակերպեր                              |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր կռունկակերպեր                           |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր ճնճղուկակերպեր                          |

| |            |______________________________________________|

| |            |կակադուներ, արաներ, ժակոներ                   |

|_|____________|______________________________________________|

|3|Սողուններ   |բոլոր կնճիթագլուխներ                          |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր կրիաներ                                 |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր կոկորդիլոսներ                           |

| |            |______________________________________________|

| |            |բոլոր թեփուկավորներ                           |

._____________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
10.10.2023
N 351-Ն
Հրաման